Ժամ առաջ պետք է վերսկսվեն բանակցությունները. Խաչատուր Քոքոբելյան

  • Այսօր Ազատ դեմոկրատներ կուսակցության գրասենյակում
    կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը և մամուլի խոսնակ
    Անժելա Խաչատրյանը հյուրընկալեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ․
    Միլսին և դեսպանատան քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավարի
    տեղակալ Ռուբեն Հարությունյանին։
    Հանդիպման մասնակիցները քննարկեցին ՀՀ ներքին և արտաքին
    քաղաքական հարցեր, մասնավորապես անդրադարձ եղավ Լեռնային
    Ղարաբաղի հիմնախնդրին և ապրիլյան պատերազմից հետո ստեղծված
    քաղաքական իրավիճակին, ՀՀ Ընտրական օրեսգրքի նախագծին և դրա
    շուրջ ընթացող բանավեճերին։
    Դեսպան Միլսը հույս հայտնեց, որ ներկայումս բանավեճերի փուլում
    գտնվող Հայաստանի ընտրական բարեփոխումների վերջնական
    տարբերակում կներառվեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ բոլոր հիմնական
    առաջարկները։
    «Հուսով ենք, որ այն կարտացոլի Հայաստանի քաղաքական տիրույթում
    ու քաղաքացիական հասարակության շրջանում տիրող կարծիքների ու
    դիրքորոշումների լայն կոնսենսուս: Վստահելի ընտրական գործընթացի
    հասնելու համար քաղաքացիական հասարակությունը պարտավոր է
    բարեխղճորեն աշխատել իշխանության ու ընդդիմության հետ: Վստահելի
    ընտրական գործընթացն էական է ժողովրդավարության համար ու նաև
    թափ կհաղորդի Հայաստանի տնտեսությանը՝ օգնելով ավելացնել
    միջազգային ներդրողների ներգրավումը»,- ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը:
    Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր
    Քոքոբելյանն էլ խոսեց ԸՕ նախագծի առնչությամբ կուսակցության
    ներկայացրած առաջարկների մասին՝ կարևորելով դրանց ընդգրկումը
    նախագծի վերջնական տարբերակում։
    Լեռնային Ղարաբաղի խնդրի առնչությամբ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ
    Միլսը հավաստիացրեց, որ դեսպանությունը շարունակում է ուշադիր
    հետևել Լեռնային Ղարաբաղի դեպքերին և կողմերին հորդորում է
    վերստին հետամուտ լինել տևական հրադադարի ապահովմանն ու լուրջ
    բանակցություններ վարել հակամարտության խաղաղ կարգավորման
    շուրջ։
  • «Մենք կողմերին հորդորում ենք նստել բանակցային սեղանի շուրջ»,-
    հավելեց դեսպան Միլսը:
    Խաչատուր Քոքոբելյանը կարևորեց ԼՂ խնդրի շուրջ բանակցային
    գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը․«Ժամ առաջ պետք է
    վերսկսվեն բանակցությունները։ Ավելին՝ Լեռնային Ղարաբաղի
    հիմնախնդրի հարցում արդյունավետ լուծումների հասնելու համար
    կարևորում ենք ԼՂՀ վերադարձը բանակցային սեղան»։
    Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն
    11 մայիսի, 2016թ․
    ք․ Երևան

դիտվել է 21 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am