Հայաստան-Վրաստան. արտակարգ և կարանտինային զուգահեռներ

Հարևան Վրաստանը մարտի 31-ից համապետական կարանտին է հայտարարել` խիստ պայմաններով: Վրաստանի ողջ տարածքում դադարեցվում է հասարակական տրանսպորտի, այդ թվում՝ Թբիլիսիի մետրոպոլիտենի աշխատանքը:

Երեկոյան ժամը 9-ից մինչև առավոտյան 6-ը երկրի տարածքում պարետային ժամ է սահմանվում, արգելվում է տնից դուրս գալ, օգտվել անձնական ավտոտրանսպորտից: Պարետային ժամից դուրս անձնական մեքենաները կարելի է օգտագործել, սակայն դրանց ուղևորների թիվը չպետք է գերազանցի երեքը: Որևէ փակ տարածքում, բացառությամբ դեղատների և պարենային խանութների, ևս չպետք է երեք հոգուց ավելի մարդ հավաքվի: Բացի այդ, Վրաստանի կառավարության որոշմամբ, 70-ն անց անձանց ընդհանրապես չի թույլատրվում տնից դուրս գալ: Նրանք կարող են կարճ ժամանակով` միայն խանութ և դեղատուն գնալ: Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ վարակվածների թիվը հատեց 100-ի սահմանագիծը: Իսկ ապրիլի 1-ի դրությամբ` վարակվածների թիվը 117 է:

Վրաստանի իշխանությունները մոբիլիզացրել են երկրի բոլոր ուժային կառույցները, համատեղ ոստիկանա-զինվորական ստորաբաժանումներ են ստեղծվել: Վրաստանում հայտարաված արտակարգ դրության նշանակալի առանձնահատկությունն այն է, որ լրատվամիջոցների նկատմամբ որևէ սահմանափալում չի կիրառվում: Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլիի հայտարարության համաձայն, եթե բնակչությունը շարունակի չպահպանել սոցիալական հեռավորությունը, կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով կառավարությունը ստիպված կլինի երկարաձգել արտակարգ դրությունը: Նրա խոսքով` դա նաև մեծ հարված կհասցնի երկրի տնտեսությանը:

Զուգահեռաբար հարևան երկրի կառավարությունը ձեռնակում է մի շարք քայլեր` բնակչության սոցիալական վիճակի թեթևացման համար: Կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակից ելնելով` որոշում է կայացվել քաղաքացիների կոմունալ վճարումները մարելու վերաբերյալ: Մայա Ցքիտիշվիլին հայտարարել է, որ Վրաստանում կա 1 200 000 տնտեսություն, որոնք ամսական 200 կՎտ/ժամ էլեկտրաէներգիայից պակաս են սպառում: Կարանտինով պայմանավորված` պետությունը կվճարի նրանց մարտ, ապրիլ և մայիս ամիսների վճարները: Այս մասին ասել է Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարը:
Պետությունը կփոխհատուցի նաև ամսական մինչև 200 մ/3 բնական գազ սպառող մոտ 671 000 ընտանիքների վճարները: Իսկ ապրիլ ամսվա թոշակը վճարվել է նախապես:
Բացի այդ` կառավարությունը մտադիր է 2 մլրդ լարի հատկացնել տնտեսությանը աջակցելու համար: Իսկ 9 հիմնական պարենային ապրանքների գները կառավարությունը ապահովագրում է:

Վրաստանի Կառավարության մարտի 26-ին տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ բնակչությունը պետք է ապահովված լինի պարենային 9 հիմնական ապրանքով` բրինձ, մակարոն, արևածաղկի ձեթ, ցորենի ալյուր, շաքարավազ, ցորեն, կաթ, հնդկաձավար և լոբի: Այս ապրանքների մատակարարումը պետք է չդադարի, իսկ գները չպետք է բարձրանան: Այդ նպատակով նոր ծրագիր է մշակվել. այն կազմակերպությունները, որոնք մարտի 15-ից մայիսի 15-ը կներկրեն վերոնշյալ 9 ապրանքները, պետության կողմից սուբսիդիա կստանան, որպեսզի գները չբարձրացնեն: Պետության պատվերով կատարվում է նաև բժշկական պաշտպանիչ դիմակների արտադրություն, որը բաժանվում է նրանց, որոնք աշխատանքային պարտականություններից ելնելով` ամենօրյա ռեժիմով շփվում են այլ քաղաքացիների հետ:

Եթե համեմատելու լինենք Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պայմանների և պետության ձեռնարկած սոցիալական քայլերի հետ, պետք է արձանագրենք, որ հարևան պետության քայլերն ավելի հասցեական են և կոնկրետ ուղղված դեպի խոցելի խավի քաղաքացին: Սա այն դեպքն է, երբ պետք է հարևանից օրինակ վերցնել և փորձը տեղայնացնել: Գոնե նպաստառու ընտանիքների երկու ամսվա կոմունալ վարձերի փոխհատուցման քայլին գնալը պետության ուղղակի պարտավորությունն է: Հայաստանը 30 տոկոս աղքատություն ունի, որի պայմաններում անիմաստ է հաշվարկներ անել, թե մարտի 14-ից մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում քանի մարդ է աշխատանք կորցրել, որ նրանց 100 հազար դրամ մեկանգամյա աջակցություն տրվի: Սա իրավիճակի ոչ ադեկվատ ընկալում է, որովհետև 30 տոկոս աղքատները առանց այդ էլ խոցելի էին, կարանտինի պայմաներում նրանք ուղղակի դատապարտված են սովի մատնվել:


 Հայկ  Դավթյան

 

դիտվել է 1068 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am