Ինչու՞ է Ալիևը նորից ակտիվացել ՀՀ սահմանների մոտ

Երեկ հայտնի դարձավ, որ հակառակորդի գնդակից, սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել է. «Վերջին մեկ ամսվա ընթացքում, հակառակորդն արդեն երկրորդ անգամ է սադրում իրավիճակը՝ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանին: Այս անգամ նույնպես հակառակորդը կրակ է բաց թողել մեր մարտական դիրքերի վրա, պատասխան կրակից հետո՝ լռեցվել։ Վիրավորվել է պայմանագրային զինծառայող: Իրականությանը չի համապատասխանում հակառակորդի տարածած այն ինֆորմացիան, թե մենք ենք իրենց քաղաքացիական ճանապարհների ուղղությամբ կրակ բացել»։ ՊՆ խոսնակի խոսքով՝ վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, վիրավորումը թեթև-շոշափող է, զինծառայողը հոսպիտալացվել է:

Մարտի 22-28-ը ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1200 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Ինչո՞ւ է Ադրբեջանը կրկին ակտիվացել Տավուշի սահմաններում: Ադրբեջանը կրակում է ՀՀ մարտական դիրքերի վրա: Մարտի 31-ին Արցախում խորհրդարանի և նախագահի ընտրություններից առաջ, ըստ ամենայնի, Ադրբեջանը սկսում է իրեն հիշեցնելու քաղաքականություն վարել:

Վերջերս էլ Ադրբեջանը դիվերսիայի փորձի իրականացրեց: Ավելի վաղ՝ Տավուշի մարզի հատվածում Ադրբեջանը փորձեց սադրանքի գնալ, ապա՝ դիվերսիայի փորձը։
Արդյոք Բաքվի նպատակը կոնկրետ հարձակողական գործողություններն են՝ դժվար է ասել: Բայց սեփական երկրում էլ ուշադրությունը բազմաթիվ խնդիրներից ցրելու նպատակով էլ Բաքուն կարող է դիմել ինչ-ինչ քայլերի:

Ի դեպ, մամուլում տեղեկություններ հայտնեցին, որ 2020 թվականի մարտի 12-ին Ադրբեջանի քաղաքացի է հատել հայ-ադրբեջանական սահմանը: Ըստ Factor.am-ի աղբյուրների՝ սահմանախախտը շուրջ 47 տարեկան տղամարդ է, քաղաքացիական անձ:
Իսկ aysor.am-ը ներկայացրել է տեղեկություններ այն մասին, որ ներկայում քաոսային իրավիճակ է Ադրբեջանում և իշխանությունների սին հայտարարություններն ու խոստումներն այլևս հավատ չեն ներշնչում Ադրբեջանի քաղաքացիներ մոտ:

Մասնավորապես, համաձայն ադրբեջանական haqqin.az լրատվական կայքի տարածած տեղեկատվության, Նախիջևանի մաքսային կոմիտեին հանձնարարվել է կասեցնել Ադրբեջանի քաղաքացիների մուտքը Թուրքիայից Սադարակի անցակետով, ովքեր այնուհետև պետք է Նախիջևանի միջազգային օդանավակայանից մեկնեին Բաքու: Բացի այդ, արգելվել է նաև օտարերկրյա քաղաքացիների մուտքը Նախիջևան, բոլոր տեսակի ավտոմեքենաների մուտքերն ու ելքերը ևս:

Թուրքիայում կորոնավիրուսի տարածման արագ տեմպերով պայմանավորված, Նախիջևանի ղեկավարությունը՝ կիրառելով արտակարգ միջոցներ, արգելափակել է Ադրբեջանի քաղաքացիների վերադարձը հայրենիք, այդպիսով վերջիններիս դնելով անելանելի դրության մեջ և փաստացի հրաժարվել նրանցից:

Այդ քաղաքացիների շարքերում են նաև ադրբեջանցի զինծառայողների ընտանիքների անդամներ՝ մայրեր, քույրեր, մանկահասակ երեխաներ: Սակայն Ադրբեջանի նման ավտորիտար երկրում տվյալ խրթին խնդրի բարձրաձայնումը ընդունված չէ: Դժվար չէ պատկերացնել տվյալ անելանելի և ձայնազուրկ վիճակում հայտնված զինծառայողների հոգեբանական վիճակը. մի կողմից ադրբեջանական բանակում COVID-19 վիրուսի անխոչընդոտ տարածումը, մյուս կողմից նրանց հարազատների «գաղութացումը» օտար երկրում, որտեղ անգամ ֆիզիկապես չեն հասցնում լուծել սեփական բնակչության համաճարակից պաշտպանելու խնդիրը:

Ըստ կայքի հրապարակած տեղեկությունների՝ բազմաթիվ բարոյալքված ադրբեջանցի զինծառայողներ անգամ մտորում են թողնել մարտական դիրքերը և անցնել հայկական կողմ՝ հայցելով Հայաստանի իշխանությունների օգնությունը:

Նման իրավիճակում, չի բացառվում, որ Ալիևը դիմի անկանխատեսելի քայլերի՝ նպատակ ունենալով ուշադրությունը շեղել տարբեր խնդիրներից:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3602 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am