Ցանկանում են հեռանալ ՀՀ-ից

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով Հայաստանի կենսաթոշակային ակտիվները կառավարող եվրոպական երկու մասնավոր հիմնադրամներ՝ ֆրանսիական Amundi և գերմանական C-Quadrat ընկերությունները ցանկանում են հեռանալ մեր երկրից։ Իշխանությունները նրանց առայժմ համոզելով են պահում։ Հիշեցնենք, որ 2014 թվականից ՀՀ կենսաթոշակային ակտիվներն այս ընկերություններն են կառավարում։ Բանն այն Է, որ այս հիմնադրամներում չեն կուտակվում նախապես խոստացված գումարները։ Մինչև կուտակային կենսաթոշակային հիմնադրամների ներդրումը ՀՀ իշխանություններն այս ընկերություններին ներկայացրել են, որ առաջին տարում 2014-ին, նրանց վստահված ակտիվների ծավալը կազմելու Է 100 մլն դոլար, որ յուրաքանչյուր տարի դրա 50 տոկոսը ներդրվելու Է ՀՀ տնտեսության մեջ ու եկամուտներ է ապահովելու։ Մինչդեռ երեկ Աժ-ում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարեց, որ մոտ 2 տարում հավաքվել է ընդամենը 36 միլիարդ դրամ կամ մոտ 73 միլիոն դոլար։ Հիշեցնենք, որ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ ոչիշխանական քառյակի պայքարի արդյունքում մինչև 2017 թվականը հետաձգվեց կուտակային բաղադրիչը։ Եվ միայն պետական համակարգում աշխատողների համար այն դարձավ պարտադիր։ Իսկ երեկ խորհրդարանը քննարկում Էր այն ևս 1 տարով հետաձգելու հարցը։ Այսինքն, մինչև 2018 թվականը վերը նշված հիմնադրամները չեն ստանալու խոստացված գումարը։ Իսկ նման փոքր գումար կառավարելը նման խոշոր ընկերություններին չի հետաքրքրում։ Եվ ՀՀ իշխանությունները փորձում են ելքեր գտնել, որ Amundi-ն ու C-Quadrat-ը չհեռանան Հայաստանից»:   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 21 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am