ԵՄ-ն և Թուրքիայի միջև կնքված փախստականների վերաբերյալ համաձայնագիրը կարող է տապալվել

Գերմանիայի կառավարությունը չի բացառել, որ Եվրամիության և Թուրքիայի միջև կնքված փախստականների վերաբերյալ համաձայնագիրը կարող է տապալվել: Երեքշաբթի Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահը «պատրաստ չէ համապատասխանել բոլոր չափանիշներին»։ «Իսկ եթե պատրաստ չէ, ապա չի լինելու ոչ մի անայցագրային ռեժիմ»,-ասել է դե Մեզյերը։ Պարբերականը հիշեցնում է, որ Թուրքիայի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի չեղարկումը փախստականների հարցով համաձայնագրի անքակտելի մասն է։ Բացի այդ, նա խստորեն կոչ է արել Թուրքիային կատարել 72 պայմանները, որոնց թվում է նաև թուրքական հակաահաբեկչական օրենսդրության փոփոխությունը։ Եվրոպական խորհրդարանը ևս դեռ պատրաստ չէ հաստատել առանց վիզայի ռեժիմը։ Եվրախորհրդարանի մամուլի քարտուղարը նշել է, որ քանի դեռ Թուրքիան այդ պահանջները չի կատարել, պատգամավորները նույնիսկ չեն սկսի հարցի քննարկումը։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ԵՄ-ի պահանջը՝ հակաահաբեկչական օրենսդրությունը փոխելու վերաբերյալ, և հույս է հայտնել, որ հունիսի փոխարեն, ինչպես պլանավորված էր ավելի վաղ,  վիզային ռեժիմը կչեղարկվի «ամենաուշը հոկտեմբերին»։ «Եվրամիության և Թուրքիայի միջև կնքված փախստականների համաձայնագրին վտանգ է սպառնում այնտեղից, որտեղից չէին սպասում։ Եվրախորհրդարանը մերժել է խորհրդակցություններ անցկացնել թուրքերի համար վիզաների չեղարկման հարցով»,-գրում էDer Spiegel-ը։ Համապատասխան որոշումը, համաձայն ներքին տեղեկությունների, ընդունվել էր դեռևս անցյալ շաբաթ՝ քաղաքական խմբակցությունների ղեկավարների շրջանակներում։ Սոցիալ-դեմոկրատները, պահպանողականներն ու լիբերալները հստակ պայմանավորվածության են հասել և հայտարարել են՝ եթե Անկարայի քաղաքական կուրսի փոփոխություն չլինի, ոչ մի վիզաների չեղարկում էլ չի լինելու։ «Եթե Էրդողանը չփոխի տեսակետն այդ հարցի շուրջ, Եվրախորհրդարանն առանց վիզայի ռեժիմ սահմանելու որոշում չի կայացնի»,- հայտարարել է քաղաքացիների ազատության ու արդարադատության հանձնաժողովի համակարգող, սոցիալ-դեմոկրատ Բիրգիթ Զիպելը։

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Մի ուշագրավ դրվագ, որ Փաշինյանն անում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ․ Սուրեն Սուրենյանց (video) «Էդ COP17-ի մասնակիցների մեջ ինչքան լրտես ու եսիմ ինչ զահուրմար կա, էս մեր կաշվից ա հելնելու» (video) Ոստիկանական ջոկատներ են ուղարկել իմ տուն․ Զարուհի Փոստանջյանը մանրամասներ է հայտնում (video) Ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում Ինչ ես խոսում․ 2 ադրբեջանցի հովիվ նստացնեն Արծվաշենում, այնտեղ հայ չի մնա․․․ Էդիկ Անդրեասյան (video) Իրանի փոխարտգործնախարարը ժամանել է Ադրբեջան Թուրքիան և Ադրբեջանը գրանցվե՞լ են COP17-ին մասնակցելու համար. փոխնախարարի արձագանքը (video) ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան Կրպակդ ի՞նչ է, որ Նիկոլը քեզանից չխլի․․․ դուք սպասե՛ք․ Զարուհի Փոստանջյան (video) 18.5 մլրդ դրամ՝ COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար Ներքին ու արտաքին փորձերով մեր ինքնությունն ուզել են, ուզում են քանդել․ Արամ Ա (video) «Հայաստանի և Թուրքիայի սահմանի փակ լինելն անտրամաբանական է». Մուրաթ Օնայ Բռնեիք ու սшտկшցնեիք դրան, էսօր էսքան չէինք խոսի․ Անաստաս Իսրայելյանը հունից դուրս եկավ (video) Նռնшկով եւ ատրճանшկով եկել էր ամառանոց՝ քեռուն սպшնելու. Փաստաբանները մանրամասներ պատմեցին (video) ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան կժամանի Նիկո՛լ, ես էլ ասում եմ՝ ինչ ճանապարհով են դիվերսանտին ուղեկցել են Հայաստան․ Զարուհի Փոստանջյան (video) Արարատ Միրզոյանի խոսքում այդ ամենը չկա, կա միայն շատ թափանցիկ տողատակը. քաղաքագետ Որքան աշխատավարձ է քաղաքապետարանից ստացել Սուրեն Գրիգորյանը, որն արդեն չի բավականացնում. 24news.am Լավրովը Բաքու կմեկնի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am