Ի՞նչ կապ ունի պատգամավորի որդին դանակահարության հետ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 8-ին հերթական միջադեպն է տեղի ունեցել Գյումրիում։ Դեռահասների միջեւ ծագած վեճի արդյունքում դանակահարություն է տեղի ունեցել։ Տուժողը 17-ամյա Վանիկ Կակոսյանն է։ Մեր տեղեկություններով, նա սպորտով է զբաղվում եւ ֆիզիկապես ուժեղ երիտասարդ է, ուղղակի հարվածն անսպասելի է եղել, եւ նա չի հասցրել դիմադրել։ Տղան վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու «Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց»։ Ըստ հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանի, ծանր թափանցող վնասվածք է ստացել: «Հիվանդը անմիջապես վիրահատվել է։ Այս պահին նրա վիճակը բարդ է, բայց ստաբիլ»։ Դանակահարության փաստի առթիվ հարուցված է քրեական գործ։ Մեզ հայտնի է, որ կասկածյալները մի քանիսն են։ Նրանց թվում են Գյումրիում հայտնի գող Սուրոյի քրոջ որդին եւ նրա ընկերները։ Մյուս վարկածի համաձայն, որը տարածվել է քաղաքում, Վանիկ Կակոսյանին դանակահարողը ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի 13-ամյա որդին է։ «Չէին սպասում» հաղորդումից, որի հյուրը Մարտուն Գրիգորյանն էր, հիշում ենք նրա որդու խաղալիքները։ Դրանք հիմնականում զենքի տեսակներ էին։ Գյումրեցիները վստահեցնում են, որ երեկ Մարտուն Գրիգորյանը 4 ժամ անցկացրել է ոստիկանությունում, իսկ նրա հայրը տուժողին տեղափոխել է հիվանդանոց։ Եւ այս հանգամանքը եւս կասկածների հիմք է, որ մինչ պատգամավորի հայրը հիվանդանոցում էր հարցեր լուծում, Գրիգորյանը փորձում էր «խոսել» ոստիկանների հետ։ ԱԺ պատգամավորը, սակայն, հերքում է այս ամենը, վստահեցնելով, որ իր դեմ են գործում իր քաղաքական հակառակորդները։ Նա ասում է, որ իր որդին կապ չունի միջադեպի հետ։ «Կատարյալ սուտ է, չկա նման բան», -ասաց նա։ Հարցին, թե ինչու է իր հայրը հիվանդանոց տեղափոխել դանակահարված երիտասարդին, Մարտուն Գրիգորյանը պատասխանեց. «Վանիկը իմ տղայի ընկերն է, մեր թաղի երեխա է»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 25 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am