Փաշինյանն ընտրեց Պուտինից հրապարակային դժգոհելու տարբերակը

Հայկական կողմի նախաձեռնությամբ Բելառուսի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև այսօր տեղի է ունեցել հեռախոսազրույց: Այս մասին БЕЛТА-ին հայտնել են Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունից:

Ալեքսանդր Լուկաշենկոն և Նիկոլ Փաշինյանը քննարկել են տնտեսության գործունեությունը ներկայիս ծանր պայմաններում՝ նշելով առկա լուրջ խնդիրներն ու դժվարությունները:

Կողմերը կարծիքներ են փոխանակել ածխաջրածինների գների վերաբերյալ, որոնք Բելառուսն ու Հայաստանը ներմուծում են Ռուսաստանից: Ալեքսանդր Լուկաշենկոն և Նիկոլ Փաշինյանն արձանագրել են բնական գազի գնի բարձր մակարդակը, նշելով, որ այն ակնհայտորեն չի համապատասխանում համաշխարհային մակարդակին և, ընդհանուր առմամբ ստեղծված իրավիճակին:

Քննարկման առանձին թեմա էր առողջապահական համակարգերի գործունեությունը և սեզոնային սուր վիրուսային վարակների տարածման հակազդումը:

Նաև ներկայիս իրավիճակի կապակցությամբ Բելառուսի նախագահը և ՀՀ Վարչապետը քննարկել են ԵԱՏՄ ղեկավարների հանդիպման հնարավորությունը՝ տնտեսական զարգացող մարտահրավերները քննարկելու համար: Նման հանդիպում անցկացնելու նախաձեռնությունով հանդես է եկել Ալեքսանդր Լուկաշենկոն՝ որպես Եվրասիական տնտեսական միությունում նախագահող երկրի ղեկավար: Բելառուսի առաջնորդն ընդգծել է հրատապ հարցերի առկայությունը, որոնք պահանջում են մանրամասն քննարկում ամենաբարձր մակարդակով:

Բելառուսի ղեկավարը հանձնարարել է ԵՏՀ Խորհրդի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին՝ յուրաքանչյուր կողմի հետ մշակել այդ հարցը և նրանց հասցնել քննարկված դիրքորոշումները: Եթե պետությունների ղեկավարները համաձայնեն, Բելառուսը կառաջարկի հանդիպումը անցկացնել բացառապես նեղ կազմով՝ երաշխավորելով ժամանած պատվիրակությունների յուրաքանչյուր անդամի լիակատար անվտանգությունը:

Այս քննարկման անցկացման այլընտրանքային տարբերակն, ըստ բելառուսական կողմի, կարող է լինել տեսահամաժողովը՝ Եվրասիական տնտեսական միության առաջնորդների մասնակցությամբ:

Այսպիսով, Փաշինյանն ու Լուկաշենկոն դժգոհ են ռուսական գազի գնի բարձր մակարդակից, համարում են, որ այն չի համապատասխանում համաշխարհային մակարդակին և ստեղծված իրավիճակին:
Ասենք ավելին՝ Ռուսաստանը Հայաստանի և Բելառուսի գործընկեր, ռազմավարական գործընկեր է համարվում, էլ երբ, եթե ոչ հիմա Ռուսաստանը պետք է աջակցի դաշնակից պետություններին:

Բայց ինչպես Ռուսաստանը շահն է թելադրում՝ օգնել օրինակ՝ Իտալիայի, այնպես էլ Հայաստանի և Բելառուսի ղեկավարները ստիպված են լինելու նման փոքր դժգոհություններով ուշադրություն հրավիրել իրենց վրա:
Ընդհանուր առմամբ այս հաղորդագրությունից կարելի է եզրակացնել, որ Փաշինյանն ու Լուկաշենկոն նախընտրել են հրապարակային դժգոհություն հայտնել, ինչը, թերևս, նշանակում է, որ կամ նրանք Պուտինի հետ նման քննարկում չեն կարողանում նախաձեռնել, կամ էլ՝ նախաձեռնել են, բայց բավարարված չեն արդյունքներից, եթե իհարկե, այդպիսիք կան:

Ի դեպ, արդեն հայտնի է, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին, հայտնում են կառավարության աշխատակազմից: Նամակում, մասնավորապես ասվում է. «Արդեն ակնհայտ է, որ կորոնավիրուսի հետևանքները բացասական ազդեցություն կունենան մեր երկրների սոցիալ-տնտեսական զարգացման վրա, և դա կհանգեցնի էներգառեսուրսների սպառման ծավալի անկմանը: Մենք, իհարկե, ամեն կերպ կխթանենք արտադրության և սպառման աճը, բայց նշված միջոցառումների արդյունավետության համար անհրաժեշտ է ապահովել մրցակցային միջավայր: Մենք բոլորս հասկանում ենք, որ Հայաստանում գազի գինը այս իմաստով ունի մեծ նշանակություն: Մենք նաև հասկանում ենք, որ մեր երկրների բարեկամական հարաբերությունների մասշտաբներն ու մակարդակը թույլ են տալիս մեզ և պահանջում են մեզնից ժամանակին բարձրացնել և քննարկել մեր երկրների, այդ թվում` առևտրատնտեսական համագործակցության կայուն զարգացման համար համակարգային նշանակություն ունեցող հարցեր»:

Փոխվարչապետը նամակում ընդգծել է նաև, որ հաշվի առնելով կանխատեսումներն ու համաշխարհային շուկաներում էներգառեսուրսների, այդ թվում՝ նավթի և գազի գների հետ կապված ընթացիկ իրավիճակը` ՀՀ կառավարությունը նպատակահարմար է համարում սկսել նոր բանակցություններ Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ: «Մասնավորապես, մենք պատեհաժամ ենք համարում Հայաստանի և Վրաստանի սահմանին հազար խորանարդ մետրի համար գազի գինը նվազեցնելու, ինչպես նաև գազի համար վճարումը ազգային արժույթով կատարելու վերաբերյալ կանոն սահմանելու հարցերի քննարկումը», - նշված է նամակում:
Ինչպես ասում են՝ սպասենք Մոսկվայի արձագանքին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4904 անգամ
Լրահոս
Մենչի դուստրն ամուսնալուծվել է 36 տարեկանում մահացել է հոլիվուդյան դերասանուհի Հեյդեն Փանեթիերը Ոչ թե անձնական վիրավորանքը, այլ փաստերով կառուցված հարցը պետք է նեղը գցի իշխանությանը Զինծառայողի մահվան դեպքով 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիյար Հասանովն արտաքսվել է Ռուսաստանից «Գյուղացին էսօր պոլնի խնդրի տակ ա»․ Խանջյան գյուղի բնակիչները փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը Արտակարգ իրավիճակ՝ Ազատության պողոտայում Խարդախություն Alibaba-ի անվամբ 24 ժամ Լոռու մարզում ջուր չի լինի․ հասցեներ Պապիկյանը հեռացրել է իր երեք խորհրդականներին, այդ թվում և Արցախի ՊԲ վերջին հրամանատարին Երևանի քաղաքապետարան, դուք լո՞ւրջ եք գրել․ Փոխեք ցուցանակները, քանի չեն հասկացել,թե ինչ ենք ծխում «Վենեցիայի եղբայրներից» մեկի ունեցվածքը խլելու գործընթաց է սկսվել Նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը նշանակվեց ՀՀ ՊՆ ՌՈ պետ «Դրածո միջնորդների» սխեմաներ․ Կենտրոնական բանկը հորդորում է քաղաքացիներին ցուցաբերել զգոնություն Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է Վիկտոր Յուշչենկոյի հետ Օգոստոսի 13-ին ինքնաuպան եղած զինվորին քնելու հարցի շուրջ հայհոյել են․ կա մեկ կալանավորված․ «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ Շուտով Ալիևը Հայաստանի մասով սենսացիոն հայտարարություն կանի․ Նաիրա Զոհրաբյան (video) Իրանի փոխնախագահը վստահ է, որ երկիրը կհաղթի ԱՄՆ-ին տնտեսական պատերազմում Երևանում 21-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է «Honda»-ին, ապա «Tesla»-ին և հայտնվել մայթին Կամո Արեյանի վերաբերյալ երկրորդ գործն է մուտքագրվել դատարան Lքված նորածին աղջիկն անվանակոչվել է Սոսե՝ ի պատիվ Սոսե Մայրիկի #ՈՒՂԻՂ․ Նիկոլի «թքող դեսպանը» ԱԽՔ-ում․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am