Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը կրկնել Քոչարյանի քայլը

Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի քաղաքական հռետորաբանության մեջ կարմիր գծով անցնում էր այն մեղադրանքը, որ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ օգտագործվել է բանակի ներուժը: Արտակարգ ռեժիմի պայմաններում զինուժի

օգտագաործումը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին վերագրվող գլխավոր մեղադրանքն է, որն ավելի քան 10 տարի քաղաքական խարան դաջվել է նրա ճակատին: Մարտի դատավարության ողջ ընթացքում այդ հարցն անընդհատ առաջին պլանում է, քանի որ զինուժի օգտագործումը դիտարկվում է 10 զոհերի սպանությանը մեծապես նպաստած հանգամանք: Իրավուք ունե՞ր այն ժամանակվա իշխանությունը օգտագործել զինված ուժերը: Այս հարցն արդեն 10 տարի քաղաքական և իրավական քննարկումների կիզակետում է: Նախադեպային օրինաչափությունն ու ժամանակը երբեմն տալիս են բազմաթիվ հարցերի պատասխանները, այս դեպքում ևս ինչ-որ առումով տվեց:

Թվում է, թե կորոնավիրուսի հետևանքով ողջ աշխարհում և Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը ընդհանուր բաներ չունի 2008 թվականի Մարտի 1-ի ժամանակաշրջանի արտակարգ դրություն հետ: Հիմա արտակարգ իրավիճակը հայտարարվել է համավարակի հիմքով, այն ժամանկ հիմքը քաղաքական էր: Բայց իրավական առումով «կարելի է» և «չի կարելի» հարցերը նույն պատասխանն ունեն:
Իսկ այդ պատասխանը նախօրեին կայացրած իր որոշման մեջ տվել է հանրապետության պարետ Տիգրան Ավինյանը:
Պարետատան հերթական նիստում Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ մտցված նոր սահմանափակումների կիրառականության արդյունավետությունը ապահովելու համար, ոստիկանական ուժերին կմիանան նաեւ ԱԱԾ, ՌՈ, եւ ԱԻՆ ուժերը։ ՌՈ-ն, ինչպես հայտնի է, զինված ուժերի ստորաբաժանում է: «Պետք է նշեմ, որ ոստիկանական ուժերին ավելացվելու են Ազգային անվտանգության ծառայության, Ռազմական ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության ուժեր, որպեսզի մենք կարողանանք վերահսկողությունը ավելի արդյունավետ դարձնենք»,- հայտարարել է պարետը:
Ի դեպ, արտակարգ դրություն հայտարարելու մասին փաստաթղթում ևս նշվում է, որ անհրաժեշտությունից ելնելով՝ իշխանությունները որոշ գործառույթներ իրականացնելու համար կարող են ներգրավել բանակի ներուժը։
Արտակարգ իրավիճակով պայմանավորված` զինված ուժերն օգտագործվում են այլ երկրներում նույնպես: Օրինակ` հարևան Վրաստանում պաշտոնապես հայտարարվել է, որ արտակարգ դրությամբ պայմանավորված` Վրաստանի իշխանությունները մոբիլիզացրել են երկրի բոլոր ուժային կառույցները, համատեղ ոստիկանա-զինվորական ստորաբաժանումներ են ստեղծվել: Այլ երկրներում ևս նման պրակտիկա կա:
Այսինքն` արտակարգ դրության և պարեկային ժամի պայմաններում բանակը կարող է կիրառվել պետական պահպանության և հասարակության անվտանգության ապահովման համար: Հետևաբար այդ նույն նկատառումներով բանակը կարող էր նաև 2008 թվականին օգտագործվել և այն ժամանակվա իժխանությունը, կարող էր կայացնել նման որոշում, ինչը և արել է այսօրվա իշխանությունը:
Համենայն դեպս, ավելի քան 10 տարվա դատավարության ընթացքում դեռևս չի ապացուցվել, որ զինված ուժերին հրահանգված է եղել միջամտել քաղաքական գործընթացներին, չի ապացուցվել, որ զինուժին տրվել է կրակելու հրաման: Իսկ զինուժի ներգրավման իրավաչափությունն ու անհրաժեշտությունը, ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր որոշում են այդ պահի իշխանությունները, ովքեր պատասխանատու են պետության և հասարակության անվտանգության համար: Երկրի ղեկավարն ու անվտանգության խորհուրդը սահմանադրական իրավունք ունեն` կայացնելու նման որոշում: Խնդիրը երևույթները համեմետալը չէ, խնդիրը քայլերի իրավաչափությունը համեմատելն է:

 

Նաիրա Բաղդասարյան

 

դիտվել է 5867 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am