Դավադրություն Արցախում

Այսպիսով, Արցախում մարտի 31-ին կայացան նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները: Եթե խորհրդարանական ընտրությունների արդյունքում ուրվագծեց ապագա խորհրդարանի  ուրվագիծը, ապա նախագահականի մասով Արցախը պատրաստվում է երկրորդ փուլին. ապրիլի 14-ին տեղի կունենա երկրորդ փուլը ու կպայքարեն ամենաշատ ձայն հավաքած Արայիկ Հարությունյանն ու երկրորդ տեղը գրաված Մասիս Մայիլյանը: Այդուհանդերձ ընտրությունների արդյունքները բացահայտեցին առանցքային ֆիգուրների խաղադրույքները:

Հիշեցնենք, որ հիմնական մրցակիցներն էին Արայիկ Հարությունյանը, Մայիլյանը եւ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը: Ընտրություններին ընդառաջ հետաքրիր կոնֆիգուրացիա էր ստեղծվել. իսկզբանե տպավորություն ստեղծվեց, որ Հայաստանի իշխանությունների համակրանքն ու աջակցությունը Արայիկ Հարությունյանինն է, վերջինս էլ իր հերթին էր պատեհ առիթներով  հավատարմություն հայտնում, ապաեւ Մասիս Մայիլյանին վերագրվեց հայաստանյան իշխանությունների աջակցությունը: Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի տակտիկան՝ խաղարկել բոլոր ուղղություններով եւ կոնկրետ խաղադրույք չանել՝ սպասելով իրադարձությունների զարգացմանը, ապա ամեն ինչ պարզ էր դառնում:
Մենք առիթ ունեցել ենք խոսելու, որ Մայիլյանի թեկնածությունը մրցակցային դարձնելու համար ՀՀ իշխանությունները Վանեցյանի միջոցով նրան կցեցին Սամվել Բաբայանին: Նիկոլ Փաշինյանի հաշվարկն, ըստ էության,գրագետ էր եւ տվեց իր արդյունքը. ընտրություններից հետո պարզ դարձավ, որ չնայած սորոսականների աջակցությանը, Մասիս Մայիլյանը մոտ 26 տոկոս ձայն հավաքեց շնորհիվ Սամվել Բաբայանի, ով թեեւ ընկալվում է հակասական ու արկածախնդիր կերպար, սակայն շնորհիվ հերոսական անցյալի  նա ունի կայուն ընտրազանգված, ինչի ապացույցն էլ օրերս կայացած ընտրությունների արդյունքներն են:
Ընտրությունները հաստատեցին նաեւ տարածված կարծիքը, որ Արայիկ Հարությունյանը նաեւ նախկին համակարգի թեկնածուն է, ընդ որում՝ թե արցախյան, թե հայաստանյան: Թեեւ Բակո Սահակյանը հրապարակային հայտարարում էր, թե ընտրություններին պահպանելու է արբիտրի դեր եւ ով հաղթի, նրան էլ կշնորհավորի, սակայն մասնավոր զրույցներում չէր թաքցնում, որ թե իր, թե Սերժ Սարգսյանի աջակցությունը երկու թեկնածուներինն է՝ Արայիկ Հարությունյան . Վիտալի Բալասանյան, իսկ ամենամտերմիկ շրջապատում խոստովանում էր,որ Արայիկ Հարությունյանի համար են աշխատելու: Քանզի դժվար է հավատալ, որ եթե Սերժ Սարգսյանը Բակո Սահակյանին որեւէ թեկնածուի հարցով ինչ որ բան խնդրեր, վերջինը չընդառաջեր:

Իհարկե, կարծիքներ կային, որ Սերժ Սարգսյանը Վիտալի Բալասանյանին է աջակցում, սակայն դա իրականում ֆիկցիա էր, գուցե որոշակի ֆինասնական աջակցություն եղել է, որպեսզի ցույց տային, որ պատերազմի բովով անցած Սերժ Սարգսյանի եւ իր բախտակիցների պայքարը այլ արժեքների դեմ էր, բայց մեծ հաշվով Բակո Սահակյանի հետ համակարծիք էր:
Եւ այդպես էլ եղավ. օգտագործեցին իշխանական ողջ ռեսուրսը: Գաղտնիք չէ, որ Արցախի կեսից ավելին զինվորական ոլորտի աշխատակիցներ են, մի մասը պետական գերատեսչության աշխատակիցներ, իսկ մասնավոր սեկտրի մեծ մասը գտնվում է Արայիկ Հարությունյանի ազդեցության ներքո, վերջինիս բիզնես կայսրության մասին լեգենդներ են պտտվում՝ անծայրածիր այգիներից սկսած, վերջացրած գործարաններ: Փոքր երկրում այսպիսով խիստ վերահսկելի էր դարձել էլեկտորատի տնօրինումը, ավելին մարդիկ նույնիսկ ինքնակամ կարող էին գնալ, ձայն տալ մի թեկնածուի, որից կախված է լինելու իրենց աշխատանքը, ապրուստը:

Իսկ եթե այս ամենին էլ գումարենք Հարությունյանի շտաբի պահանջը, որ քվեաթերթիկները պարտադիր նկարել, ապա պարզ է դառնում, թե ինչ կարող էր կատարվել:
Այսպիսով՝ նախկին համակարգը Արցախի պետական ռեսուրսների միջոցով կարողացավ ազդեցություն ունենալ Հարությունյանի ստացած ձայների վրա:
Իրավիճակի խորքային վերլուծության արդյունքում ստացվում է, որ բոլորի պայքարը Վիտալի Բալասանյանի եւ նրան բացահայտ աջակցություն հայտնած Ռոբերտ Քոչարյանի դեմ էր: Միայն թե նրանց հետ անցած ճանապարհը թույլ չտվեց բացահայտ խոստովանել այն մասին, որ աջակցում են Արայիկ Հարությունյանին: Բացի այդ հնարավոր է Հարությունյանին աջակցելով նրանք իրականում լուծում են իրենց հետագա անվտանգության հարցերը:
Իսկ ինչու ոչ Վիտալի Բալասանյանը, դա էլ է հստակ, նա խաղերի մեջ մտնող չէ, կոմպրոմիսի գնացող չէ, ապրել եւ ապրում է համեստ կյանքով, արդարամիտ է, ուղղախոս, ռիսկի գնացող:
Բացի այդ կար քաղաքական հաշվարկ, որեւէ պարագայում թույլ չտալ Քոչարյանի ազդեցության մեծացում Վիտալի Բալասանյանի միջոցով: Ինչպես ասում են, բոլորի շահերը մեկտեղվել էին մի ուղղությամբ՝ թե Նիկոլ Փաշինյանի, թե Սերժ Սարգսյանի, թե Բակո Սահակյանի: Պատահական չէ, որ կորոնավիրուսի վտանգներով պայմանավորված չչեղարկեցին ընտրությունները, քանզի բոլորն էի ցանկանում օր առաջ Արայիկ Հարությունյանին տեսնել նախագահի պաշտոնում:

Կյանքը ցույց տվեց, որ նոր իշխանության խաղի կանոններին դեմ էին միայն Բալասանյանն ու Քոչարյանը, մարդիկ: Ի տարբերություն պսեւդոհայրենասերների, որոնց թվում է, թե Արցախի առաջին նախագահի, հերոսի կալանավորման պահից պետք է տուն չգնային քրեակատարողական այդ հիմնարկի առջեւից, սակայն միակն այդ մասին բարձրաձայնողը Վիտալի Բալասանյանն էր: Նա էր նաեւ այն միակը, ով իր վրա վերցրեց Հայաստանից հնչող հակաարցախյան հայտարարությունները, մեկ անգամ փորձ արեց Լեւոն Մնացականյանը, բայց նրան զրկեցին պաշտոնից, նաեւ՝ խոսքի իրավունքից:  Ցավոք, այս տեսակը չգնահատվեց պատերազմի դաշտով անցած մարդկանց կողմից ու չգիտակցեցին, որ եթե Հայաստանում թույլատրելի է ունենալ դասալիք իշխանություն, ապա Արցախում պատերազմի միջով անցած նախագահ ունենալը իրավիճակի հրամայականն էր:

Ի դեպ, առնվազն տարակուսանքի է արժանի Բալասանյանի օգտին արձանագրված ցուցանիշը, ուղնուծուծով սահման պահող արցախցին եթե կարող էր հակասական կերպար Բաբայանին 23 տոկոս ձայն տալ, ապա անհավանական է Բալասանյանի 14 տոկոսը: Բայց սա ոչ թե Բալսանյանի պարտությունն է, այլ արցախցու, ում համար իրականում օդ ու ջրի պես կարեւոր էր ունենալ հերոսական անցյալով նախագահ:

Անի Սահակյան

դիտվել է 22971 անգամ
Լրահոս
Հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տուն Սպասվում է կարճատև անձրև Վարձակալները փաստի առաջ են կանգնել․ Տիգրան Դումիկյան Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան Սեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվել Մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է․ Աբրահամյան Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել Սիրտն ադրբեջանական մուղամ է ուզում (video) Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ» «Ուժեղ Հայաստան». «Երևանի և Հայաստանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների» Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ «Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ» ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ» Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am