Պետական համակարգը կաթվածահար է

Ցանկացած ճգնաժամային իրավիճակ արագ բացահայտում է մարդու էությունը, նրա ով լինելը: Այսօր Հայաստանը , ինչպես նաեւ ամբողջ աշխարհը, թեւակոխել է անորոշ ճգնաժամի փուլ, որը ոչ միայն առողջապահական սպառնալիք է ներկայացնում, այլեւ տնտեսական, սոցիալական եւ նույնիսկ կենսակերպային: Համայն մարդկությունը պարփակվել է չորս պատերի մեջ և չգիտի թե ինչ անել:

Այս պայմաններում, սովորաբար երկրի ղեկավարը և վերնախավը գիշերուզօր աշխատում են, ստեղծված իրավիճակը թեթեւացնելու ելքեր են փնտրում: Ահավասիկ, Հայաստանի վարչապետն էլ է աշխատում եւ հընթացս բացահայտում է իր էությունը:
Տեւական ժամանակ զրկված լինելով փողոցներում հանրահավաքներ անելուց, Նիկոլ Փաշինյանը որոշեց դա անել սեփական կաբինետում՝ վիրտուալ եղանակով:
Նա պատահականության սկզբունքով որոշել էր զանգել մարդկանց և գյալաջի
անել՝ տեղ-տեղ էլ անձնական բնույթի հարցեր տալ, մեղմ ասած՝ քիթը խոթել ուրիշի կյանք:

Եթե ամփոփենք շուրջ մեկժամանոց զրույցը, կարող ենք փաստել, որ Հայաստանում ամեն ինչ լավ է, իհարկե, կան, խնդիրներ, մարդիկ նեղվում են տանը մնալուց, բայց դրանով հանդերձ ընդունում, որ Նիկոլն իրենց փրկիչն է:
Հետաքրքիր է՝ ինչ էին մտածում այս թատրոնի կազմակեպիչները, որ վարչապետի հետ անսպասելի ուղիղ կապի դուրս եկած քաղաքացիները պիտի բացեի՞ն բողոքի գրքերը, կա՞ աշխարհում մի երկիր, որի քաղաքացիները իրենց շոյված, միեւնույն ժամանակ կաշկանդված չեն զգում պետության ղեկավարի հետ ուղիղ շփման ժամանակ: Սա քննադատությանը չդիմացող տրամաբանություն է, անգամ
մտածելն անգամ, որ թելեթոնի իրական նպատակը հասարակական տրամադրությունները պարզելն էր, ուղղակի սարսափելի է:

Միթե պետական ահռելի համակարգում չկան այլ աշխատակիցներ եւ քարտուղարուհիների ու գործավարների գործն էլ պետք է վարչապետն անի: Հետո էլ էլ խոսում եք, թե նախկինում պետական համակարգը կաթվածահար էր, կա նաեւ գաղտնի որոշում: Կաթվածահար լինելը պոզով-պոչով է լինո՞ւմ, երբ երկրիդ վարչապետը եւ քարտուղար է, եւ հսկիչ, եւ առաքիչ, եւ նախարար, եւ պատգամավոր, ամեն, ամեն ոք:
Վարչապետը հիմա պետք է քիթ սրբելու ժամանակ չունենար ու զբաղվեր անտեսանելի թշնամու դեմ պայքարով։ Բայց քանի որ զրո է կառավարչական և այլ տիպի հարցերում, ուստի զբաղվում է իր հոբբիով:

Անի Սահակյան

դիտվել է 5283 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am