Երեկ Արցախի Հանրապետությունում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որին Արայիկ Հարությունյանն ստացել էր 49,26% ձայն, Մասիս Մայիլյանը՝ 26,4%, Վիտալի Բալասանյանը` 14,7%։ Քանի որ թեկնածուներից որևէ մեկը 50 տոկոսից ավելի ձայն չի հավաքել, ապրիլի 14-ին Արցախում տեղի կունենա նախագահական ընտրությունների 2-րդ փուլը։
Այսօր Արցախի նախագահի թեկնածու, «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև նախօրեին կայացած ընտրություններին արձանագրված խախտումներին, և նշեց․ «Մեր փայլուն ընտրարշավը և ընտրությունները փորձում են կասկածի տակ դնել ինչ-որ մի քանի մարդու նկարելու պատճառով, ես չեմ համարում, որ դա արդար է։ Արդյունքներին որևէ միջամտություն չի եղել»:
Ի պատասխան հարցի՝ եթե երկրորդ փուլում ինքը հաղթի, դաշինք կկազմի՞ խորհրդարանական երկրորդ ուժի, որն այս պարագայում Սամվել Բաբայանի կուսակցությունն է, կամ Մասիս Մայիլյանի հետ, նախ ասաց, որ պետք չէ սեպ խրել իր և մյուս թեկնածուների միջև: «Ես Արցախում հակառակորդ, թշնամի չունեմ: Մի փորձեք սեպ խրել: Մասիս Մայիլյանի հետ ունեմ անցած ճանապարհ, Սամվել Բաբայանը եղել է մեր հրամանատարը, երբ ես ծառայում էի: Թեկնածուներից երկուսը սանիկներս են: Բոլորի հետ ընկերներ ենք, մի փորձեք արհեստական սեպ խրել մեր մեջ: Մենք չպետք է բաժանվենք, եթե տրոհվենք, շատ բան ենք կորցնելու: Մեր քաղաքական ամբիցիաները պետք է մի կողմ դնենք, բացի Ադրբեջանից՝ բոլորի հետ պատրաստ ենք համագործակցել: Մենք պետք է հրաժարվենք շռայլություններից, մենք պետք է խնայենք մեր ռեսուրսները, խնայենք ամեն ցենտն ու դոլարը», - ասաց Հարությունյանը:
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը