Նիկոլ Փաշինյանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին

«Էրեբունի» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում ստանալուց հետո երեկ առավոտյան Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:  Բժիշկները նախկին նախագահի առողջական վիճակում դինամիկա են արձանագրել, սակայն փաստել են, որ Ռոբերտ Քոչարյանը այս պահին բժշկի մշտական վերահսկողության և հետագա բուժման կարիք ունի։ Փաստաբանական թիմը քննարկում է ստեղծված համաճարակային իրավիճակում Քոչարյանին ՔԿՀ տեղափոխելու նպատակահարմարության և նրա առողջության անվտանգության հարցը։ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտնում է, որ արդեն իսկ հայտնի է, ՔԿ համակարգում առկա են կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքեր, իսկ թեստեր բավարար չափով չեն հանձնվում։ Հաշվի առնելով այդ, պաշտպանները գտնում են, որ նման պայմաններում Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը թույլ չի տալիս, որ նա պահվի ՔԿՀ-ում, որտեղի աշխատակիցները դեռ չեն հանձնել կորոնավիրուսի թեստը։ Փաստաբանական թիմը Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակին վերաբերող մանրամասն տեղեկատվություն՝ բժշկական եզրակացություն, ստացած բուժում, չի հրապարակում, քանի որ դա խիստ անձնական տեղեկություն է և բժշկական գաղտնիք։

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում էր մարտի 9-ից: Փաստորեն, իշխանությունը պետության համար անգամ ճգնաժամանին օրերին չի տրվում մարտահրավերների լուծմանը, այլ զբաղված է սեփական վրեժխնդիր ծրագիրն ավարտին հասցնելու գործով: Ներկա պայմաններում, երբ ողջ երկիրը այս ապաշնորհ եւ անպատասխխանատու իշխանությունների շնորհիվ էլ մինչեւ կոկորդն ընկղմվել է կորոնովիրուսի համաճարակի մեջ, երբ այդ վարակը արդեն իսկ տարածվել է նաեւ ՔԿՀ-ներում, Ռոբերտ Քոչարյանին նորից մեկուսարան ուղարկելը հավասարազոր է նրան ենթարկել կորոնովիրուսի հիվանդանալու լրջագույն վտանգին, առավել եւս որ ինքը գտնվում է տարիքային ռիսկային գոտում։ Ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվող այս հետապնդումները ոչ մի աղերս չունեն ոչ արդարադատության, ոչ էլ մարտի 1-ի գործի բացահայտման հետ, այլ ընդամենը Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունը ու քմահաճույքը բավարարելու եւ թիվ մեկ ախոյանի նկատմամբ հաշվեհարդար իրականացնելու մոլուցք։ Եւ սա այն պարագայում, երբ բազմաթիվ իրավապաշտպաններ շուրջ մեկ շաբաթից ավել է հորդորում են իշխանություններին կիրառել համաներում եւ հատկապես փոխել կալանավորվածների խափանման բիջոցը՝ հաշվի առնելով, թե ինչ աղետալի հետեւանքներ կարող է ունենալ փաստը, որ ՔԿՀ-ներ ներթափանցի վարակը: Եւ ընդհանրապես արդեն զավեշտալի էլ չէ, արդեն ողբալի է, որ պետությանդ ղեկը այսպիսի անադեկվատ իշխանության ձեռքում է: Մինչ Հայաստանը ընկղմված է համաճարակային, տնտեսական , սոցիալական ու բազում խնդիրների մեջ, մինչ ԵԱՏՄ-ում Հայաստանն այլեւս իզգոյի կարգավիճակ ունի , պետության ղեկավարը զբաղված է իր ամբիցիաները հագուրդ տալու հարցերով՝ անրհամարհելով անգամ այդ ինստիտուտը:

Հ.Գ.-Նյութն արդեն պատրաստ էր, երբ ԶԼՄ-ները տարածեցին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելեթը կոչը, վերջինս է հորդորել է երկրների իշխանություններին դիտարկել կորոնավիրուսով վարակվելու բարձր ռիսկի տակ գտնվողներին կալանքից ազատելու հնարավորությունը:
Իշխանությունները պետք է ուսումնասիրեն ազատ արձակելու միջոցները COVID-19-ի նկատմամբ խոցելի անձանց համար, այդ թվում՝ տարեց եւ հիվանդություններ ունեցող կալանավորների, ինչպես նաեւ ռիսկի ցածր մակարդակն ունեցող իրավախախտների համար։ Բազմաթիվ երկրներում կալանքի վայրերը լցված են կալանավորներով, եւ այնտեղ հաճախ բացակայում են համապատասխան հիգիենան եւ առողջության պահպանման պայմանները։ Նրա խոսքով՝ ֆիզիկական հեռավորությունն ու ինքնամեկուսացումն այդ պայմաններում գրեթե անհնարին են,- ասել է նա և կոչ է արել կառավարություններին չմոռանալ ոչ միայն կալանավայրերում գտնվողներին, այլ նաեւ փակ հոգեբուժական հաստատություններում, ծերանոցներում եւ մանկատներում ապրող մարդկանց։ ՀՀ երկրորդ նախագահը ամբողջությամբ մտնում է նման ռիսկային խմբում, եւ 60-նն անց է եւ առողջական խնդիրներ ունի:

Անի Սահակյան

դիտվել է 7397 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am