«Արմնյուզ» ՀԸ Անժելա Թովմասյանի՝ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ռուսաստանաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, խոսելով Հայաստանում վերջին երկու տարում տեղի ունեցած փոփոխություններից՝ Անդրանիկ Միհրանյանը նշել է. «Փաշինյանը, երբ դեռ չէր եկել իշխանության, ես գրեցի մի հոդված, որով կանխագուշակել էի՝ ինչպիսի զարգացումներ են սպասվում Հայաստանին՝ ռեժիմների փոփոխությամբ պայմանավորված»: Անդրանիկ Միհրանյանը մանրամասնում է. «Այսպիսի իրականության մեջ վստահ էի, որ փողոցի կողմից իշխանության եկած ղեկավարը, ցավոք սրտի, բերելու է երկրում անկայունության: Այո, մարդիկ հիասթափված էին նախկին իշխանություններից և սպասում էին, որ մի հրաշագործ կախարդ կարող է իրենց հուզող հարցերը լուծել»:
Հարցին՝ այս իշխանությունը շարունակում է հետապնդել նախկիններին, որոնցից շատերն այսօր գտնվում են Ռուսաստանում, իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ կալանքի տակ է, որքա՞ն է սա դեռ շարունակվելու, քաղաքագետը պատասխանել է. «Ռոբերտ Քոչարյանի բանտում լինելը, Սերժ Սարգսյանի նկատմամբ դատական պրոցեսները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանը չի հետևում իր տված խոստումներին: Այս երևույթը մի բան է ապացուցում. ուրիշ ուղղություններով չկա հաջողություն, որպեսզի Նիկոլ Փաշինյանն ինքնաբավ լինի, դրա համար էլ գնում է նման հետապնդող քայլերի»:
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը