Բոլորի թեկնածուն Արցախում՝ ցնցումային մահակը գլխավերևում

Ստեփանակերտում ապրիլի 5-ին Արցախի հեղափոխական կուսակցությունը բողոքի ակցիա է կազմակերպել: 150-200 հոգանոց բողոքի ցույցի «սորոսական» համարվող շրջանակները ձգտում են «գերան» դարձնել, թե՝ տեսեք, ժողովուրդը չի համակերպվում ընտրությունների արդյունքների հետ... Ցույցի մասնակիցները պահանջել են, որպեսզի չեղարկվեն Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները, դժգոհել են թե՛ Արայիկ Հարությունյանից, թե՛ Արցախի գործող իշխանություններից։

Սակայն զարգացումների նման ընթացքը պարզ էր ի սկզբանե, դրա մասին ավելի վաղ գրել էինք, որ Հայաստանի իշխանության սորոսական թևը Արցախն անհանգիստ պահելու ուղղությամբ շարունակելու է «ջանքեր» գործադրել:

Առհասարակ, արցախյան ընտրությունների ընթացքն ու արդյունքները բոլորովին անսպասելի չէին, ավելին՝ դրանք խիստ սպասված էին: Ամեն ինչ ընթացավ իր հունով, ծրագրված սցենարով: Միայն այն փաստը, որ Մասիս Մայիլյանը կոչ է անում իր ընտրողներին չմասնակցել ընտրություններին, սակայն ոչ մի դիմում չի ներկայացրել ԿԸՀ, չի հանում թեկնածությունը, նշանակում է նա էլ է հաշտվել՝ Հայաստանի իշխանության ձեռքում գործիք դառնալու իր դերակատարման և Արայիկի Հարությունյանի փաստացի հաղթանակի ու իր պարտության հետ:

Արցախի Սահմանադրության երկրորդ փուլում Արցախի նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ: Այսինքն, ապրիլի 14-ին քվեաթերթիկում կլինեն երկու անուններ, ընտրված կհամարվի առավելագույն ձայներ ստացած թեկնածուն: Այսպիսով, Արայիկ Հարությունյանը ընտրություններից հետո կդառնա լիովին հաղթանակած թեկնածու՝ ի շնորհիվ նաև Մասիս Մայիլյանի:
Ընդհանրապես, այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը հրաշալի սցենար գործի դրեց: Այսօր հաղթող թեկնածուն բոլորի համար ձեռնտու թեկնածու է՝ և Հայաստանի իշխանության, և Արցախի իշխանության, և նույնիսկ Հայաստանի նախկին իշխանության համար՝ Սերժի Սարգսյանի գլխավորությամբ:

Արայիկ Հարությունյանը, եթե կուզեք, կլինի բոլորի համար ընդունելի ու ցանկալի թեկնածու՝ և՛ Նիկոլ Փաշինյանի, ե՛ւ Սերժ Սարգսյանի համար:

Փաշինյանը Մասիս Մայիլյանի գործոնը խաղի մեջ դրեց, որպեսզի բավարարի «սորոսական թևի» ակնկալիքները: Սակայն ի սկզբանե Փաշինյանը գիտեր, որ հաղթող թեկնածուն Արայիկ Հարությունյանն է, ոչ թե Մասիս Մայիլյանը: Հիմա, նա կարող է հանգիստ ցույց տալ սորոսականներին, որ փորձեցինք, բայց չստացվեց, Մասիս Մայիլյանը չդարձավ հաղթող թեկնածու:

Իսկ Արայիկ Հարությունյանը, որը ևս չէր զլանում իր հավատարմությունը ցույց տալ Նիկոլ Փաշինյանին, կիսելով և համաձայնելով նրա բոլոր դիրքորոշումների հետ, արդյունքում հայտնվեց ամենաշահեկան վիճակում:

Բայց Արայիկ Հարությունյանին էլ միշտ «կապույտ երկինք» չի սպասում: Արցախում ցնցումերի դրդող ուժերը դարձյալ Նիկոլ Փաշինյանի իմացությամբ և աջակցությամբ ցանկացած պահին կարող են բարդություններ ստեղծել Արայիկ Հարությունյանի համար: Հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ երկրորդ փուլից առաջ այսօր արդեն իսկ սկսել են սակավաթիվ մարդկանց մասնակցությամբ բողոքի ցույցեր անցկացնել Ստեփանակերտում:

Այնպես որ, Արայիկ Հարությունյանին էլ խաղաղ օրեր չեն սպասում, «սորոսական» մահակը միշտ նրա գլխավերևում է լինելու, թեև նա լավ է տիրապետում բոլորին դուր գալու և բոլորի սիրտը շահելու գործիքակազմին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6549 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am