Տիգրան Ավինյանի հետ չենք ուզում շփվել․ինչու՞ Կառավարությունը մերժեց 20 մլն․-ի օգնությունը․Աշոտ Գրիգորյան (video)

Կորոնավիրուսը Եվրոպայում խայտառակ տարածում ստացավ, սակայն այն երկրները, որոնք անմիջապես արձագանքեցին վիրուսի տարածմանը, հաջողեցին, այդ երկրների թվում է Սլովակիան: «Արմնյուզ» ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդաշարի ժամանակ տեսակապի միջոցով Սլովակիայից ասել է «Եվրոպայի հայկական միության ֆորումի» նախագահ Աշոտ Գրիգորյանը:

Աշոտ Գրիգորյանի խոսքով՝ Սլովակիայի նման երկրում, որտեղ բնակչությունը մոտ 6 միլիոն է, կա ընդամենը 200-300 վարակակիր և մահվան ոչ մի դեպք չի գրանցվել. «Մարտ ամսին ես նամակով դիմեցի ՀՀ առողջապահության նախարարին ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գրելով՝ հարգելիներս, կորոնավիրուսի դեմ Ձեր քայլերը ոչ մասնագիտական են: Ես նրանց առաջարկեցի մեզ հետ անմիջապես կապ հաստատել, որովհետև մենք պատրաստել էինք օգնության լուրջ փաթեթ, որով ամերիկացի մասնագետները կժամանեն Հայաստան»:

Աշոտ Գրիգորյանը նշել է նաև, որ իր նամակին վեց օր հետո պատասխանեցին Առողջապահության նախարարությունից՝ ասելով՝ մենք ամեն ինչ ունենք և օգնության կարիք չունենք:

Հարցին՝ դժվար է պատկերացնել, որ Սլովակիայից, մասնավորապես Ձեր կողմից նման օգնության առաջարկ է եղել և Կառավարությունը չի արձագանքել, կոնկրետ ի՞նչ օգնության մասին է խոսք եղել, Աշոտ Գրիգորյանը առաջարկեց իրենց կայքէջում տեսնել իրենց նամակի բովանդակությունն ու Կառավարության պատասխանը. «18 մլն. 700 հազար մենք այսօր պատրաստ ենք Հայաստանին օգնություն բերելու, բայց, եթե մեր օգնությանը սկզբում արձագանքեին, ապա մեր օգնությունը կլիներ 20 միլիոն»:

Ըստ Աշոտ Գրիգորյանի՝ կորոնավիրուսի հետևանքները ահասարսուռ են լինելու ոչ միայն առողջապահական ոլորտում, նաև տնտեսության. «Չափազանց կարևոր է, որ այլ երկրների նման Հայաստանում էլ արտակարգ դրության պայմաններում տան վարկային արձակուրդ: ԱԺ-ում այս հարցի բարձրացման ժամանակ վարչապետը շատ ագրեսիվ պատասխան տվեց»:

Աշոտ Գրիգորյանը բոլոր այն քաղաքացիներին, ովքեր չեն կարողանալու իրենց վարկային պարտավորությունները կատարել, առաջարկեց դիմել իրենց ֆորումին, որպեսզի հասկանան ինչպես օգնել նրանց:

դիտվել է 1852 անգամ
Լրահոս
Բախվել են «Scania» բեռնատարը և «Honda Elysion»-ը․ 4 վիրավորներից երեքին ԲԿ են տեղափոխել պարեկները «Առու՛շ, էդ ի՞նչդ ես փրկում Նիկոլից․․․ ադրբեջանցիները «գլխիդ նստած են» »․ Արամ Սարգսյան (video) Պորտուգալիայի ֆեդերացիան որակազրկել և տուգանել է Ռոնալդուին հավաքականի ճամբարն ինքնակամ լքելու համար Տեսանյութում երևացող տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆ COP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում. Տիգրան Դումիկյան Մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա՝ թողնելով տելեգրամյան ալիքի հղում «Էս մեռելի փող գողացողները 30 միլիոնից բացի գիտե՞ք ինչքան թալանեցին»․ Գառնիկ Դանիելյան (video) Մակրոնը Մերձավոր Արևելք կատարած այցով փորձում է միաժամանակ լուծել մի քանի խնդիր․ Զաքարյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլը «զադնի է դնում»․ Ալիևը լկտի ձևով անցել է կտրուկ քայլերի․ Արամ Սարգսյան (video) Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում «Էս թուլեքին» էլ չեմ անդրադառնում, ընդդիմությու՛ն, տղե՛րք,էս ի՞նչ եք անում, արագացրե՛ք․ Բեկ-Գասպարենց (video) Նիկոլ Փաշինյա՛ն, դե լսիր․․․ ընդդիմադիր պատգամավորի պատասխանը՝ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը (video) Էդ ձեր արածի համար ձեզ ամենադաժան պատիժն է սպասվում․ Արշակ Զաքարյան (video) Ո՞ւր են գնացել COP 17-ի փողերը․ Բարձր մակարդակի թալան (video) 10 ամսական աղջիկ է մահացել Սայաթ Նովա և Զորակ գյուղերի խաչմերուկում բախվել են «Lexus»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր Ինչ են առաջարկում թոշակառուների հետվճարի ծրագրի հետ կապված Անկլավների թեման շրջանառելով՝ իշխանությունը փորձում է հանրային իրական տրամադրությունները շոշափել Ազատություն, բանականություն, բարոյականություն. Հայաստանի հասարակության նոր կարգախոսը․ Հովհաննիսյան Մերձավոր Արևելքում ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումն օրեցօր դառնում է խիստ հավանական 37-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել․ «Հրապարակ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am