«Բանդան» հասավ Արցախ

«Հեղափոխության պահապանները», իսկ որ ավելի ճիշտ է ասել Նիկոլ Փաշինյանի խունվեյբիները մեծ հանդիսավորությամբ ավետեցին իրենց մուտքը Արցախ, որտեղ ինչպես գիտենք մարտի 31-ին սպասվում են նախագահական ընտրություններ: Խմբում են Ջիվան Աբրահամյանը եւ մյուս հրոսակները, որոնք հեղափոխությունից հետո մոտ երկու տարվա ընթացքում բազում «հերոսություններով» են աչքի ընկել: Սկզբում Աբրահամյանի մասին ասում էին, թե Դոն Պիպոյի ջահելն է, բայց հետո պարզվեց, որ իշխանության հրոսակախումբն է: Հենց այս երիտասարդներն էին, որ սպառնում էին ջարդել Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը, որ հարձակվեցին թոռնիկի հետ զբոսանքի դուրս եկած ՀՅԴ-ական Հրանտ Մմարգարյանի վրա, որ ձվերով հարձակում գործեցին Հայելի ակումբի վրա, որ բոլորովին վերջերս հեղափոխության պահապաններ անվան տակ փնտրում ու գտնում էին Փաշինյանի թթու խոսք ասած մարդկանց ու տեղում նրանց դատաստանը տեսնում՝ ծեծում ու ջարդում: Հիմա այս բանդան ներխուժում է Արցախ, բնականաբար, ոչ բարի նպատակներով: Նրանց չպատժեցին որեւէ արարքի համար ու հիմա կասկած չկա, որ նույն չարագործ նպատակներն են հետապնդելու նաեւ Արցախում: Մնում է սպասել Արցախի իշխանության գործողություններին՝ կդիմեն արդյոք կտրուկ քայլերի, ինչպես դա արեցին տարիներ առաջ, երբ խժդժություններ հրահրելու նպատակով Արցախ էին ուղեւորվում Սասնա ծռերը, թե կընկրկեն Սորոսի ծրագրին ընդառաջ:

Տեղեկություններ տարածվեցին, որ նրանք գնում են աջակցելու սորոսական թեկնածու Մասիս Մայիլյանին եւ բանդայի աշխատանքների համակարգմամբ զբաղվում է Մայիլյանի դաշնակից Սամվել Բաբայանը:
Արցախում է նաեւ հայտնի սորոսական Արսեն Խառատյանը:

Հ.Գ.-Քիչ առաջ տեղեկացանք, որ անձամբ Ջիվան Աբրահամյանին, նույն օրը, երբ մտել է Արցախ, գիշերվա 4-ին վտարել են Արցախից, մեզ մնում է ասել, որ տարոսը մյուսներին լինի եւ Արցախն ազատագրեն խառնակիչներից:

Անի Սահակյան

դիտվել է 8248 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am