էս չեք

«Կորոնավիրուսն ում շունն է» կարգախոսը որդեգրած, «թու, թու, թու»–ով կորոնավիրուսի դեմ պայքարած, կորոնավիրուսի տարածման դեմն առնելու փուլը հանցավոր կերպով տապալած, հանուն նեղ քաղաքական շահի ՀՀ քաղաքացիների կյանքն ու առողջությունը վտանգի ենթարկած Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հիմա կորցրել են գլուխները եւ ուզում են իրենց ձախողումը կոտրել ընդդիմության գլխին:

Մարդկանց հեռախոսազանգերի միջոցով վերահսկելու մասին նախագծի քննարկումների ժամանակ շուրջ երկու օր իշխանությունը ծամեց ընդդիմության միսը ու կորոնավիրուսի դեմ պայքարի փոխարեն պատերազմ հայտարարեց ընդդիմությանը, որը համարձակվել էր քննադատել իշխանությանը քաղաքացիների նկատմամբ տոտալ վերահսկողություն սահմանելու, ժողովրդավարությունը ոչնչացնելու նախաձեռնությունների համար: Ով չալարեց, ինքնահաստատվեց ընդդիմության հաշվին՝ ի տես դնելով իր անմեղսունակությունը: Օրինակ, ընդդիմությունը վերջին պահին էին տեղեկացրել, որ արտահերթ նիստ են հրավիրում, բայց նիստի ընթացքում պախարակում էին ընդդիմադիրներին, թե ինչու պետության համար այս օրհասական պահին ընդդիմադիրները չեն ներկայացել նիստի: «Էս պահին միայն մեր խմբակցությունն է մասնակցում, և սա արհամարհանք է ոչ թե մեր իշխանության, այլ մեր ամբողջ հայության, ամբողջ ՀՀ ազգաբնակչության նկատմամբ: Թող մարդիկ գային, իրենց տեսակետն արտահայտեին, բանավեճ լիներ»,- հայտարարեց Սասուն Միքայելյանը:

Նա հավելեց, որ այս օրենքի նախագծով ամբողջ Հայաստանը չի փրկվելու. «Բայց սա մի նշույլ է: Նույնիսկ ամենագերպետությունները չեն կարողանում ինչ-որ ռեցեպտ առաջարկել այս վիրուսի դեմ, բայց մենք մեր քայլերով պետք է կարողանանք կամաց-կամաց մեր ժողովրդին զգաստացնել»:

Դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին՝ մեկ ուրիշ իմքայլական Հովհաննես Հովհաննիսյանը ասաց. «Այստեղից եկավ, ասաց՝ դեմ ենք քվեարկելու, գնաց, նստեց, հաշվեց, տեսավ, որ քիչ են, մտածեց՝ կարելի է սենց անել: Դե եթե դուք տենց շուստրի եք, լավ շուստրիություն եք կարողանում անել, մենք ժողովրդի մասին մտածելով՝ օրինագիծը բերել ենք անցկացնելու»:

«Մենք ձեր նման շուստրիություն չենք անում, քաղաքական դիվիդենտներ հավաքում պահի ազդեցության տակ, այլ երկարաժամկետ կտրվածքով մտածում ենք: Ֆեյսբուքում գոռալ, ճչալը ձեզ չի օգնելու այս հարցում, քանի որ այս այն հարցն է, որ պետք է միասնականություն անել»,-ասաց նա և նշեց, որ ամբողջ աշխարհում միասնականության կոչ, քարոզ կա․ «Էստեղ ինչ-որ իշխանությունից տոկոս են հաշվում: Թող սաղ տոկոսները ձեզ լինի, ժողովուրդը առողջ լինի»,-հավելեց նա:

Ռուբեն Ռուբինյանն էլ ասաց, թե ընդդիմությունը մանիպուլացիայով է զբաղված:

«Ստեղծում է տպավորություն, որ նախագիծը գաղտնալսման մասին է գաղտնալսումներ չի ենթադրում: Եթե ես որպես պատգամավոր մոռանամ «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների այսօրվա պահվածքը, բայց որպես քաղաքացի ես երբեք դա չեմ մոռանալու, որովհետեւ սա շատ անլուրջ եւ անպատասխանատու պահվածք է։ Եկեք գնանք սրիկայության կանխավարկածով։ Ենթադրենք Կառավարությունում բոլորը սրիկաներ են, ԱԺ–ում մեծամասնությունը բոլորը սրիկաներ են, բացի Սասուն Միքայելյանից,– կատակեց նա։ Ո՞րը կարող է տրամաբանական պատճառ լինել մեզ համար, որ ուզենանք 20 օրով մարդկանց զանգերը ֆիքսել, ի՞նչ պետք է ստանանք մենք դրանով, եթե լինեինք բռնապետական պետություն, գուցե ինչ որ իմաստ լիներ, ասենք վաղուց մտածած լինեինք, որ Գեւորգ Գորգիսյանը մեծ վտանգ է այս իշխանությա համար, բայց այդպես չէ։ Այսօր հանրապետական վերջին թափթփուկից բռնած մինչեւ Գեւորգ Գորգիսյան, ազատ խոսում են, գրում են, ինչ ուզում անում են»։

Ինչպես ասում են՝ խոսքերն ավելորդ են, կամ ինչպես Էդմոն Մարուքյանն է ասում՝ էս չեք դուք:

Անի Սահակյան

դիտվել է 3246 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am