Փրկել Նիկոլին. Իմ քայլը սթափվում է

 

Արտակարգ ռեժիմի պայմաններում քաղաքացիներին գաղտնալսելու, հեռախոսային զանգերը ֆիքսելու և տեղորոշելու վերաբերյալ օրինագիծը խորհրդարանում տապալվեց: 
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քվեարկության էր դրված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքների փաթեթում փոփոխություն կատարելու Կառավարության առաջարկը, որը նախօրեին թեժ քննադատվել էր ԱԺ-ում:
Մինչ քվեարկությունը` վարման կարգով խոսեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և կոչ արեց ԲՀԿ-ին չմասնակցել քվեարկությանը, որպեսզի քվեարկությունը տապալվի: Քաղաքական մեծամասնությունն այս պահին դահլիճում ուներ 65 պատգամավոր, հետևաբար անհրաժեշտ թվով քվեներ չէր կարող ստանալ: Այդպես էլ եղավ` նիստին ներկա 96 պատգամավորներից կողմ քվերակեց 65-ը և փաթեթը մերժվեց:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը քվեարկությունից հետո հայտարարեց, որ ընդդիմությունն իր կրավորական կեցվածքով արեց ամեն ինչ, որպեսզի բուժհամակարգի գործունեությունը պարալիզացվի, որ ոստիկանները շարունակեն աշխատել արտակարգ լարվածությամբ:
Իշխանության կողմից ընդդիմությանն ուղղված նման մեղադրանքը իհարկե ծիծաղելի է, որովհետև <<Իմ քայլը>> խմբակցությունը 88 մանդատ ունի և կարող է ցանկացած նախագիծ անցկացնել, եթե ուզենա: Ընդդիմությունը պարտավոր չէր կողմ քվերակել մի նախագծի, որի վերաբերյալ ունի կոնկրետ մոտեցում և բացասական կարծիք:
Նախօրեին խորհրդարանի դահլիճում որոշ իմ քայլականներ ևս քննադատեցին նախագիծը, նշելով, որ այն կորոնովիրուսի կանխարգելմանը ոչինչ չի տալիս, փոխարենը լուրջ խնդիրներ է հարուցում մարդու իրավունքների տեսանկյունից: Նախագծի վերաբերյալ քնանդատաբար արտահայտված իշխանական պատգամավորները ներկա չէին նիստին:
Կատարվածը հետաքրքիր ազդակ է առաջին հերթին իշխանության համար: Փաստորեն կամ Նիկոլ Փաշինյանի հրահանգը իշխանական պատգամավորների թիմում միանշանակ չի ընդունվում, կամ էլ այս նախագիծի համար կառավարության ղեկավարը հատուկ ջանքեր չէր ներդրել: Թեպետ եթե կա խմբակցության որոշում` կողմ քվեարկելու վերաբերյալ, ապա այստեղ լրացուցիչ ջանքերի և հրահանգների կարիք պետք է որ չլինի: Ամեն դեպքում խորհրդարանի իշխանական թիմի այսօրվա պահվածքը դեմարշ էր հիշեցնում թավշյա հեղափոխության առաջնորդի դեմ: Թերևս այստեղ ավելի շատ աշխատել է ինքնապաշտպանական բնազդը. պատգամնավորները հասկացել են, որ այս օրենքի ընդունումից հետո առաջինը գաղտնալսվելու են հենց իրենք:

Հայկ Դավթյան

 

դիտվել է 5684 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am