ՀՀԿ-ն մեկնարկել է նախընտրական տարին

Երեկ ԱԺ արտահերթ նիստում քննարկվող առաջին նախագիծը բազմաչարչար կուտակայինի մասին օրենքն է։ Կառավարությունը հերթական անգամ առաջարկում է հետաձգել այն։ Նախագիծն ԱԺ-ում ներկայացնելու պարտավորությունները ստանձնել էր Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, նա հպարտորեն ներկայացրեց, թե առաջարկվում է Կուտակային կենսաթոշակի մասին օրենքով նախատեսված պարտադիր վճարումները հետաձգել մինչեւ 2018-ի հուլիսի 1-ը, այսինքն՝ մեկ տարով: Էդմոն Մարուքյանը հարցրեց՝ նախընտրական տարվա հետ է պայմանավորված, մարդիկ ցույց են անում, ասում եք՝ լավ, հետաձգում ենք մեկ տարով: Արտեմ Ասատրյանը բացասական պատասխանեց. «Բացարձակապես կապ չունի»: Էդմոն Մարուքյանը, Նաիրա Զոհրաբյանը կասկած հայտնեցին, թե այդ գումարները ո՞ւր են գնալու, ինչի՞ն են ծառայելու: Վերջինիս խոսքերով՝ սուբյեկտների նկատմամբ կա խտրական մոտեցում․ «Ինչո՞ւ պետք է մասնավորը ստանա արտոնություն և համակարգին միանա ցանկության դեպքում, իսկ պետական համակարգի աշխատողը, որտեղ վստահաբար բոլորը դժգոհ են համակարգից, բայց աշխատանք կորցնելու գնով, միանան այդ համակարգին և այն շարունակի գործել»: Զոհրաբյանը նաև հետաքրքրվեց, թե ՀՀ քանի քաղաքացի է կամավոր միացել պարտադիր կուտակային համակարգին:Ի պատասխան Արտեմ Ասատրյանը հիշեցրեց, որ երբ պարտադիր կուտակային համակարգին վերաբերող օրենքի նախագիծը Սահմանադրական դատարանում քննարկվում էր, ապա պետհամակարգում պարտադիր բաղադրիչը չհամարվեց Սահմանադրության խախտում ու հավելեց. «Դա որևէ կերպ չի հակասում Սահմանադրությանը և այն դիտարկվում է լրացուցիչ սոցիալական երաշխիքների ներքո»: Նախարարի փոխանցմամբ, այս տարվա մարտ ամսվա դրությամբ 235 անձ կամավոր, սեփական դիմումի համաձայն միացել կուտակային կենսաթոշակային համակարգին: «Կարծում եմ, այս թիվը ցույց է տալիս, որ համակարգի նկատմամբ կա զրո վստահություն», -արձագանքեց Զոհրաբյանը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ հիշեցրեց, որ իրենք էլ են դեմ եղել այս համակարգին, որը ոչ միայն վստահելի չէ ժողովրդի համար, այլեւ թաղված է կոռուպցիայի մեջ: Նույնն արեցին ՕԵԿ-ական պատգամավորները, Մհեր Շահգելդյանն իր հերթին հարց ուղղեց՝ «Ինչի՞ վրա հիմնվելով, կարծում եք, որ այս համակարգը ՀՀ´ում կաշխատի»: Մհեր Շահգելդյանը նախարարի ուշադրությունը հրավիրեց նաև այն հարցի շուրջ, որ ՀՀ´ում բաժնետոմսերի շուկան զարգացած չէ և բնականաբար ՀՀ տնտեսության մեջ գումարների ներդրումը դառնում է խիստ կասկածելի: «Գումարները հավաքում ենք Հայաստանում, որ ներդրում անենք արտասահմանո՞ւմ, հավելեց Մհեր Շահգելդյանը»: Պատասխանելով պատգամավորի բարձացված խնդիրներին նախարարը նշեց, որ յուրաքանչյուր երկիր կայացնում է, այնպիսի համակարգ, որը բնորոշ է իր երկրին: Հեղինե Բիշարյանն էլ լրացրեց կուսակցին՝ ընդգծելով, որ դա հակասահմանադրական օրենք է, իսկ հետաձգումն էլ նրա խոսքով՝ ակնհայտ քաղաքական նպատակ է հետապնդում։ Անի Սահակյան  

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am