«Հայրս շատ խիստ էր եւ ասում էր՝ երբ մտնում ենք տուն, մտնում եք Հայաստան».Իվետա Մուկուչյան/տեսաշար,տեսանյութ/

Իվետան, անշուշտ, անթերի ելույթ ունեցավ Եվրատեսիլյան բեմում, բայց պակաս կարևոր չէին մեր մասնակցի ներքին ազատությունը,  վստահ ու համոզիչ պահվածքը… Երգչուհի Իվետա Մուկուչյանը, ով երեկ փայլեց «Եվրատեսիլ»-ի կիսաեզրափակիչ փուլի բեմում, մանկուց է երազել երգչուհի դառնալու մասին, սակայն, ինչպես ինքն է խոստովանում, փոքր ժամանակ չի ունեցել այն ինքնավստահությունը, որն ունի հիմա։ Wnews.am-ը ներկայացնում է երգչուհու առաջին քայլերը երգարվեստում եւ նրա ընտանիքի՝ Գերմանիա տեղափոխվելու պատմությունը։ Իվետա Մուկուչյանի մայրը՝ Սուսաննա Ամբարյանը պատմում է, որ ընտանիքի՝ Գերմանիա տեղափոխվելն անսպասելի է եղել. «Այն ժամանակ ես աշխատում էի տուրիստական բյուրոյում։ Ամուսնուս համոզեցի, որ Գերմանիա մեկնի մեքենա գնելու նպատակով։ Այնպես ստացվեց, որ նա այնտեղ երկար մնաց եւ ամիսներ անց, երբ ինքս մեկնեցի Գերմանիա, որոշում կայացրի երեխաներին եւս տանել եւ միասին ապրել այնտեղ։1995թ. կրկին Հայաստան վերադարձանք որպես հյուր, այդ ժամանակ մեր երկրում լույս չկար, ծանր վիճակ էր, այդ պատճառով էլ կրկին վերադարձանք Գերմանիա»։ mayr Իվետա Մուկուչյանի մայրը նշում է, որ տանը միշտ հայերեն են խոսում. «Դա իմ ամուսնու սկզբունքն է»։ «Հայրս շատ խիստ էր եւ ասում էր՝ երբ մտնում ենք տուն, մտնում եք Հայաստան»,- պատմում է Իվետան։ hayr Իվետա Մուկուչյանի բեմական հակումները եկել են մանկությունից։ «Երբ 12 տարեկան էի, երգում էի խմբակում, ինձ հանձնարարեցին երգել Սելին Դիոնի երգը, այն կատարելուց հետո ուսուցչուհիս լսելով ինձ՝ մորս խորհուրդ տվեց, որ ինձ տանի երաժշտական դպրոց եւ այդպես էլ եղավ»։ Իվետա Մուկուչյանն ունի նաեւ դիզայների մասնագիտություն. «Ես իմ կյանքում մի փուլում էի, երբ չգիտեի՝ որ ուղղությամբ գնալ։ Երաժշտությունն իմ մեջ կար, բայց ես վախենում էի։ Այն ժամանակ այնքան ինքնավստահ չէի, ինչպես հիմա եմ, ամաչկոտ էի, վախից ընդունվեցի Գերմանիայի դիզայն ակադեմիա, որտեղ ընդունվելը բավականին բարդ էր։ Ավելի շատ իմ ծնողների ցանկութունն էր, որ ես երաժշտական ուղղությունն ընտրեի։ Ուսումնառությանս տարիներին ամբողջ օրը կարի մեքենայի մոտ էի։ Մի օր հայրս եկավ տուն ու զայրացավ՝ չեմ ուզում երեխաս կարի մեքենայի մոտ նստի, նա պետք է բեմում լինի։ Այնուհետեւ երբ որոշում կայացրի երգչուհի դառնալու մասին, եկա Երեւան եւ ընդունվեցի Երեւանի կոնսերվատորիա»,- պատմում է երգչուհին։ Իվետա Մուկուչյանը Հայաստանում բոլորիս հայտնի դարձավ   «Հայսուպերսթար» նախագծից։ Եկեք վերհիշենք նրա առաջին քայլերը.  

2012 թվականին Իվետա Մուկուչյանը մասնակցել է «Գերմանիայի ձայն» երաժշտական մրցույթին՝ առաջին փուլում ներկայացնելով Լորինի «Euphoria» երգը։ Երգչուհին, հաղթահարելով «Մենամարտեր» փուլը, դուրս մնաց առաջին գալա համերգից հետո։
 

դիտվել է 12 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am