Կյանքը կորոնավիրուսից հետո. անդունդի և նոր իրականության առերեսումը հեշտ չի լինելու

 Կորոնավիրուսն աշխարհում ստեղծել է ոչ միայն առողջական ու տնտեսական ճգնաժամ, այլև դարձել է հետազոտական լրջագույն խոչընդոտ: Աշխարհի առաջատար հետազոտական և վերլուծական կենտրոնները խուսափում են գնահատականներ տալ

ու կանխատեսումներ անել վիրուսի ազդեցության չափերի ու հետևանքների մասին: Միակ բանը, որի շուրջ բոլորի կանխատեսումները համընկնում են, այն է, որ կորոնավիրուսը փոխել է աշխարհը, և կորոնավիրուսից հետո մարդկությունը առաջնորդվելու է կյանքի նոր կանոններով: Ռուսաստանի Տնտեսագիտական բարձրագույն դպրոցի ռեկտոր Յարոսլավ Կուզմինովը RBC կայքում հոդված է հրապարակել` << Վարակային հեղափոխություն. ինչպես համավարակը կփոխի մեր աշխարհը>> վերնագրով: Ռուս գիտնականը հետաքրքիր դիտարկումներ է ներկայացրել բիզնեսի, աշխատատեղերի, գործազրկության և պետության նոր ֆունկցիայի մասին` հետկորոնավիրուսային աշխարհում:

Ըստ Կուզմինովի` վերջին 30 տարիների ընթացքում համաշխարհային տնտեսությունում տեղի են ունեցել մի քանի գլոբալ ճգնաժամեր, սակայն դրանցից ոչ մեկը չի փոխել մեր կյանքն այսքան սրընթաց։ Կորոնավիրուսի համավարակը մեծ արագությամբ քանդում է տրանսպորտային և արտադրական շղթաները, ստիպում է պետություններին վերադարձնել սահմանները և վերափոխել առանցքային հասարակական ինստիտուտները, համալսարաններն արագորեն անցնում են հեռավար ուսուցման։ Բայց սա քայլ չէ դեպի անդունդ, սա ուղի է դեպի նոր իրականություն, որը հիմնվում է տեխնոլոգիական հեղափոխության, 4.0. ինդուստրիայի ձեռքբերումների վրա։ Սակայն այս ճանապարհը հեշտ չի լինելու։


Կրճատվող աշխատատեղեր
Ընկերություններն այս ընթացքում հասկացան, որ կարևորը աշխատանքի արդյունքն է: Պետք չէ վերահսկել, թե ով ինչ շորով կամ որ ժամին եկավ աշխատանքի, երբ գնաց ընդմիջման, փոխարենը պետք է արդյունք պահանջել, ինչով պայմանավորված` աշխատանքային հարաբերությունների նոր մոդելի ենք ականատես լինելու. <<Հազարավոր ընկերություններ ամբողջ աշխարհում տեղափոխում են իրենց աշխատակիցներին հեռահար աշխատանքի։ Գրասենյակից դուրս աշխատելու միտումը, որը ակտիվորեն քննարկվում էր վերջին տարիներին, մեկ վայրկյանում իրականություն դարձավ միլիոնավոր աշխատակիցների համար ամբողջ աշխարհով։ Ամենայն հավանականությամբ, այս հարկադրված փորձարկումը հաջողված կլինի, ինչը միանշանակ կբերի աշխատանքի շուկայի վերաձեւավորմանը եւ, հետեւաբար, նոր սոցիալական մարտահրավերների առաջացմանը։ Գլխավորը, ինչին բերում է գրասենյակում գործող աշխատակիցների թվի կրճատումը, ծախսերի տնտեսումն է>>,- գրում է գիտնականը:
Ավելորդ կդառնան ուռճացված գլխամասային գրասենյակները, և գրասենյակային աշխատակիցների թիվը կարող է կրճատվել մեկ երրորդով։Հարց կառաջանա` ինչպես վարվել չպահանջված մարդկանց հետ։


Առևտուրը և սպասարկումը կդառնա օնլայն
Ռուսական ամենահայտնի տնտեսագիտական բուհի ռեկտորը կանխատեսում է, որ ճգնաժամն էական փոփոխություններ կմտցնի մանրածախ առեւտրում։ << Ինտերնետ առեւտուրը վերջնականապես դուրս կմղի դասականը՝ վերջինիս թողնելով միայն առանձին հատվածներ՝ թանկարժեք բուտիկների կամ սուպերմարկետների տեսքով։ Սակայն զուգահեռաբար կտրուկ կաճի առաքման ինդուստրիան, այն կդառնա ավելի հարմարավետ եւ ճշգրիտ, չէ՞ որ մարդիկ չեն համաձայնվի իրենց ժամանակի հաշվին ժամերով սպասել պատվերներին։ Կմանրամասնվի հագուստի եւ կոշիկների չափի համակարգը, չափումը կկատարվի պարզ թվային ձեւաչափով. նման վիրտուալ գործիքներ արդեն մշակված են։
Քաղաքներին սպասում է գրասենյակային եւ առեւտրային անշարժ գույքի պահանջարկի իջեցում, այդ շուկաները կնեղանան համապատասխանաբար 25%-ով եւ 50%-ով։ Առեւտրի կենտրոնների ճակատագիրն է՝ դառնալ ընտանեկան զվարճանքների կենտրոններ, ֆուդկորտեր եւ քովորքինգներ։
Տնտեսումն առեւտրային տարածքների եւ մասամբ վաճառողների վրա կիջեցնի ծախսերը 20-30%-ով՝ անգամ հաշվի առնելով առաքման համակարգի վրա աճող ծախսերը>>,- գրում է նա։


Պետության դերը
Աշխատանքի շուկայում տեկտոնական տեղաշարժերը կարող են հանգեցնել սոցիալական հարաբերությունների բոլորովին այլ կառուցվածքի:
Աշխատանքը կորցրած մարդկանց խնդիրներով ստիպված կլինի զբաղվել պետությունը։ Վերջինիս սպասում է իսկական վերաբեռնում։
Եթե կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը տեւի մեկ տարուց ավելի, աշխարհի շատ երկրների հասարակական գիտակցության մեջ կայունության քաղաքականությունն ավելի կարեւոր կդառնա, քան աճի քաղաքականությունը։ Պետությունը պահանջված կլինի առաջին հերթին որպես երաշխավոր, կայունության ապահովման մեխանիզմ։ Պետության արժեքի նման բարձրացումը պայմանավորված կլինի մարդկանց բարձր պատրաստակամությամբ՝ ենթարկվել իրեն, ճգնաժամային իրավիճակում հրաժարվել իրենց իրավունքների մի մասից։

 

Պատրաստեց` Հայկ Դավթյանը

 

դիտվել է 4363 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am