Ում համար է Փաշինյանը նոր դոսյեներ հավաքում

Իշխանությունը որոշել է օգտագործել կորոնավիուսի պատճառով հայտարարված արտակարգ դրության ընձեռած հնարավորությունը և վերջապես իրականություն դարձնել հանրային տրամադրությունները տոտալ վերահսկողության տակ պահելու իր վաղեմի երազանքը:

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է մի խայտառակ նախագիծ, որը հնարավորություն է տալիս կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին բացահայտելու նպատակով ֆիքսել զանգերը, և այն վայրը, որտեղից կատարվել է տվյալ զանգը: Ըստ նախագիծը ներկայացնող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հավաստիացումների` խոսակցության ձայնագրում կամ որևէ այլ բովանդակության բացահայտում չի եթադրվում, և այս քայլերը ձեռնարկելու միակ նպատակը վարակված կամ վարակակիր անձանց կոնտակտների հնարավոր շրջանակը պարզելն է:
«Պարետատան գլխավորությամբ ոլորտի մասնագետները, հաշվի առնելով պանդեմիայի դեմ պայքարի լավագույն միջազգային փորձը, հանգել են այն եզրահանգման, որ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է ավելի թիրախային և ավելի արդյունավետ պայքարի միջոցներ ձեռնարկել: Համավարակի տարածման կանխարգելման աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու համար չափազանց կարևոր է հասկանալ, թե ինչպիսի վարքագիծ ունի վարակի տարածման արագությունը Հայաստանում։ Այս նպատակով՝ Ազգային ժողովի քննարկման եմ այսօր ներկայացրել օրենքների նախագծերի փաթեթ, որոնց վերջնական ընդունման արդյունքում օպերատիվ կերպով կներդրվի ժամանակակից էլեկտրոնային միջոցների և թվային տեխնոլոգիաների կիրառման միջոցով համաճարակի կանխարգելման նոր մեխանիզմ: Մեր կողմից մշակված և Ազգային ժողովի կողմից քիչ առաջ առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը չի ենթադրում որևէ խոսակցության ձայնագրում կամ որևէ այլ բովանդակության բացահայտում»,- նշել է Բադասյանը:
Նա նկատում է՝ խնդիրը պարզ է․ ունենալ տեղեկատվություն, որով հնարավոր կլինի արդյունավետ իրականացնել մեկուսացման միջոցառումներ՝ պաշտպանելով քաղաքացիների կյանքը և առողջությունը։ Որևէ այլ նպատակով տեղեկատվության օգտագործումը հանգեցնում է քրեական պատասխանատվության (թեև նման դեպքերը իրատեսական էլ չեն)։ Նախարարն առանձնացրել է մեկ կարևոր կետ ևս․ խոսք է գնում այնպիսի տեղեկատվությունը մեկտեղելու մասին, որն այսօր պահպանվում և օգտագործվում է օպերատորների կողմից, և դա մեկտեղելով և անհրաժեշտության դեպքում վերլուծելու միջոցով (վարակակրի կոնտակտները հասկանալու համար)՝ պետք է արդյունավետ պայքար մղվի համաճարակի դեմ։ Բադասյանը շեշտել է, որ այդ միջոցառումները կարող են իրականացվել բացառապես համաճարակի հիմքով արտակարգ դրություն հայտարարելու դեպքում։
Այս պարզաբանումներն այնքան զավեշտալի են, որ անգամ իշխանության թիմը ներկայացնող պատգամավորներին չհամոզեցին, անգամ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տարակուսեց, թե վարակվածի հեռախոսային կոնտակտներն ինչ կապ ունեն նրա իրական կոնտակտների հետ, ի վերջո վարակը տարածվում է իրական շփումների և ոչ թե հեռախոսային զանգի միջոցով: Բացի այդ` ԱԱԾ-ն միշտ ունեցել է և այժմ էլ ունի գաղտնալսումների, ֆիքսումների և տողորոշումների հնարավարություն, որը արատակարգ իրավիճակի պայմաններում կարելի է նաև օգտագործել: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը չեն վստահում ԱԱԾ-ին, դրա համար էլ արտակարգ իրավիճակի պայմաններում ուզում են սղացնել գաղտնալսման նոր կենտրոնի ստեղծումը:

Թերևս անմտություն կլիներ կարծել, որ պետությունը միայն արտակարգ իրավիճակների համար հատուկ կենտրոն կստեղծեր, դրա համար մասնագիտական և ֆինանսական ռեսուրսներ կծախսեր` հասկանալով, որ 1-2 ամսվա ընթացքում համաճարակն անցյալ է լինելու: Պարզից էլ պարզ է, որ գաղտնալսումների վերլուծությունն օգտագործվելու է հետագայում` այլ նպատակներով: Այս մասին է վկայում այն պարզ իրողությունը, որ նախագծի մեջ հստակ պահանջ չի դրվում արտակարգ դրությունից հետո հեռախոսային զանգերի գաղտնալսումները ոչնչացնելու մասին: Ավելին` արդարադատության նախարարը երկար-բարակ փորձում էր բացատրել, թե դա կնշանակի ոչնչացնել համակարգչային ծրագիրը, ինչը նպատակահարմար չէ:
Հավանաբար Նիկոլ Փաշինյանի իշխանությանը օդ ու ջրի պես պետք է դոսյեների նոր փաթեթներ հավաքել, հետագայում դրանց միջոցով իրավիճակը վերահսկելի պահելու նպատակով:
Բայց միշտ պետք է հիշել բումերանգի հայտնի էֆեկտի մասին` որ ոք չի կարող ասել, թե ապագա դոսյեները ով և ում դեմ կօգտագործի: Չկա ոչ մի երաշխիք, որ այսօրվա իշխանավորները, որոնց թեթև ձեռքով ընդունվելու է այդ օրենքը, հետագայում սեփական մաշկի վրա չեն զգալու դրա հետևանքը կամ ենադրյալ թշնամու փոխարեն իրենք չեն հայտնվելու բանտերում: Ի վերջո, կյանքը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանի հագով կարված սահմանադրությունն այսօր վայելում է Նիկոլ Փաշինյանը: Բացառված չէ, որ Փաշինյանի ստեղծած դոսյեների արդյունքներն էլ հետագայում կվայելի մեկ ուրիշը:

 

Հայկ Դավթյան

դիտվել է 3388 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am