Ծաղկաձորի, Երևանի և Դիլիջանի հյուրանոցները կդառնան մեկուսացման վայրեր

 

Կառավարությունում հրավիրած ասուլիսում Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանն անդրադարձավ տուրիզմի ոլորտում արձանագրված վնասներին։ Նա ասել է, որ կորուստները գումարային առումով արձանագրված չեն, բայց առաջին եռամսյակում արդեն իսկ 175 հազար զբոսաշրջիկ պակաս է այցելել Հայաստան:
«Դա բավական մեծ կորուստ է ոլորտի համար՝ հաշվի առնելով, որ առաջին եռամսյակը դեռ զբոսաշրջային ամենաակտիվ շրջանը չէր, և այդ ընթաքցում դեռ կային բաց սահմաններ։ Երկրորդ եռամսյակի ընթացքում ավելի վատ կարող է լինել, քանի որ փակ սահմաններ են, թռիչքներ չեն իրականացվում, զբոսաշրջային այցելություններ գրեթե չեն լինելու։ Դա նշանակում է, որ այն զբոսաշրջային մուտքերը, որոնք նախատեսված էին, չեն լինելու։»,- նշել է նա։ Մեկ զբոսաշրջիկի միջինացված ծախսը Հայաստանում, ըստ տարբեր հաշվարկների 770 ԱՄՆ դոլար է կազմում: Այսինքն `առաջին եռամսյակում ոլորտի վնասը կազմել է մոտ 135 մլն դոլար, որը Հայաստանի համար լուրջ ցուցանիշ է : Ըստ Սաֆարյանի`
ոլորտի ընկերություններից որոշները լուծարման գործընթաց են սկսել` հարկային բեռի պատճառով. «Մեր հաղորդակցությունը զբոսաշրջային տարբեր կազմակերպությունների հետ ցույց է տվել, որ հիմնական ծախսերը, որոնք ունեն այս պահին, իրենց կոմունալ ծախսերն են, աշխատակիցների աշխատավարձերը և հարկային պարտավորությունները։ Այս իսկ պատճառով կառավարության աջակցության գործիքակազմը որոշակիորեն ծածկում է այդ կարիքները։ Չեմ ասում՝ ամբողջությամբ, որովհետև դեռ կան զբոսաշրջային սուբյեկտներ, որոնց այս ծրագրերով անդրադարձ չկա, բայց կլինի»,- նշել է նա։ Ինչ վերաբերում է լուծարմանը, ապա բանավոր հայտարարություն շատերն են արել, որ իրավիճակը չշտկվելու դեպքում հնարավոր է, որ գնան նման քայլերի, բայց դեռևս այս մասին գույքագրում չկա։
Պարզվումէ նաև, որ ՀՀ-ում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Զբոսաշրջության կոմիտեն հավաքագրում է 60 և ավելի սենյակներ ունեցող հյուրանոցներ՝ վարակակիր անձանց շփման շրջանակին մեկուսացնելու համար. «Այս պահին ՀՀ տարածքի որոշ կետերում կատարվում են մեկուսացման աշխատանքներ, և դրանք իրականացվում են հյուրանոցների հետ համագործակցությամբ։ Առողջապահության նախարարության հսկողությամբ և Զբոսաշրջության կոմիտեի կոորդինացիայով իրականացնում ենք վարակակիր անձանց շփման շրջանակի մեկուսացում։ Սպասում ենք գնային առաջարկներ բոլոր այն հյուրանոցներից, որոնք ունեն 50 և ավելի սենյակ, քանի որ ցանկանում ենք կենտրոնացված պահել շփման շրջանակը մեկ վայրում։ Դիտարկվում են Ծաղկաձորը, Երևանը և Դիլիջանը»,- նշել Սաֆարյանը և հավելել, որ բազմաթիվ հյուրանոցներ արդեն իսկ ցանկություն են հայտնում ներգրավվել մեկուսացման աշխատանքներում։
Հասկանալի է, որ հյուրանոցներին այս պահին ձեռնտու է դառնալ մեյուսացման վայրեր: Այդ տարբերակով նրանք կկարողանան գոնե փրկվել սնանակցումից և որոշակի եկամուտներ ստանալ:
Բայց այս տարեբարակը ռիսկային է, որովհետև հետագայում, հնարավոր է, որ զբոսաշրջիկները չցանկանան հյուրըկալվել նման հյուրանոցներում:
Զբոսաշրջությունը կորոնավիրուսից առավել շատ տուժած ոլորտներից է: Ընդ որում սա շղթայաձև ոլորտ է, քանի որ ապահովում էր հյուրանոցների, ռեստորանների զվարճանքի վայրերի, հուշարձանների և այլ ծառայությունների շրջանառայությունը: Ինչով կարելի է փոխարինել այս ոլորտի վնասները, դեռ հայտնի չէ:

Հայկ Դավթյան

 

դիտվել է 1993 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am