Սասուն Միքայելյանի «դավանափոխությունը». հավատ օրվա կուրսով

Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, մեղմ ասած, ոչ բարյացկամ վերաբերմունքով աչքի ընկած իշխանության ներսում նոր հավատացյալներ են ի հայտ գալիս: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անսպասելի կոչ-ցանկությամբ հանդես եկավ Սասուն Միքայելյանը:

Նա կոչ արեց կաթողիկոսին՝ սուրբ գեղարդը Հայաստանով մեկ ման տալ, որպեսզի այն հաղթի կորոնավիրուսին: «1798 թվականին Վրաց Գեորգի թագավորը Վրաստանում ժանտախտի ժամանակ դիմել էր Հայոց կաթողիկոսին, որպեսզի այն տեղափոխեն Վրաստան ու շրջեն: Այն ժամանակ դա շատ օգնեց: Մեզ հավատի սնունդ էլ է պետք, որ ժողովուրդը կրկին համախմբվի», - ասաց նա և հիշեց.«Արցախյան ազատամարտում մարտական գործողությունները սկսելուց առաջ հոգեւորականներն օրհնել են մեզ: Մենք այդ հավատով ենք մտել մարտադաշտ: Ինչպես մենք գիտենք, Մայր Աթոռում է պահվում Սուրբ Գեղարդը, հայտնի է, որը հռոմեական զինվորի նիզակի ծայրն է, որով խոցել են Քրիստոսին»:

Ուրախալի է, որ աթեիստ ու եկեղեցատյաց իշխանականները հավատացյալ են դառնում, բայց ինչու այսքան միանգամից, ինչ պատահեց արդյոք Սասուն Միքայելյանին: Երբ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի հովանավորչությամբ հրոսակախմբեր էին ձեւավորվել եւ ընդդեմ եկեղեցու բողոքի ակցիաներ էին անում, Սասուն Միքայելյանն ինչու չէր մտածում, որ մեզ նաեւ հոգեւոր սնունդ է հարկավոր: Երբ այդ հրոսակախումբը բառի ուղիղ իմաստով հարձակվեց ուխտագնացության մեկնած վեհափառի եւ նրան ուղեկցող մարդկանց վրա, տեղի ունեցավ քաշքշուկ, որեւէ մեկը ծպտուն չհանեց: Երբ գրոհեցին դիվանատունը, ձվեր նետեցին Մայր տաճարի ուղղությամբ, երբ մահակներով մի ողջ հրոսակախումբ շուրջօրյա հերթապահություն էր կատարում սուրբ քաղաքում, իշխանության որեւէ ներկայացուցչի ձայն-ծպտունը նույնիսկ չէր լսվում, իսկ անաչառ ու անկախ ոստիկանությունը միջադեպին անդրադարձավ մի քանի օր անց ու ամեն ինչ ջրվեց գնաց: Երբ որ կառավարությունը մերժեց կաթողիկոսին թիկնազոր տրամադրելու նախագիծը, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը իր Չալոյի համար էլ է թիկնազոր պահում, էլի ձայն դուրս չեկավ:

Որպես կանոն եկեղեցուն են բարերարները նվիրատվություններ անում, եկեղեցին էլ բաժին է հանում իր հավատացյալ հոտին, բայց թավշյա հեղափոխությունից հետո այս պարադոքսն էլ խախտվեց: Եկեղեցին ինքը դարձավ բարերար, այո, առաջին տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հիմնադրամների համար մի քանի տասնյակ հազարավոր դոլարների նվիրատվություն արեց, հասկանալի է՝ ինչու եւ ինչից հետո ու հանուն ինչի: Կարծես թե եկեղեցին բիզնես է անում ու պիտի բարեգործություն աներ: Ինչու որեւէ մեկը չասաց՝ մի արեք, վեհափառ, անհարմար է, այդ մենք պիտի նվիրատվություն անենք եկեղեցուն:

Կամ ընդամենը օրերս՝ մարտի 18-ին վեհափառը հայտարարեց համազգային աղոթքի մասին, բայց բարձրաստիճան պաշտոնյաներից եւ ոչ մեկը պատեհ չհամարեց մասնակցել աղոթքին, իսկ վարչապետը նույն ժամին շտապեց հեռուստատեսություններից մեկի հարցազրույցին՝ յուրօրինակ դեմարշ կազմակերպելով եկեղեցու դեմ:

Սսասուն Միքայելյան, հիմա, որ վեր ես կացել ու նման կոչ ես անում, ինչ ես ուզում ասել, նորից երկակի խաղ ես խաղում, ինչպես քաղաքական ողջ անցյալդ է եղել՝ մի օր սրա դուռը, հաջորդ օրը՝ մյուսի, հիմա այսօր ում կողմն ես՝ եկեղեցու՞, թե քո թիմի, ուզում ես ասել, որ քո թիմի պես անհավատ չես, թե էլի տակից հարվածել ես փորձում եկեղեցուն՝ այն իմաստով, որ ձայն-ծպտունդ չի լսվում, մի բան ասա:
Ինչ էլ որ ուզում ես ասել, մի մոռացի, որ եկեղեցուն չի կարելի օրվա կուրսով վերաբերվել, թիմդ դեմ չէ, ուրեմն հավատացյալ ես, թիմ դեմ է՝ աթեիստ, ջայլամ:

Անի Սահակյան

դիտվել է 3340 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am