Իշխանությունը խուճապ է տարածում

Հայաստանում մոլեգնող համաճարակի վերաբերյալ իշխանությունը մի կողմից վետո է դրել լրատվամիջոցների վրա՝ իբր չճշտված տեղեկություններ չհայտնելու, այդպիսով խուճապ չառաջացնելու համար, մյուս կողմից դա անում է, ներկայացվում են իրար հակասող տեղեկություններ, իշխանության ստերը բացահայտվում են ու ստեղծվում է հարցերի մի ողջ շղթա:

Դեռ անցած շաբաթ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարում էր, որ մարզային կլինիկաներում կորոնավիրուսով հիվանդներին չեն բուժելու, հակված են կենտրոնացված աշխատելուն: Երբ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում գաղտնիք բացեց, որ ինքը գումար է փոխանցել Գյումրու հիվանդանոցի, որտեղ կորոնավիրուսով հիվանդների են բուժում, պաշտոնապես խոստովանեցին, որ այո, որոշ մարզային հիվանդանոցներ համապատասխանեցվել են նոր պանդեմիայի համար: Հիմա հարց՝ ՀՀ քաղաքացին այս հակասությունից հետո կարող է խուճապի մատնվել՝ մտածելով, այդ ինչ մեծ տարածում է ստացել վարակը, որ մի քանի օր առաջ նախարարն ուրիշ բան էր ասում, հիմա այլ պատկեր կա:

Հաջորդ խուճապ առաջացնող տեղեկատվությունը թեստերին է վերաբերում: Կառավարության մարտի 26-ի նիստին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում արդեն իսկ կան կորոնավիրուսի հայտնաբերման արագ թեստեր և դրանք պետք է օգտագործվեն Արցախում մարտի 31-ին սպասվող ընտրություններին Հայաստանից մեկնող դիտորդական առաքելությունների անդամներին մեկնումից առաջ թեստավորելու համար։ Ընդամենը մեկ օր առաջ՝ մարտի 25-ին, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ կորոնավիրուսի արագ ախտորոշման թեստերը պատվիրվել են, բայց դեռևս հանրապետություն չեն հասել։

«Այո՛, մենք ձեռք ենք բերել այդ թեստերը ինքներս մեր սեփական փորձով համոզվելու համար՝ ինչպե՞ս պետք է կիրառենք, ո՞ր հաստատություններում…։ Թեստերը ճանապարհին են, մենք ամեն օր սպասում ենք։ Մի խմբաքանակի նախնական առաքման ժամկետն ամսի 27-ն է, բայց գիտենք, որ համաշխարհային լոգիստիկ խնդիրներ կան՝ ինքնաթիռների թռիչք, փակ ցամաքային սահմաններ…»,- ասել էր նա։
Արսեն Թորոսյանը նաև նշել էր, որ մինչև հիմա Հայաստանում կիրառվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված և խորհուրդ տրվող կորոնավիրուսի ախտորոշման՝ PCR պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդը, որը կիրառվում է ամբողջ աշխարհում։

Ըստ Թորոսյանի՝ այս մեթոդով ախտորոշումը տևում է մոտ 5 ժամ, սակայն այն գերճշգրիտ է։

Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը վարչապետի հայտարարությունից հետո վերահաստատել է, որ արագ թեստերը դեռևս Հայաստան չեն հասել։ Այսպիսով՝ սա էլ մյուս փաստը, որի վերաբերյալ վարչապետն ուրիշ բան է ասում, նախարարն՝ այլ: Երեկ գրանցվեց առաջին մահը: Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտարեց.«72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։ Ցավոք, ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել վերջինիս կյանքը։
Պացիենտը երեկվանից գտնվել է վերակենդանացման բաժանմունքում և վերջինիս վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր»։

Մինչդեռ, առավոտյան վարչապետը հայտարարել էր, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երկու քաղաքացի կա, երկուսն էլ 75 տարեկանից բարձր են, նրանցից մեկն ԱՄՆ-ի քաղաքացի է և ազգությամբ հայ չէ, մյուսը ՀՀ քաղաքացի է։ Հարց է առաջանում՝ վարչապետը տարիքն է շփոթել, թե մահացածի վիճակը ծայրահեղ ծանր է դարձել մահվանից րոպեներ առաջ, եւ ի վերջո, քանի ծայրահեղ ծանր հիվանդ կա իրականում: Մահացածը ՀՀ քաղաքացի է։

Իշխանությունն, իսկապես, խառն է, շա՜տ խառը, ու այդ պատճառով էլ այնպիսի անտրամաբանական որոշումներ է ընդունում, որ գլուխկոտրուկներին ծալած ունեն: Օրինակ, որ մի մեքենայի մեջ ներառյալ վարորդը երկու հոգուց ավել չի թույլատրվում երթեւեկել, եթե կա երրորդը, ապա մի հինգ ոստիկանով իջացնում են, ասում գնա հանրային տրանսպորտով՝ մի տաս հոգով շարունակի երթուղիդ:

Անի Սահակյան

դիտվել է 2366 անգամ
Լրահոս
Մենչի դուստրն ամուսնալուծվել է 36 տարեկանում մահացել է հոլիվուդյան դերասանուհի Հեյդեն Փանեթիերը Ոչ թե անձնական վիրավորանքը, այլ փաստերով կառուցված հարցը պետք է նեղը գցի իշխանությանը Զինծառայողի մահվան դեպքով 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիյար Հասանովն արտաքսվել է Ռուսաստանից «Գյուղացին էսօր պոլնի խնդրի տակ ա»․ Խանջյան գյուղի բնակիչները փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը Արտակարգ իրավիճակ՝ Ազատության պողոտայում Խարդախություն Alibaba-ի անվամբ 24 ժամ Լոռու մարզում ջուր չի լինի․ հասցեներ Պապիկյանը հեռացրել է իր երեք խորհրդականներին, այդ թվում և Արցախի ՊԲ վերջին հրամանատարին Երևանի քաղաքապետարան, դուք լո՞ւրջ եք գրել․ Փոխեք ցուցանակները, քանի չեն հասկացել,թե ինչ ենք ծխում «Վենեցիայի եղբայրներից» մեկի ունեցվածքը խլելու գործընթաց է սկսվել Նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը նշանակվեց ՀՀ ՊՆ ՌՈ պետ «Դրածո միջնորդների» սխեմաներ․ Կենտրոնական բանկը հորդորում է քաղաքացիներին ցուցաբերել զգոնություն Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է Վիկտոր Յուշչենկոյի հետ Օգոստոսի 13-ին ինքնաuպան եղած զինվորին քնելու հարցի շուրջ հայհոյել են․ կա մեկ կալանավորված․ «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ Շուտով Ալիևը Հայաստանի մասով սենսացիոն հայտարարություն կանի․ Նաիրա Զոհրաբյան (video) Իրանի փոխնախագահը վստահ է, որ երկիրը կհաղթի ԱՄՆ-ին տնտեսական պատերազմում Երևանում 21-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է «Honda»-ին, ապա «Tesla»-ին և հայտնվել մայթին Կամո Արեյանի վերաբերյալ երկրորդ գործն է մուտքագրվել դատարան Lքված նորածին աղջիկն անվանակոչվել է Սոսե՝ ի պատիվ Սոսե Մայրիկի #ՈՒՂԻՂ․ Նիկոլի «թքող դեսպանը» ԱԽՔ-ում․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am