Ո՞րն է Նիկոլ Փաշինյանի գովերգած վարկային արձակուրդն իրականում

 

Մարտի 20-ից մինչեւ օրս Հայաստանի բանկերը վերանայել են 96 հազար 838 ֆիզիկական անձանց եւ 3 հազար 395 իրավաբանական անձանց վարկերի պայմաններ:
Վերանայված վարկերի ճնշող մասի դեպքում բանկերը տվել են վարկային արձակուրդ՝ երբեմն մի քանի ամսով: Վերանայված վարկերի ծավալը կազմում է շուրջ 200 միլիարդ դրամ:
Այս մասին ՖԲ էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ էության այս ցուցանիշները վարչապետը համարում է սոցիալական շատ լուրջ քայլ, այլապես չէր գովազդի իր էջում:
Հայաստանում շուրջ 600 հազար մարդ սպառողական վարկ ունի, ընդ որում կան մարդիկ, որոնք մի քանի վարկ ունեն` տարբեր բանկերից վերցրած: Հիամ փաստորեն, ըստ Փաշինյանի ներկայացրած վիճակագրության, այդ վարկառուների 1/6-րդին բանկերն ընդառաջել են: Ընդունենք, որ սա փայլուն ցուցանիշ չէ, այն դեպքում, երբ սպառողական վարկը համարվում է աղքատության վարկ է, դա ըստ էության տոկոսով փող է, որը քաղաքացին սովորաբար վերցնում է կենցաղային, առողջական կամ այլ առաջնային նշանակության հարցեր լուծելու համար: Եթե այս մարդկանցից շատերը ստեղծված արտակարգ իրավիճակի հետևանքով չեն աշխատում, կնշանակի նրանք դժվարություն ունեն իրենց մենօրյա հոգսերն հոգալու, ուտելիք, ըստ անհարաժեշտության դողորայք և այլ առաջնային կարևորության գնումներ կատարել, հետևաբար վարկը մուծելու հնարավորություն ընդհանրապես չունեն: Բանկերի կատարած քայլը ոգևորված գովազդելուց առաջ, վարչապետը նաև պետք է պարզաբանում տար, թե ինչ է նշանակում վարկային արձակուրդ և ինչ են իրականում բանկերն առաջարկում իրենց հաճախորդներին:
Հայաստանյան բանկերի առաջարկած վարկային արձակուրդի հիմնական պայմանը հետևյալն է. հաճախորդը կարող է 2-3 ամիս չվճարել իր ամսական վճարելիք գումարը, այս դեպքում տույժեր չեն կիրառվի, սակայն 2-3 ամիս հետո, երբ այսպես կաչված վարկային արձակուրդը կաբվարտվի, վարկառուն պարտավոր է միանգամից 2-3 ամսվա գումարը վճարել: Իրականության մեջ վարկային արձակուրդի տրամաբանությունը բոլորվին այլ է. կամ պետք է վարկի պայմանագրային ժամկետը համապատասխանաբար երկարեցնել կամ էլ պետք է գոնե նշված 2-3 ամսվա գումարը բաժանել վարկայաին պայմանագրով ամրագրված մնացած ժամանակահատվածի վրա, կազմել նոր ժամանակացույց և սանդղակ: Հակառակ պարագայում 2-3 ամիս հետո վարկառուի համար միանգամից երեք ամսվա գումար վճարլը մեծ խնդիր է լինելու և այս ընթացքում չկիրառված տույժերն ու տուգանքները այն փուլում արդեն կկիրառվեն: Նաև սա է պատճառը, որ վարկառուների մեծ մասը խուսափում է դիմել առաջարկվող վարկային արձակուրդին, որովհետև վարկային արձակուրդ ասվածը լավ քողարկված թակարդ է:

Հայկ Դավթյան

 

դիտվել է 1821 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am