ArmLur.am-ը գրում է. Ինչպես հայտնի է, Արցախի նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով Ազատ Հայրենիք-ՔՄԴ դաշինքի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը առաջատարն է։ Մշակված 60061 քվեներից Արայիկ Հարությունյանը ստացել է 56.3% տոկոս ձայն, Մասիս Մայիլյանը՝ 27.8% տոկոս, Վիտալի Բալասանյանը՝ 14.9%։
Նշենք, որ մեր տեղեկություններով նախագահի թեկնածուներն արդյունքների ամփոփմանը հետևում էին իրենց շտաբերում՝ աջակիցների հետ միասին։Եվ ArmLur.am-ի տեղեկություններով, երբ արդեն պարզ է դարձել, որ Մասիս Մայիլյանը պարտվում է եւ երկրորդ փուլ չի լինելու, նա լքել է շտաբը եւ գնացել տուն։ Մեր տեղեկություններով, նրան մտահոգել է հատկապես այն հանգամանքը, որ իր ղեկավարած դաշինքը խորհրդարանական ընտրություններում քիչ ձայն է հավաքել, այնինչ օրինակ իրեն սատարող Սամվել Բաբայանի «Միասնական Հայրենիքը» երկրորդն է։ Եվ այս ամենն իմանալուց հետո նա տուն է գնացել։
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը