Ոսպ ու ոլոռ, բրինձ, չամիչ... իշխանափոխման փոխարինիչ

«Արտակարգ» 18-րդ օրվա գլխավոր հերոսն, ինչ խոսք, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն էր, այլևս թևավոր դարձած արտահայտույթամբ. «...եթե մենք տեսնում ենք՝ ոսպի և հնդկաձավարի գները բարձրանում են, ապա մենք՝ որպես սպառողներ, կարող ենք ընտրել մյուս փոխարինիչները, այդպիսով առհասարակ նաև շուկան է կարգավորվում»:

Հանուն ճշմարտության նկատենք, որ Տիգրան Խաչատրյանը դա ասաց դիտարկվող գնային տատանումների կոնտեքստում ու այն մտքով, որ, օրինակ, հնդկաձավարի (խոսակցականով՝ «գրեչկա») դեպքում «արտաքին շուկաներում, անկախ կորոնավիրուսի տարածումից, եղել է գնաճ, բայց խուճապի մատնվելու որևէ առիթ, պատճառ չկա: Կլինեն որոշակի գնային տատանումներ, պետք է դրան հանգիստ վերաբերվել»:

Էկոնոմիկայի նախարարի հայտարարությունը դարձավ սոցցանցերի երեկվա հիթը: Անգամ նորահայտ «հակասթրեսին» Ջոնի Բրջոնիի «փառքը» խամրեց նախարարական «ոսպի փոխարինիչից:» Բայց լավ է, լավ է:

Այդ հայտարարությունից տնատիտիկված հանրությունը նախ տեղեկացավ, որ երկիրը դեռ էկոնոմիկա ունի: Երկրորդ, որ այդ էկոնոմիկան էլ նախարար ունի: Վերջապես, տեղեկացանք, որ գների վերընթաց տատանումներից խուճապի մատնվելու պատճառ չկա: Ի լրումն՝ ոսպը ունի փոխարինիչ, ասենք, հնդկաձավար-գրեչկան էլ...

Չնայած, լուցկուց բացի ի՞նչն է այս «արտակարգ» օրերում էժանացել, որ մի հատ էլ չանհանգստանանք ու ընկնենք «փոխարինիչներ» ընտրելու:

Բայց լավ է, նույնիսկ՝ շա՛տ լավ: Փոխարինի՞չ, ասում եք: Ընտրե՞լ: Իսկ ինչո՞ւ ոչ:

Սկսենք նրանից, որ երկու մշտապես փակ և երկու՝ կորոնավարակով պայմանավորված ժամանակավորապես փակ սահման ունեցող Հայաստանն այսօր, ըստ էության, մնացել է առանց ազգային ավիափոխադրողի: Երկրի թավշյա կառավարիչներն, իրենց խելքին, էժան փոխարինիչ էին գտել: «Միլան-կոֆե» տժժիկներ էին շրջանառվում, թե բա՝ ջրի գնով գնանք իտալիաները ֆռֆռանք, դա մեծ ձեռքբերում է: Գնացինք, վարակը բերեցինք ու «տժժում» ենք: Հա, իսկ Քաղավիացիայի ղեկավար նշանակված երիտասարդ կինն էլ գնաց հեռու-հեռու երկիր: Դատելով լրահոսից, ոնց որ քաղավիացիայի «փոխարինիչ» փնտրելու անհրաժեշտություն է ձևավորվում:

Երկրում, որտեղ մառազմը դարձել է մտքի փոխարինիչ, պոռոտախոսությունն ու դատարակաբանությունը դարձել են քաղաքականության փոխարինիչ, պողոսությունը դարձել է հասարակության փոխարինիչ, ոսպի փոխարինիչն ի՞նչ է, որ չգտնենք:

Վերցնենք ցնցուղներն ու զբաղվենք լոբինգով, իսկ առավել համարձակները՝ ոսպինգով: Ի՞նչ պակաս գործ է:

Նայում ես, օրինակ Ազգային ժողովի նիստը, հատկապես՝ իշխանամեծամասնական «Իմ քայլ»-ի պանծալի ներկայացուցիչների ելույթները, ու միանգամից պարզ է դառնում, որ պատգամավորներ չեն, այլ պատգամավորափոխարինիչ: Լսում ես «թավշյա» կառավարության ամպամած (ոտքերն ամպոտի իմաստով) ու է՛լ ավելի պանծալի ներկայացուցիչների հայտարարությունները, ու նկատվում է, որ նախարարափոխարինիչ են: Իշխանափոխման փոխարինիչներ, մի խոսքով:

Մեկը շինիչ էր, մյուսը՝ փոխարինիչ: Օստապի «պադավատի» վարորդն էլ՝ Կոզլևիչ: Սա՝ ի միջի այլոց:

Մի քիչ բարդ է լինելու հավկիթի փոխարինիչ ընտրելու հարցը: Հացի փոխարինիչի գործն էլ է դժվար: Էլ չեմ ասում՝ կարտոֆիլի, մսի ու կարագի փոխարինիչների մասին:

Հա, շինիչ իշխանության շրջանը հրաշքով ու երեսի զոռով վերապրած սերնդակիցներս թե՛ կհիշեն, թե՛ կդիմանան: Նմա՞ն բաներ ենք տեսել. կաթի փոշի, ձվի փոշի, սոյայից պատրաստված մսի փոշի, լոբու ալյուրից՝ հաց, վառարանի փոխարինիչ «Ֆուջի» և «Ալադի», սուրճի փոխարինիչ, շաքարի փոխարինիչ, վերջապես թուրքական «Դերբի», որպես շոկոլադի փոխարինիչ: Քիչ էր մնում պարսկական թխվածքաբլիթները մոռանայի, որ չոր սպիրտի լավ փոխարինիչ էին, ու մի 4-5 հատիկի այրմամբ կարելի էր մեկ գավաթ սուրճի փոխարինիչ եփել...

Այնպես որ, այդքան բան տեսած մարդկանց, այսինքն՝ հասարակության մի նկատելի մասին ոչ մի էկոնոմիկայի նախարարի փոխարինիչ սարսափելի չէ, էլ չեմ ասում ոսպի, ոլոռի, սիսեռի, մակարոնի ու մնացած բաների փոխարինիչների մասին:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա այսպես շարունակելու դեպքում գործող կառավարությունն անշեղորեն մոտենալու է այն կետին, երբ իրենց են փոխարինիչ փնտրելու: Երևի կառավարության շենքի դռան վրա էլ հայտարարություն փակցվի, օրինակ այսպիսի բովանդակությամբ. «Փնտրվում է կառավարության փոխարինիչ: Թավիշ ու պոպուլիստ չառաջարկել»:

Իսկ դուք դեռ փնթփնթում եք, «կառանծիայի» վրա մուննաթ գալիս: Մինչդեռ «արտակարգն» արտակարգ է անցնում՝ ոսպ ու ոլոռ, բրինձ, չամիչ, իշխանափոխման փոխարինիչ: Գլուխը՝ քարը, թե չի թանկացել ամեն ինչ, լուցկուց բացի:

Մեկ հարց է բաց մնում այս պատմության մեջ։ Հայտնի ընտանիքը կորոնավիրուսի հայրենիք համարվող ասիական երկրներում համտեսած ճոխ ուտելիքն այս օրերին ինչո՞վ է փոխարինում։

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 1613 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am