Թրամփը General Motors-ին մեղադրել է «ժամանակ վատնելու» համար
Reuters-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ ամերիկյան խոշորագույն ավտոարտադրող General Motors ընկերությանը մեղադրել է բանակցությունների վրա «անիմաստ ժամանակ վատնելու համար» և պահանջել է քաղաքացիների համար անհապաղ թոքերի արհեստական օդափոխության սարքեր արտադրել: Թրամփը զայրույթ է հայտնել գործարանը փակելու ընկերության որոշման կապակցությամբ: Նա նախկինում նաև քննադատել է GM-ի՝ Միացյալ Նահանգներից դուրս գործարաններ կառուցելու վերաբերյալ որոշումները: