Ովքեր են մարդու անձնական և տեղակայման տվյալներին հասանելիություն տվող օրենսդրական փաթեթին կողմ քվեարկած պատգամավորները. antifake.am

Մարտի 30-ին, ՀՀ Ազգային Ժողովում արտահերթ նիստ էր գումարվել, որի ընթացքում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին վիճահարույց օրենսդրական փաթեթը:

Տեղեկացնենք, որ տվյալ օրենսդրական փաթեթը երկրում առկա արտակարգ իրադրության պայմաններում համապատասխան պետական մարմիններին թույլ է տալու միջամտություն իրականացնել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր, ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին։ Այդ կառույցները հնարավորություն են ստանալու տեղեկանալ հետաքրքրություն ներկայացնող անձի, նրա հետ հեռախոսային շփում ունեցած անձանց գտնվելու վայրի, հեռախոսային շփման տևողության, զանգերի քանակի և այլ անձնական տվյալների մասին։ Որևէ անձի տեղորոշման գործընթաց կարող է սկսվել, եթե նա վարակակիր է կամ կասկած կա նրա՝ վարակակրի հետ շփման վերաբերյալ:

Թեև նշվում է, որ անձնական տվյալներին միջամտությունները կրելու են ժամանակավոր բնույթ, մի շարք մասնագետներ հասցրել են իրենց մտահոգոությունները հայտնել Բադասյանի կողմից ներկայացված «թերի» և խնդրահարույց օրենսդրական փաթեթի վերաբերյալ։ Օրինակ, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը հարցադրումներ էր արել, և հետաքրքրվել թե կոնկրետ ո՞ր մարմիններն են ունենալու մուտք մշակված անձնական տվյալներին, անվտանգության ի՞նչ մեխանիզմներով ու միջոցներով են ապահովելու, որ բացառվեն անձնական տվյալների արտահոսքերը, ինչպես նաև երրորդ անձանց մուտքը այդ տվյալներին և ո՞րտեղ են պահվելու անձնական տվյալները։ Դոյդոյանը առանցքային էր համարել այն, որ «բացակայում է կապը մշակվող անձնական տվյալների և սահմանված նպատակի միջև»։

ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունները դեմ են արտահայտվել օրենսդրական այս փաթեթին, իսկ 88 հոգանոց «Իմ քայլը» խմբակցությունից 57-ը կողմ են քվեարկել:

Ո՞վքեր են այն պատգամավորները, որոնք կողմ են քվեարկել անձնական տվյալներին միջամտություն թույլ տվող այս խնդրահարույց օրենսդրական փաթեթին՝ անհատապես ներկայացնում ենք ստորև, քանի որ հասարակությունը պետք է ճանաչի իրենց անձնական տվյալներին հասանելիություն տված պատգամավորներին։

Մանրամասները` antifake.am

դիտվել է 342 անգամ
Լրահոս
Մոտ մեկ ժամ, ԱԹՍ-ի նմանվող սարք է այսօր պտտվել Երեւանի երկնքում ՀՀ-ի և Ադրբեջանի համար անցանկալի է ՌԴ-ի և Իրանի ստեղծած անվտանգության ճարտարապետությունը․ Օ՛Բրայեն Լևոն Տեր-Պետրոսյանի և Վովա Գասպարյանի ընտանիքները կբարեկամանան Թրամփ. Իսրայելը պետք է հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին Ահազանգ. «Սուրբ Աստվածայր» հիվանդանոցում կրքերը չեն հանդարտվում. վեճ՝ փոխտնօրենի և բաժնի վարիչի միջև Ռեյի համախտանիշ. երեխաների մոտ հաճախ առաջանում է գրիպից կամ ջրծաղիկից հետո Ռուսական վերահսկողության տակ է անցել Ժելաննոյե- Երկրորդ բնակավայրը։ Ադրբեջանին Թուրքիայի և Պակիստանի ռազմական օգնությունների ծրագրերը խիստ մտահոգիչ են Հայաստանի համար ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների կտրուկ վատթարացման իրավիճակը Ֆերդինանդնե՜րրրրրրր, աուուուուուու՜ Թուրքիայի կրոնական գործերի վարչությունը բազմաթիվ սխալներով 20.000 օրինակ գիրք է հրատարակել Ադրբեջանն ու Թուրքիան դատաիրավական ոլորտում փոխըմռնման հուշագիր են ստորագրել Արարատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել աշակերտներին, մարմնական վնասվածքներ են ստացել Լիբանանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական թեւի առաջնորդը Պակիստանում զինյալները փոխհրաձգության ժամանակ 6 զինվորի են սպանել Ղազախստանում ավարտվել են ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2024» զորավարժությունները․ Հայաստանը չէր մասնակցում Հայ–վրացական սահմանին մի քանի հարյուր բեռնատար է սպասում Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը ձերբակալվել, ապա ազատ է արձակվել Տեսեք այս անարդարության աստիճանը. Ի վերջո, այս կեղծավորությանը և երկակիությանը չափ պետք է լինի, չէ՞ Թուրքիայի խորհրդարանը փակ նիստ կանցկացնի Իսրայելի հարցով Բագրատ Սրբազանը Պետրոս Ղազարյանի լարած ծուղակը չընկավ. Վաչե Բրուտյան Դպրությունն Արարատի թագավորությունում․ Միքայել Բադալյան Իսրայելը չորս հրթիռային հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին Հերթական միջադեպը՝ Հարթագյուղի հայտնի մատուռի ճանապարհին Ֆրանսիան կանգնած է հայ եղբայրների կողքին՝ հարգելու նրանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը. Մակրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am