Հաստատ վերադառնալու եմ ընտանիքիս հետ. Քորթնի Քարդաշյան

Հայտնի հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանը տանն ընտանիքի հետ մեկուսանալու ժամանակն օգտագործել է Քիմ Քարդաշյանի ու երեխաների հետ Հայաստան կատարած այցը վերհիշելու համար. Էջմիածնի Մայր տաճար, Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հայկական ուտեստներ, հայկական զարդերով ֆոտոսեսիա՝ հեռուստաաստղը վերհիշել է այս ամենն ու կրկին վերադառնալու ցանկություն հայտնել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քարդաշյանը գրել է. «Մենք հաջողեցինք այցելել Հայաստան և անել մի քանի իսկապես կարևոր գործ՝ այդքան կարճ ժամանակում: Այդ ճամփորդության մեծ մասն էր Էջմիածնի Մայր տաճար այցելությունը և մեր երեխաներին այնտեղ մկրտելը: Դա ոչ միայն առաջին եկեղեցին է Հայաստանում, այլև համարվում է, որ այն աշխարհում առաջին քրիստոնեական տաճարն է, քանի որ Հայաստանը առաջին երկիրն էր, որն ընդունեց քրիստոնեությունը: Այնպիսի ուժեղ զգացողություն էր այնտեղ գտնվելը: Երեխաներին այնտեղ մկրտելը մեզ ստիպեց զգալ ակնածանք ու խոնարհություն»,-գրել է Քարդաշյանը:

Հեռուստաաստղը նկատել է՝ Հայաստանը ջանքեր է գործադրում տեխնոլոգիաները զարգացնելու և դրանով հայտնի դառնալու համար: Նա հիշել է, որ քույրը՝ Քիմ Քարդաշյանը ելույթ է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին Երևանում:

«Հայաստանում իսկապես ցույց են տալիս, որ կանայք ունակ են և կարող են հաջողակ դառնալ: Եվ աներևակայելի ոգեշնչող էր տեսնել, որ կանայք Հայաստանում հիմնադրում են իրենց բիզնեսը: Կանանց ձեռքով ստեղծած բաները տեսնելը՝ մեյքափ, տիկնիկներ, երեխաների գրքեր՝ նկարազարդումներով, պարզապես ոգեշնչող էր և ինձ շատ հուզեց»,-նշել է հեռուստաաստղը:

Նա հիշեցրել է, որ կարճ ժամանակով՝ ընդամենը 3 օրով էին Հայաստանում, սակայն հասցրել են իրենց երեխաների հետ շրջել, երեխաները լսել են իրենց ընտանիքի մասին պատմությունները: «Երեխաները հավանել են պատմությունը այն մասին, թե ինչպես է Նոյի տապանը կանգնել Արարատի գագաթին: Կարծում եմ, որ դա նրանց համար հուզիչ էր, և նրանց ստիպեց հպարտանալ, որ ինչ-որ ձևով կապված են այդ երկրի հետ»,-գրել է հեռուստաաստղը:

Քորթնին նկատել է՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցը սթափեցնող էր, և կարծիք է հայտնել, որ երեխաները դա երկար ժամանակ կհիշեն: «Կարևոր էր ճանաչել պատմական փաստը նրանց հետ, դա մի բան է, որի մասին մենք չենք խոսում կամ կարդում պատմության գրքերում այնքան, որքան պետք էր, բայց դա մեր ժառանգության մի մասն է»,-գրել է նա:

Նա նաև հիշել է, որ ինքն ու Քիմը հայկական ավանդական զարդերով, հագուստով փոքրիկ ֆոտոսեսիա են ունեցել, նշել, որ դա ավելին էր, քան պարզապես զգեստներ կրելը, դա իրենց ստիպել է հպարտանալ:

Քարդաշյանը տպավորվել է նաև իրական հայկական ուտելիքներով: Նա հատուկ նշել է Լավաշ ռեստորանի մասին, ուր գնացել են երեք անգամ: «Ուտելիքն այնտեղ, կարծես, մարմնավորում էր այն ամենն, ինչ իմ մտքում գալիս է հայկական ուտելիքների մասին մտածելիս»,-նշել է նա:

Քարդաշյանը նաև հիշել է, որ Էրիկ էսրայելյանն իրենց տարել է հայկական ամենամեծ բարեգործական կազմակերպություն ՝ Հայ բարեգործական ընդհանուր միություն, հիշել նաև այն մասին, որ ինքն ու Քիմը հանդիպել են Հայաստանի նախագահին, ճաշել նրա ու տիկնոջ հետ: «Չնայած մենք կարճ ժամանակում շատ բան արեցինք, ես հաստատ ընտանիքի հետ կվերադառնամ այս երկիր: Մենք դեռ շատ պատմություն ունենք ուսումնասիրելու»,-եզրափակել է Քարդաշյանը:

դիտվել է 565 անգամ
Լրահոս
Մասիսի 3-րդ դպրոցի հետնամասում 3 անչափահասներ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել 13-ամյա տղային Տեղումները կշարունակվեն, ինչ ջերմաստիճան է սպասվում Ադրբեջանի թիրախում Ստեփանակերտի մայր եկեղեցին է. monumentwatch Ու՞մ թշնամու հետ ես ուզում գնալ․․․ Պուտինը Հայաստանին կոնկրետ մի բան ասաց․ Գագիկ Ծառուկյան (video) Ի՞նչ եք պայմանավորվել Պապիկյանի հետ․ թեժ խոսակցություն Գեղամ Մանուկյանի և Հայկ Սարգսյանի միջև (video) «Սա ինչ-որ ծայրաստիճան շիզոֆրենիա է՝ բարձրացված պետական քաղաքականության աստիճանի. Մեղա քեզ Տեր Աստված…». Աբովյան Իրանը կտա վճռական ու համապարփակ պատասխան. Իրանի ԱԳՆ #ՀԻՄԱ․ Ռուսաստանում Նիկոլին «ծեծել են»․ Պուտինն ասել է՝ չե՛ս խաբելու․ Տիգրան Չոբանյան (video) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Նորապատում. մոտ 15 հոգով ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել 43-ամյա տղամարդուն Կոտայքում «Nissan»-ը բախվել է քարերին ու հողաթմբերին և հայտնվել բնակչի տան տարածքում. կա վիրավոր Իրանի հարցով միջնորդները վերջին ջանքերն են գործադրում 45-օրյա հրադադար հաստատելու առաջարկի շուրջ Սպանվել է ԻՀՊԿ հետախուզական ծառայության ղեկավարը Ուկրաինական հարվածների հետևանքով Լուգանսկում 41 հանքագործ արգելափակված է գետնի տակ «Փաշինյանը էդ տիրադավ հոգևորականներին գիտե՞ք՝ ինչ է արել»․ վանաձորցիների պատասխանը (video) Պարտավորված եմ զգում անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր ժողովուրդը լավ ապրի․ Ծառուկյան Ովքեր իրենց ձայնը կտան իշխանությանը, իրենց ուղիղ մասնակցությամբ նոր անեծք կբերեն մեր ազգի գլխին Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր պատգամով նորից «պատռեց» այս իշխանության խայտառակ դեմքը (video) Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի խափանման միջոց կալանավորումը․ ՀԿ-ները հայտարարություն են տարածել «Թոշակին պիտի 500 դրամ էլ դնենք, որ դեղն առնենք». իջևանցիներ (video) Հերի՛ք է, հասկացանք. մեղք մի՛ վերցրեք վրաներդ. Դավիթը լավ չէ. Ռուբեն Մելիքյան (video) «Ի՞նչ է արել Սամվել Կարապետյանը»․ լոռեցիների դիպուկ կարծիքը (video) Հրապարակվել է իշխանափոխության և երկրի վերականգնման ծրագիրը Հայաստանցի ընտրողը հասկացել է, որ փաշինյանական ոճի «եվրոռեվերանսները» վտանգավոր են Հայաստանի համար Ավինյանը վարորդներին սպառնում է Թրամփը բախվել է փակուղային իրավիճակի. պատերազմը պետք է դադարեցվի իրանական պայմանների հիման վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am