Փաշինյանի շուրջ օղակը սեղմվում է ներսից և դրսից

«Գազրպոմ Արմենիան» հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին դիմելու մտադրության մասին: Գազամատակարար ընկերությունը պատրաստվում է բարձրացնել գազի սպառողական սակագինը:

Այժմ Հայաստանում գործում է սպառողական սակագնի տարբերակված մոտեցում. սոցիալապես անապահով խավերի համար գինն ավելի էժան է: Սոցիալական խոցելի խմբերը մինչև 600 խմ սպառելու դեպքում վճարում են 100 դրամ՝ մեկ խմ-ի դիմաց: Հիմա գազամատակարար ընկերությունն առաջարկում է հրաժարվել նպաստառու ընտանիքներին տրամադրված արտոնյալ սակագնի կիրառումից և անցնել մեկ միասնական սակագնի` 139 դրամ՝ 1 խմ-ի դիմաց։ Այս դեպքում սոցիալական խոցելի խավերի համար գազի սակագինը կաբարձրանա շուրջ 36 տոկոսով:

Բացի այդ, բացառությամբ ջերմային կայանների, «Գազպրոմ Արմենիան» ցանկանում է թանկացնել նաև բոլոր խոշոր սպառողներին մատակարարվող գազը։ Նախկինում տնտեսության մի քանի ոլորտի համար ևս գազն ավելի էժան գնով էր մատակարարվում` ջերմոցային տնտեսություն, վերամշակող արդյունաբերություն և այլն: Սրա նպատակը տնտեսության աճը խթանելն էր: Հիմա փաստորեն առաջարկվում է վերացնել գոյություն ունեցող բոլոր տարբերակված մոտեցումները, որով տնտեսության մի շարք ոլորտների համար կիրառվում էին արտոնյալ սակագները: Այսօր գործող գներով այս խմբի սպառողները 1000 խմ գազի դիմաց վճարում են 212 դոլար։ «Գազրպոմ Արմենիան» առաջարկում է այս խմբի սպառողների համար յուրաքանչյուր 1000 խմ-ի դիմաց սահմանել 283,14 դոլար գին, այսինքն` 33 տոկոսով ավելի բարձր, քան կա։

Իհարկե, «Գազպրոմ Արմենիայի» հայտի բավարարումը կնշանակի կործանման դատապարտել առանց այդ էլ շատ վատ վիճակում հայտնված տնտեսությունը ու էլ ավելի բարդացնել սոցիալապես խոցելի խավերի վիճակը: Մյուս կողմից, սակայն, գազամատակարար ընկերությունը գազի սակագնի վերանայման պահանջ դնելու բավարար հիմնավորումներ իհարկե ունի: Հայկական դրամը վերջին երկու շաբաթում կտրուկ անկում է ապրել` 1 ԱՄՆ դոլարը 480 դրամից հասել է 507 դրամի, և այս միտումը դեռ շարունակվում է: «Գազպրոմ Արմենիան» իրավասու է պահանջել տարադրամի ինդեքսացիայի հատուցումը. սա բիզնեսի պարզ տրամաբանությունն է:

Մյուս կողմից, սակայն, գազի հարցը երբեք սովորական բիզնես չի եղել, սա ավելի շատ քաղաքականություն է, տնտեսական հզոր մահակ, որ ռուսական կողմը ի շահ իրեն օգտագործել և օգտագործում է: Բայց Մոսկվան կարող է նաև հարցը դիտարկել քաղաքական համատեքստում և վերանայել գազի սակագինը հայ-վրացական սահմանին, որն այս պահին 1000 խմ-ի դիմաց կազմում է 165 դոլար: Նավթի համաշխարհային գնի անկումը անուղղակիորեն ենթադրում է, որ գազի գինը նույնպես պետք է իջնի:

 Գազի սակագինը նվազեցնելու հարցով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նամակ է ուղարկել Գազպրոմի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Միլերին: Ինչ պատասխան կստանա Հայաստանը Գազպրոմից` պարզ չէ: Այս փուլում Հայաստանի և Նիկոլ Փաշինյանի իշխանության շուրջ օղակը սեղմվում է թե դրսից, թե ներսից: Առանց այդ էլ` կորոնավիրուսի հետևանքով Հայաստանը գնալով գահավիժում է սոցիալ-տնտեսական անդունդը, հիմա էլ գազի գինը:

Իսկ ռուսական կողմը, շատ լավ հասկանալով պահի լրջությունը, կարող է մանևրել և ի ցույց դնել իր քաղաքական վերաբերմունքը Հայաստանի ներկա իշխանության նկատմամբ:
Ու թեպետ պարզ է, որ գազի գնի բարձրացումից առաջին հերթին տուժելու են ՀՀ քաղաքացիները, բայց քաղաքականությունը երբեք բարձր բարոյական կանոնների վրա չի հիմնվում: Գազի խնդրի լուծումը քաղաքական պայման ու արժեք ունի, և դրա շուրջ Փաշինյանը պետք է փորձի բանակցել Պուտինի հետ: Ուզած-չուզած: Եթե անգամ դիտարկվի գազը ներկրել հարևան Իրանից, միևնույնն է, տեխնիկական առումով դրա իրագործումը շատ ժամանակատար կլինի, որովհետև Հայաստանում գազի խողովակաշարը ռուսական Գազպրոմի սեփականությունն է:


Հայկ  Դավթյան

 

դիտվել է 5310 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am