Փոխեք Արամ Սարգսյանի «չիպը»

Մինչ թագավարակը լափում է աշխարհը, Արամ Զավենի Սարգսյանը հին երգն է երգում: Նա կարծես մնացել է անցնող ամսում ու շարունակում է պայքարը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ: Բոլոր ժամանակների հաճախորդաց դասի էլիտայի ներկայացուցիչը, հիրավի, կարեկցանքի է արժանի, աշխարհից կտրված նա իր աշխարհն ունի, ժամանակները փոխել են, իսկ Զավենիչի չիպն այդպես էլ չեն փոխել, պտտում-պտտում ու հին երգն է երգում՝ բացառապես Հրայր Թովմասյանի մասին: Հիմա էլ նա շտապել է հանրայինի եթեր, որ Հրայր Թովմասյանին հորդորի հեռանալ իր պաշտոնից, սահմանադրական հանրաքվեի նպատակով պետական բյուջեից Նիկոլ Փաշինյանի կողմից դուրս գրված 3 մլրդ դրամը հատկացնի աշխարհին մարտահրավեր նետած կորոնավիրուսի դեմ պայքարին:

Նա ասում է, թե այդ մեկ ամսվա աշխատավարձն ինչ փող է, որ Թովմասյանը նվիրաբերել է. աշխարհի հայտնի մարդիկ իրենց ներդրումն են անում աշխարհին վրա հասած վիրուսը հաղթահարելու գործում միլիոններով, մեկ միլիոն եվրո հայտնի ֆուտբոլիստ Ռոնալդուն է նվիրաբերել, մյուսն է իքս գումար տվել եւ այսպես շարունակ եւ, որ Հրայր Թովմասյանը շանս ունի բոլորին ծալած ունենալ եւ վեց միլիոն դոլար նվիրել Հայաստանին:

Այ, հենց այդ ժամանակ Արամ Սարգսյանը փողոցում գլուխը կախ կքայլի, աչքերը կկախի ու խոսելու տեղ չի ունենա, որովհետեւ ինչպես ինքն է ասում՝ այդ ժամանակ պարզ կդառնա, որ ինքը Հրայր Թովմասյանի մասին վատն է մտածել, իսկ իրականում նա լավն է. <<Էս է իրական բարոյական մոտեցումը>> իր սրտառուչ <<կուտ տալու>> օպերացիան եզրափակում է նա:

Նախ Նիկոլ Փաշինյանից հայտնի հայաստանահայ այս պահին դժվար, թե երկրորդը գտնվի, իսկ միգուցե պարոն Սարգսյան իրեն թախանձագին խնդրեք, որ սեփական ձեռքերով ու սեփական ամբիցիաներին հագուրդ տալու համար դուրս գրված միլիոններն ուղղեր մարդկանց առողջության համար: Հրայր Թովմասյանն է դուրս գրել այդ գումարը, որ մի հատ էլ տրամադրի ժողովրդին:

Փաստորեն, մի մարդ, ով քաղաքականության մեջ է հայտնվել ողբերգական դեպքերի բերումով՝ 1999թ․ հոկտեմբերի 27–ից հետո եւ բոլորը գիտեն՝ ինչպես, ու այս մարդը, ըստ էության, պատմական պատահականություն է, անցողիկ մի կերպար, իրեն թույլ է տալիս ուրիշների բարոյականության մասին խոսել, ու այդ մասին ճոռոմ ճառեր կարդալ: Մասնագիտությամբ Վազգենի եղբայր սույն պերսոնաժը դարձել է Նիկոլ Փաշինյանի վերջին հույսը ու հենց նրա միջոցով է արտահայտում իր վախերն ու մտահոգությունները: Ստացվում է, որ չնայած ստեղծված համաճարակային իրավիճակի, Նիկոլ Փաշինյանի ուշքն ու միտքը Հրայր Թովմասյանն է ու ամոթ չլիներ ինքն էլ ընդդեմ ՍԴ նախագահի միտինգ կհրավիրեր: Լավ կլինի ժամանակավորապես փոխեիք ձեր հաճախորդի պլաստինկան, որովհետեւ առանց այն էլ մեզ հերիք են նյարդային այս ժամանակները եւ կարիք չկա անադեկվատ դրսեւորումներով ավելի փչացնեք մարդկանց կյանքը: Նրա հեղինակային բնորոշմամբ՝ <<պարապությամբ զբաղվելը>> կարծում ենք ավելի մեծ վտանգ է ներկայացնում շատերի առողջությանը, քան մեզ մարտահրավեր նետած թագավարակը:

Պատկերացնում եք, Արամ Զավենիչն ասում է, որ ինքը
կրելով եվորապական արժեքները եւ համեմատելով այդ երկրների հետ, կարող է փաստել, որ շատ երկրներում իրավիճակն ավելի վատն է, քան մեզ մոտ.<<Վիռուսի գործունեության հրապարակայնացման առումով ամեն ինչ անում են՝ ինչ են գտել, ինչքան, որտեղ եւ այլն, այս եւ նման այլ հարցերում իշխանությունը գաղտնիքներ չունի ամեն ինչ բաց, ակնհայտ ասում են եւ անում են մաքսիմալ միջոցառումներ դրա դեմն առնելու համար>>: Ինչպես կասեր իր նախկին տերը՝ <<Իյա՞ իրոք>>:

Ով ով, բայց դուք կհիշեք, թե ինչպես էր Փաշինյանը ՍԴ-ի դեմ պատերազմում մարզերում, որտեղ Փաշինյանին հավատավոր զինվորի պես ուղեկցում էիք անձամբ դուք, մինչդեռ Հայաստանում պաշտոնապես հաստատվել էր կորոնավիրուսի դեպքը: Այդ մարդիկ այնքան ադեկվատ էին ու այնքան լավ էին պայքարում վիրուսի դեմ, որ առողջապահության նախարարը հայտարարում էր, թե դա եսիմ ինչ լուրջ վարակ չէ, հատուկ միջոցներ պետք չեն, իսկ ձեր սիրելի հրամանատարն էլ հոխորտում՝ <<Կորոնավիրուսն ում շունն ա որ…>>: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք եւ ինչը չունեն անգամ հարեւան պետություններում: Վարակի օրեցոր աճող թվերն էլ ձեզ փեշքեշ:

Անի Սահակյան

դիտվել է 2805 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am