Փողոցից իշխանության եկած ղեկավարը, ցավոք սրտի, երկրին անկայունություն է բերում. Անդրանիկ Միհրանյան. տեսանյութ

Երբ Հայաստանի ղեկավարը խոսում է ԼՂՀ հարցի մասին, նա պետք է շատ պատրաստված լինի ու հասկանա՝ ում է դիմում: Այս մասին «Արմնյուզ» ՀԸ Անժելա Թովմասյանի՝ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է ռուսաստանաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը:

Ըստ քաղաքագետի՝ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները ԼՂՀ հարցի կարգավորման մասին ոչ շատ մտածված ու մակերեսային են. «Երբ Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ հանդիպմանը մեր ազգի պատմությունից օրինակներ էր բերում, նա գոնե պետք է ծանոթ լիներ մեր պատմությանը»:

Խոսելով Հայաստանում վերջին երկու տարում տեղի ունեցած փոփոխություններից՝ Անդրանիկ Միհրանյանը նշել է. «Փաշինյանը, երբ դեռ չէր եկել իշխանության, ես գրեցի մի հոդված, որով կանխագուշակել էի՝ ինչպիսի զարգացումներ են սպասվում Հայաստանին՝ ռեժիմների փոփոխությամբ պայմանավորված»:
Անդրանիկ Միհրանյանը մանրամասնում է. «Այսպիսի իրականության մեջ վստահ էի, որ փողոցի կողմից իշխանության եկած ղեկավարը, ցավոք սրտի, բերելու է երկրում անկայունության: Այո, մարդիկ հիասթափված էին նախկին իշխանություններից և սպասում էին, որ մի հրաշագործ կախարդ կարող է իրենց հուզող հարցերը լուծել»:

Ըստ քաղաքագետի՝ աշխարհում վախենում են նման դեմոկրատական փոփոխություններից, որովհետև սովորաբար դեմագոգները խաղում են ժողովրդի տրամադրությունների լարերի վրա. «Հախուռն կրքերով փողոցի ամբոխի կողմից իշխանության են գալիս մարդիկ, ովքեր չունեն փորձ, ռեսուրսներ, որոնցից ելնելով՝ նման իշխանությունը կա՛մ հաստատում է դիկտատուրա, կա՛մ ժողովրդին տված խոստումներն ի կատար չեն ածվում»:

Հարցին՝ երկու տարին բավական է՞, որ իշխանությունն ու ժողովուրդն առերեսվեն իրականության հետ, Անդրանիկ Միհրանյանը պատասխանել է. «Եթե իշխանությունն իր կառավարման առաջին ամիսների ընթացքում համապատասխան աջակցություն չի ստանում, ապա ժողովուրդը սկսում է հարցեր բարձրացնել և որպեսզի նման հարցադրումներ չլինեն, իշխանությունը սկսում է վերահսկել ԶԼՄ-ներին ու դատական իշխանությունների վրա»:

Անդրանիկ Միհրանյանի գնահատմամբ՝ Հայաստանի նման երկրում դիկտատուրա չհաստատվեց ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի և ո՛չ էլ Սերժ Սարգսյանի իշխանությունների օրոք:

Հարցին՝ այս իշխանությունը շարունակում է հետապնդել նախկիններին, որոնցից շատերն այսօր գտնվում են Ռուսաստանում, իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ կալանքի տակ է, որքա՞ն է սա դեռ շարունակվելու, քաղաքագետը պատասխանել է. «Ռոբերտ Քոչարյանի բանտում լինելը, Սերժ Սարգսյանի նկատմամբ դատական պրոցեսները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանը չի հետևում իր տված խոստումներին: Այս երևույթը մի բան է ապացուցում. ուրիշ ուղղություններով չկա հաջողություն, որպեսզի Նիկոլ Փաշինյանն ինքնաբավ լինի, դրա համար էլ գնում է նման հետապնդող քայլերի»:

դիտվել է 1703 անգամ
Լրահոս
Մակրոնը Մերձավոր Արևելք կատարած այցով փորձում է միաժամանակ լուծել մի քանի խնդիր․ Զաքարյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլը «զադնի է դնում»․ Ալիևը լկտի ձևով անցել է կտրուկ քայլերի․ Արամ Սարգսյան (video) Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում «Էս թուլեքին» էլ չեմ անդրադառնում, ընդդիմությու՛ն, տղե՛րք,էս ի՞նչ եք անում, արագացրե՛ք․ Բեկ-Գասպարենց (video) Նիկոլ Փաշինյա՛ն, դե լսիր․․․ ընդդիմադիր պատգամավորի պատասխանը՝ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը (video) Էդ ձեր արածի համար ձեզ ամենադաժան պատիժն է սպասվում․ Արշակ Զաքարյան (video) Ո՞ւր են գնացել COP 17-ի փողերը․ Բարձր մակարդակի թալան (video) 10 ամսական աղջիկ է մահացել Սայաթ Նովա և Զորակ գյուղերի խաչմերուկում բախվել են «Lexus»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր Ինչ են առաջարկում թոշակառուների հետվճարի ծրագրի հետ կապված Անկլավների թեման շրջանառելով՝ իշխանությունը փորձում է հանրային իրական տրամադրությունները շոշափել Ազատություն, բանականություն, բարոյականություն. Հայաստանի հասարակության նոր կարգախոսը․ Հովհաննիսյան Մերձավոր Արևելքում ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումն օրեցօր դառնում է խիստ հավանական 37-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել․ «Հրապարակ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Սանկտ Պետերբուրգում՝ ՀՀ հյուպատոսարանում կյանքից զրկված Բորիս Ավագյանի գործը փակուղում է. ինչ է թաքցնում ՔԿ-ն Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են․ «Հրապարակ» Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ» Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ» Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ» 7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am