Ովքե՞ր են «օրվա հերոսի» հետ առնչվող հայտնիները

Հրաչյա Հարությունյան անվամբ օգտատիրոջ՝ կառավարության թերացումների մասին բարձրաձայնողների հասցեին արված հայհոյախառն գրառումն արժանացավ հանրության բուռն արձագանքին։ Այս մասին գրում է Yerkir.am-ը։ Ըստ Ֆեյսբուքի՝ ծնունդով գյումրեցի, երևանաբնակ Հրաչյա Հարությունյանն աշխատում է «Քաղաքացիական պայմանագիր», ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովում։

«Գրառումից և բուռն ալիքից որոշ ժամանակ անց՝ Հրաչյա Հարությունյանն էջը ապաակտիվացրեց, այդուհանդերձ, մինչ այդ մեզ հաջողվեց վերջինիս տարբեր լուսանկարների տակ արած գրառումների և հավանության նշանների միջոցով գոնե մոտավոր կերպով պարզել, որ «օրվա հերոսը» ներկայիս իշխանական որոշ բարձրաստիճան շրջանակների հետ ունեցել է մտերմիկ կապեր, ինչպես երևում է՝ այդ շրջանակների հետ «ճամփա է անցել» կամ, առնվազն, վայելել վերջիններիս սերն ու համակրանքը։

Բնականաբար՝ այս օրերին չէ, որ պետք է հիշյալ շրջանակների քաղաքական վարքագծի հասցեին հնչեցնել քննադատություններ, և այստեղից ելնելով էլ՝ ընդդիմադիր շրջանակների քննադատություններն ու առաջարկություններն ընդհանուր առմամբ ուղղված են իշխանությունների՝ կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված ծրագրային թերացումներին ու ակնհայտ բացթողումներին։

Հետևաբար՝ իշխանական թիմում գտնվող անձի կողմից ընդդիմադիր շրջանակների հասցեին նման կարգի որակումները վկայում են, որ իշխանության նշված շրջանակներում դեռևս գերիշխում է ոչ թե պետական բարձր գիտակցությունը, այլ փողոցային վարքագիծը։ Այս ցավալի իրողությունը ևս մեկ անգամ փաստեցին հենց իրենք՝ բարձրաստիճան պատասխանատու որոշ պաշտոնյաներ, որոնք տեղում խանդավառվեցին փողոցային ոճի գրառման ի հայտ գալով և դատապարտելու փոխարեն ջերմորեն արձագանքեցին դրան¦, գրում է կայքը։

Աղբյուրին չի հաջողվել պարզել, թե ի՞նչ է աշխատում Հրաչյա Հարությունյանը ՀՀ Ազգային ժողովում, սակայն փաստել է, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի 2019 թ. պարգևատրման ընդհանուր գումարը կազմել է 890.699.308 հազար դրամ (շուրջ 1 մլն. 865 հազար դոլար): §Բնականաբար՝ չի բացառվում, որ ԱԺ-ում պարգևատրվողների ցանկում է նաև «օրվա հերոսի» անունը, իսկ թե ինչի համար՝ արդեն իմացանք¦, գրել է Yerkir.am-ը։

դիտվել է 1025 անգամ
Լրահոս
Առինջում վեճից հետո հայր ու որդի փայտե մահակով կոտրել են «Rover 416 SL»-ի դիմապակին ու դռները Ագրարային համալսարանի գույքահարկի պարտքը հատել է 900 միլիոն դրամի սահմանը․ «Հրապարակ» Մանրամասներ՝ Գեղարքունիքի մարզում 23-ամյա զինծառայողի մահվան դեպքից․ նա իր ազգականին հաղորդագրություն է ուղարկել Հայաստանի ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում․ Լավրովը՝ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության մասին Հայաստանը զարգացել է ԵԱՏՄ-ի հաշվին․ Լավրով ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն 51 անշարժ գույք, 12 տրանսպորտային միջոց ունի․ «Հրապարակ» «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին. ավտոմեքենան բաժանվել է երկու մասի․ կան վիրավnրներ «Ալե՛ն, չես դադարում ապուշություններ խոսել, տեսա՞ր Ռուսաստանի արձագանքը Քոչարյանի վերաբերյալ» (video) Թրամփ․ հնարավոր է՝ ստիպված լինենք փոխել Ատլանտյան կամ Խաղաղ օվկիանոսի անվանումը Կառավարությունը երկու պաշտոնյայի գործուղում է Վաշինգտոն՝ TRIPP ծրագրի շրջանակում. ArmLur.am «Վահագն Ալեքսանյա՛ն, դու քո ծննդականը տեսե՞լ ես, անհայտ հորդ արած-չարածի համար պատասխան ես տալու» (video) Զախարովա․ Զելենսկին անխոհեմ է գործում և Եվրոպայում միջուկային աղետի վտանգ է ստեղծում Մե՞նք ենք 2 միլիարդ պարտք․ Սերգեյ Լավրովի կոշտ խոսքն՝ ուղղված Փաշինյանին (video) Թրամփի վարչակազմը մտադիր չէ վերադառնալ Իրանի հետ ձեռք բերված փոխըմբռնման հուշագրի դրույթներին «Նարեկ Նալբանդյանը կարող էր հորեղբորս որդին լինել, բայց Նիկոլը չէր դադարի պիղծ․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Գուտերեշը ակնկալում է, որ ԱՄՆ-ը կվճարի ՄԱԿ-ին ունեցած պարտքի մի մասը Զեկույց․ շուրջ 370 պաղեստինցի երեխա պահվում է իսրայելական բանտերում Փեզեշքիանը նոր դեսպաններին կոչ է արել առաջ մղել խաղաղության և հավասար երկխոսության օրակարգը Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվում Օգոստոսի 28-31-ն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Եթե Տիգրանաշեն գնալը «հեղափոխություն» է, ցույց տվեք՝ ո՞ր օրենքով. Ռուբեն Սրբազան Պուտինը ՆԱՏՕ-ի տարածքի վրա հարձшկվելու մտադրություն չունի․ Թրամփ ՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի շրջանների և Սև ու Ազովի ծովերի վրա խոցվել է 39 ուկրաինական ԱԹՍ «Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am