Նիկոլ Փաշինյանի մեծ վախերը. իր բռի մեջ է հավաքում բոլորին

Հայաստանում արդեն երկու շաբաթ է արտակարգ դրություն է հաստատված, շարքային քաղաքացիներս մեզ նեղություն տալով հարմարվում ենք արտակարգ դրության պահանջով մի շարք սահմանափակումներին՝ հասկանալով, որ սեղանին դրված է հանրային առողջության խնդիրը ու պետք է, որ մի քանի շաբաթ սահմանափակենք նաեւ մեր հիմնարար ազատություններն ու իրավունքները: Բայց արիուտես իշխանությունը որոշել է օգտվել մեր հարմարվողական վիճակից եւ բառի բուն իմաստով վերահսկել շարքային քաղաքացիներիս կյանքը, մեր անձնական հեռախոսների միջով հետեւել մեզ: Այո, դուք չեք սխալվում, այսպիսին է կառավարության ներկայացրած նախագիծը, որին խորհրդարանը առաջին ընթերցում արդեն հաստատել է, ամենայն հավանականությամբ վաղը այն օրենքի ուժ կստանա: Իսկ ինչ է ասվում այդ նախագծում: Կառավարությունը մտադրություն ունի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորներին պարտավորեցնել ամբողջական տեղեկություններ տրամադրել իրենց հաճախորդների մասին ում հետ խոսեցին, ով ում նամակ գրեց, զանգ ուղարկեց եւ այսպես շարունակ: Հաշվի առնելով, որ Հայաստանի բնակչության առնվազն 80 տոկոսն ունի բջջային հեռախոս, կնշանակի, որ այս վերահսկողության տակ են մտնելու գրեթե բոլորը: Նախագծի հիմնական զեկուցող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի համոզմամբ մարդկանց տեղորոշումը հնարավորություն կտա առավել արդյունավետ պայքարել կորոնովիրուսի տարածման դեմ: Արդարության դեմ չմեղանչելով պետք է փաստել, որ նախագիծը մերկացվեց իշխանական պատգամավորների ձեռքով: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն առաջինը իր վրա վերցրեց մերկացման պրոցեսը եւ նախարարին խնդրեց բացատրել
«Եթե օրինակ մեկը Նորքի Մասիվից, մյուսը Հարավարևմտյան թաղամասից իրար հետ հեռախոսով խոսել են, ի՞նչ է տալու այս հեռախոսազանգի ֆիքսելու փաստը»,- Ռուստամ Բադասյանը պատասխանեց. «Պատկերացնենք իմ մոտ հայտնաբերվում է կորոնավիրուս, հետևաբար հեռախոսային կոնտակտների վերհանումը և հեռախոսազանգերի միջոցով ստուգումն կարևոր է դառնում: Տեղորոշման և զանգերի տեղեկատվության տվյալները մի կնտրոնում գեներացնելը կօգնի որպեսզի վիճակագրական տվյալների հիման վրա իրավասու մարմինները կարողանան համապատասխան միջոցառումներ ձեռնարկել»: Եթե դուք նորմալ հասկացաք մեզ հետեւելու նպատակը, ապա ձեզ, իսկապես, կարելի է պարգեւատրել: Բայց չհամաձայնեց անգամ Արարատ Միրզոյանը ասելով. «Եթե դրսում լիներ այնպիսի իրավիճակ, որը ձգտեր բոլորի տոտալ իզոլացիայի. ապա կարելի էր մտածել նաև այս միջոցառման մասին: Իսկ մենք դեռ ազատ ռեժիմի ենք թողել ասենք 20 հոգանոց միջոցառումներ են արվում: Այնուամենայնիվ ինձ մոտ տպավորություն մնաց, որ այս մի միջոցառումը գուցե ավելորդ լինի մեր երկրի համար կոնկրետ այս իրավիճակում: Ի՞նչ եք կարծում, ինչքանով կսահմանափակվի կառավարության հնարավորությունները, եթե այս մասով ԱԺ-ն առաջարկի առայժմ ձեռնպահ մնալ կարգավորումից»:

Նախարարը կրկին առանց հիմնավորման, բայց շատ սրտառուչ տոնով վստահեցրեց, որ բացակայության պարագայում աշխատանքներն արդյունավետ չեն անցնի: Հակադրվեց նաեւ երբեմնի բժիշկ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը,«Գնացել եք 14 օր հետ, փորձում եք բացահայտել, թե ում հետ է հանդիել կամ կոնտակտ ունեցել վարակակիրը։ Կոնտակտավորներին հայտնաբերելու տեսակետից, վստահեցնում եմ Ձեզ, սա զրոյական էֆեկտ ունի», - ասաց Զեյնալյանը։

Նա ասաց, որ եթե մեկ օրից ավելի է անցնում կոնկատկավորին բացահայտելու ժամանակից, ապա այն բացարձակ անարդյունավետ է դառնում, որովհետև եթե կոնտակտավորը բացահայտվել է, օրինակ, 5-րդ օրը, ապա նա արդեն հասցրել է շփվել այլ մարդկանց հետ, վերջիններս էլ իրենց հերթին շփվել են մի շարք այլ մարդկանց հետ։«Կարծում եմ՝ էպիդեմիոլոգիական վերահսկողության տեսակետից այս նախագիծը ձգտում է զրոյի», այլ հարց է, որ նման նախագիծ բերվեր առաջին հիվանդության դեպքում: Նաիրա Զոհրաբյանն էլ նկատեց, թե պարապ եք մնացել, ասեմ ինչով զբաղվեք..« Այն հսկայական ռեսուրսները, որ ծախսելու եք մեզ տեղորոշելու համար, այդ ռեսուրսները ծախսեք Հայաստանի բոլոր մուտքերին թեստեր դնելու համար, չաշխատող, օրավարձով աշխատող մարդկանց բեռը թեթևացնելու համար», - ասաց Զոհրաբյանը։ Ամենամեծ ռիսկը, Զոհրաբյանի խոսքով՝ այսօր ԱԺ դահլիճում է, երբ 132 պատգամավոր ժամերով փակված է մի տեղ:
Ու չնայած նախագծին դեմ էին թե ընդդիմադիրները, թե իշխանականները, այն 57 կողմ ձայնով ընդունվեց: Իմ Քայլում որոշեցին, որ առաջին ընթերցում կողմ կքվեարկեն, ապա առաջարկներ կուղարկեն կառավարություն, որից հետո պարզ կդառնա իրենց քվեարկությունը: Կարելի է չկասկածել, որ խելոք, մի մարդու պես նրանք կքվեարկեն ու կընդունեն օրենքը, քանի որ այդպես է կամենում իրենց շեֆը: Իսկ Նիկոլ Փաշինյանը ամենայն հավանականությամբ որոշել է օգտվել այս վիճակից, եւ մի քանի շաբաթ նման վերահսկողությամբ իր բռում վերցնել բոլորին, ստուգել նրանց կապերը՝ դրանից բխող հետաքրքիր հետեւանքներով: Նա դարձել է իր վախերի գերին եւ կասկածում է բոլորին, ու պետք չէ զարմանալ արտակարգ իրավիճակում նման օրենք ընդունելուց, մարդկանց առողջության մասին մտածելու փոխարեն, նա հագուրդ է տալիս իր քաղաքական կրքերին ու հաշվարկներին:

Անի Սահակյան

դիտվել է 5112 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am