Բատկան գիտի, թե կորոնավիրուսից ով ինչ է կորցնելու

Բելառուսում կորոնավիրուսից մահացել է չորրորդ հիվանդը: Իսկ Բելառուսի առողջապահության նախարարությունը ապրիլի 2-ին հայտնել է, որ երկրում գրանցվել է կորոնավիրուսի 304 դեպք, մահացածները քրոնիկ այլ հիվանդություններ ունեցող տարեցներ են:

Բայց այս փաստերը նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին բավարար չեն թվում, որ նա արգելափակում մտցնի երկրի տնեսության մեջ կամ հանրային կյանքի մնացած ոլորտներում: Ավելին` Լուկաշենկոն շարունակում է պնդել, որ կորոնավիրուսի հետևանքով աշխարհի մի շարք երկրներում տեղի ունեցող տնտեսության փլուզումը համաշխարհային փսիխոզ է: Բելառուսն առայժմ բաց է պահում սահմանները, երկրի ներսում տեղաշարժի և հանրային միջոցառումների հետ կապված արգելքներ չկան, չի պատրաստվում նաև տնտեսական արգելքներ կիրառել:
«Շատ մարդիկ են հայտնվել (դե, գուցե Բելառուսում այնքան էլ շատ չեն, վարչակազմի ղեկավարն ու պետքարտուղարը դրանով են զբաղվում), ովքեր փորձում են հռչակվել այս թեմայով ինտերնետում։ Մենք սկսեցինք բռնել նրանց եւ հարցնել։ Գիտեք փսիխոզը այնքա՞ն էլ բավարար չէ, պետք է ինչ-որ տեղ տաքացնե՞լ, ցո՞ւյց տալ։ Իսկ այսպես կոչված ընդդիմությունը փորձում է դա օգտագործել իշխանության դեմ։ Ես լռում եմ՝ ժամանակն է մեզ դատելու»,- հայտարարել Է Լուկաշենկոն։
Հերթական աղմկահարույց հայտարարության մեջ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նորից պնդել է, որ աշխարհի գերտերությունները կորոնավիրուսի բռնկմամբ պայմանավորված համաշխարհային ճգնաժամը կարող են օգտագործել սեփական նպատակների համար: «Երբ կորոնավիրուսը վերջանա (ոչ թե վիրուսը, այլ փսիխոզը), ես ձեզ շատ հետաքրքիր բաներ կպատմեմ: Շատ։ Իսկ դուք մինչ այդ սկսեք երկու հարցի մասին մտածել։ Առաջին հարցը ' կորոնավիրուսը ձեռքո՞վ ստեղծված վարակ է, թե՞ պատահաբար օդից հայտնվեց։ Ո՞ւմ էր այն պետք։ Երկրորդ հարցը․ դեռ չենք պատասխանի այս հարցին, բայց ասեք՝ աշխարհում, սկսած իմ գործընկերներից, քաղաքական գործիչներից, վերջացրած մյուսներով փորձեցի՞ն իրենց նպատակների եւ շահերի համար օգտագործել այդ վիրուսային հիվանդությունը կամ փսիխոզը։ Ահա երկու հարցի շուրջ մտածեք. ում է պետք եւ ինչպե՞ս են օգտվել։ Ինչ-որ մեկը հայտարարել է, որ դա պատերազմ է, պետք է «դեղին բաճկոններին» վերադարձնել փողոցներ, ինչ-որ բան շրջել։ Ինչ-որ մեկը ընտրություններ ունի, ինչ-որ մեկը՝ ուրիշ բան ունի։ Եվ բոլորը սկսում են խաղարկել, պտտել։ Կրակի հետ կատակում են։ Բայց այդ թեմայով մենք ձեզ հետ կխոսենք հետո։ Իսկ չի՞ թվում, որ աշխարհի ուժեղները առանց պատերազմի այդ, այսպես կոչված, կորոնավիրուսի փսիխոզի միջոցով ցանկանում են բաժանել աշխարհը»,- ասել է նա և պնդել, որ տեղի է ունենում տնտեսական պատերազմ:

Լուկաշենկոն հայտարարել է, որ ինքն անհանգստացած է հատկապես Ռուսաստանի համար, որը փակել է սահմանները, ոչ աշխատանքային օրեր հայտարարել, կարանտինային սահմանափակումներ մտցրել: Բոլոր վիճակագրական տվյալները փաստում են, որ գրիպային վիրուսներից աշխարհում ավելի շատ մահվան դեպքեր են լինում, քան կորոնավիրուսից: Չկան գիտական ապացույցներ, որոնք փաստում են, որ այս վիրուսն ավելի վտանգավոր է, քան օրինակ գրիպի H1N1 վիրուսը, որը մի քանի տարի առաջ շատ տարածված էր: Չկան մասնագիտական հստակ գնահատականներ, թե ինչ հետևանք է թողնում այս վիրուսը վարակված ու առողջացած մարդու վրա: Փոխարենը կա ենթագիտակցության վերաճած համընդհանուր մոտեցում, թե կորոնավիրուսը համաշխարհային մի աղետ է, որի դեմն առնելու համար պետք է նստել տանը: Պետք է նստել տանը, եթե անգամ վարկաված չես, առողջական խնդիր չունես, վտանգ չես ներկայացնում, վարակ չես տարածում: Իրավունք չունես փողոց դուրս գալ, աշխատանքի գնալ, ընտանիքիդ նմաների հետ նստել քո սեփական մեքնենայի մեջ, այցելել հարազատներիդ: Ոչ բոլոր աշխատանքներն են, որ կարելի է տանը նստած` հեռավար կատարել: Տնտեսությունը փլուզվում է ամենուր: Համաշխարհային տնտեսության կառուցվածքն արդեն փլուզված է, և բոլոր փաստերը խոսում են այն մասին, որ համավարակի տնտեսական հետևանքն ավելի մեծ է, քան առողջապահականը: Ինչու H1N1 վիրուսի տարածման ժամանակ, երբ համաճարակային իրավիճակը նույն էր, նման տնտեսական սահմանափակումներ չկիրառվեցին: Ոչ ոք այս հարցի պատասխանը չի տվել:
Վիրուսի վերացումից հետո թերևս ժամանակ է պետք` վերլուծելու արդյունքներն ու կատարվածի հետևանքը` հասկանալու` ով ինչ շահեց, ով ինչ կորցրեց:
Բելառուսի նախագահի ակնարկները, թե ինքը հետաքրքիր բաներ ունի պատմելու, նորից և կրկին մտածելու տեղիք են տալիս: Մարդկությունը տանը մնալով մասնակցում է տնտեսական գլոբալ պատերազմին: Մեզանից յուրաքանչյուրը տանը նստած անգամ տեղյակ չէ, թե որ երկրի կամ կենտրոնի ինքնամեկուսացված զինվորն է ինքը:

Ամեն դեպքում, Բատկան գիտի մի բան, որը մենք կիմանանք տևական ժամանակ անց, երբ արդեն ապրելիս կլինենք հզորների կազմաքանդած ուրիշ աշխարհում:


 Հայկ  Դավթյան

 

 

դիտվել է 7538 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am