G20-ի առաջին օնլայն հավաք. Աշխարհի մեծերը՝ ճգնաժամի մեջ

Երեկ կայացավ «Մեծ քսանյակի» պատմության մեջ առաջին վիրտուալ գագաթնաժողովը, որը նվիրված էր կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված միջոցառումներին:
Այս տարի G20-ում նախագահում է Սաուդյան Արաբիան, և գագաթնաժողովի բացումն արեց սաուդացի թագավոր Սալման բին Աբդել Ազիզ Ալ-Սաուդը: Մյուս համաշխարհային առաջնորդները թագավորի խոսքին հետևել են իրենց աշխատասենյակներից էկրանների օգնությամբ:

«Մեր հանդիպումն անցկացնում ենք՝ ցույց տալով մեր՝ աշխարհի խոշորագույն տնտեսությունների ղեկավարների պատասխանատվությունը կորոնավիրուսի համավարակին դիմագրավելու հարցում, ինչը պահանջում է վճռական միջոցների ձեռնարկում տարբեր մակարդակներով»,- ասել է սաուդացի թագավորը:
Գագաթնաժողովին միացել են նաև Իսպանիայի, Հորդանանի, Սինգապուրի, Շվեյցարիայի ղեկավարները:

Միջազգային կազմակերպությունները ժողովում ներկայացնում են ՄԱԿ-ը, ԱՀԿ-ն, Առևտրի համաշխարհային կազմակերպությունը, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը, Համաշխարհային բանկի խումբը, ԱՄՀ-ն: Արտահերթ գագաթնաժողովի գլխավոր թեման է COVID-19 կորոնավիրուսի համավարակն ու դրա ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա:

Վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով հիվանդների թիվը ողջ աշխարհում գերազանցել է 550 000-ը, մահացածներինը՝ 24 000-ը:

Հեռավորության վրա նման համաժողով «Մեծ քսանյակի» երկրները առաջին անգամ են անցկացրել: Առաջատար պետությունների ղեկավարները հավաստիացրել են, որ ամեն ինչ կանեն ճգնաժամը հաղթահարելու համար՝ խոստանալով հինգ տրիլիոն դոլար ներարկել միջազգային տնտեսությունում:

Ընդունված համատեղ հայտարարությունում նշված է, որ այդ միջոցներն ուղղվելու են համաճարակի հետևանքով առաջացած սոցիալական, տնտեսական, ֆինանսական խնդիրների վերացմանը:

ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինը ևս միացել էր տեսահամաժողովին իր մերձմոսկովյան նստավայրի աշխատասենյակից:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է սառեցնել տնտեսական պատժամիջոցները, ինչը երկրներին հնարավորություն կտա ավելի լավ պայքարել համաճարակի դեմ: Նա ասել է, որ մարդասիրական մղումներից ելնելով պետք է հանվեն որոշ երկրների վրա դրված սահմանափակումները, որպեսզի հնարավորություն տրվի դեղամիջոցների, պարենային ապրանքների, սարքավորումների և տեխնոլոգիաների մատակարարումների համար:

Ռուսաստանն ինքը գտնվում է Եվրամիության և Միացյալ Նահանգների պատժամիջոցների տակ, որ սահմանվել է Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների պատճառով:

Ամերիկյան պատժամիջոցների տակ է նաև Իրանը: Թեհրանի հանդեպ ամերիկյան պատժամիջոցները ավելի խստացված տարբերակով վերականգնվեցին 2018-ին, երբ Վաշինգտոնը դուրս եկավ Իրանի և աշխարհի հզոր երկրների միջև ստորագրված միջուկային համաձայնագրից:

Պուտինը, չտալով որևէ երկրի կոնկրետ անուն, ասել է, թե անհրաժեշտ է մորաթորիում հայտարարել առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերելու և դրանց գնումներն ապահովող ֆինանսական փոխանցումների սահմանափակումների, արգելքների վրա: «Ի վերջո խոսքը մարդկանց կյանքի մասին է, մարդկանց ապրելու կամ մեռնելու հարցը զուտ մարդասիրական հարց է»,- G-20 տեսակոնֆերանսում ասել է Պուտինը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն օգնություն էր առաջարկել Իրանին, բայց Թեհրանը այն չէր ընդունել: Սակայն ավելի ուշ հայտնի դարձվ, որ ԱՄՆ-ն նոր պատճամիջոցներ են սահմանվել իրանական և իրաքյան երկու տասնյակ ընկերությունների ու անհատների հանդեպ՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ին, և նրա «Ալ Քուդս» միավորմանը և տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումներին աջակցելու համար:

Այսօր, երբ աշխարհն առավել, քան երբևէ ունի մարդասաիրության կարիք՝ աշխարհի գերտերությունների մակարդակով քննարկվում է մարդկանց կյանքեր փրկելու հարցը: Սակայն նույնիսկ այս պայմաններում քաղաքականությունը «հաղթում» է: Ինչ մարդասիրության մասին է խոսքը, երբ նույնիսկ պատժամիջոցների տակ գտնվող երկրի դեպքում համաճարակը երկրորդ պլան է մղվում...

Իսկ ընդհանրապես, կորոնավիրուսը ցույց տվեց, թե որքան է աշխարհը խոցելի, նույնիսկ գերտերությունները: Ամեն մեկը մտածում է իր երկրի մասն, չեն գործում ոչ կազմակերպություններ, ոչ կառույցներ, որոնք կոչված էին պայքարել համընդհանուր աղետների դեմ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1791 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am