Ինչպես վարչապետը «օրվա կուրսով» մոռացավ օրավարձով աշխատողներին ու լքեց իր «դուխով» ընտրազանգվածին

«Օրավարձով աշխատանք» ձևակերպումը գործնականում նշանակում է հետևյալը՝ մարդը վարձատրվում է տվյալ օրվա աշխատանքի համար։ Եթե այդ օրն աշխատում է, ապա եկամուտ կունենա, իսկ եթե չի աշխատում, ապա չի ունենա։

«Օրավարձով աշխատողի» «հոդվածի» տակ են ընկնում տաքսիստները, գեղեցկության սրահի աշխատակիցները, հավաքարարները, սննդի օբյեկտների մատուցողները, ռեստորանների սրահի մենեջերները, փոքրիկ սննդի կետերում աշխատողները, հացթուխները, որոշ փոքր խանութների վաճառողները և այլն։

2018–ի ապրիլ–մայիսին հատկապես այս շերտն էր դարձել հեղափոխության/իշխանափոխության հիմնական պահանջատերը և պասիոնար հատվածը։ Փաշինյանը նաև այս շերտին (առանձնահատուկ՝ տաքսիստներին) սիրաշահելով էր վարկանիշ հավաքում, իսկ իշխանության գալուց հետո «ջրեց» արագաչափերով ու տեսախցիկներով գրանցված տուգանքները՝ դրսևորելով ծայրահեղ պոպուլիզմ։

Հիմա վարչապետը հայտարարում է, որ ՀՀ–ում օրավարձով աշխատող գոյություն չունի՝ հարցը միտումնավոր տեղափոխելով գրանցվածների ու չգրանցվածների դաշտ (իրականությունն այն է, որ գրանցվածների ու չգրանցվածների համար հիմա հավասարապես վատ է)։ Նա այդպես է անում, որպեսզի խուսափի այն ուղիղ հարցից, թե ինչպե՞ս պետք է ապրեն և իրենց պարտավորությունները կատարեն այն մադիկ, ովքեր հայտնի պատճառներով (նախևառաջ՝ իշխանության կողմից կորոնավիրուսի տարածման վտանգն անտեսելու պատճառով) հիմա չեն կարող աշխատել և իրենց օրական գումարը ստանալ։

Եթե վարսավիրն աշխատանքի չգնաց, այդ օրվա փողը չի ունենա, տաքսիստը չքշեց, այդ օրվա փողը չի ունենա և այլն։ Փաշինյանն այս խնդրին լրիվ ուրիշ ռակուրսով է անդրադառնում, որպեսզի լղոզի թեման և ուրիշ հարթություն տանի։ Փաշինյանն այս մարդկանց փաստացի ասում է՝ «Ձեր պրոբլեմն է, սիրելի հպարտ քաղաքացիներ»։

Եթե Փաշինյանը հայտարարում է, որ մեզ մոտ օրավարձով աշխատող չկա, ապա նա կա՛մ չի տիրապետում այդ ոլորտին, կա՛մ ստում է։ Երկու դեպքում էլ վատ է։

Վարչապետը շատ լավ գիտի, որ կորոնավիրուսի հետ կապված ներկա վիճակի թիվ մեկ պատասխանատուն ինքն է, քանզի «կորոնավիրուսն ում շունն է» ծրագրի շրջանակներում իրեն հավատացողների գլխների տակ փափուկ բարձ է դրել ու քարոզի տարել։ Մինչդեռ պետք էին կանխարգելիչ միջոցառումներ հարևան Իրանից ստացվող առաջին իսկ մտահոգիչ տեղեկություններից հետո։

Փաշինյանն ատելության քարոզը և սեփական իշխանության ընդլայնմանը միտված հանրաքվեն գերադասեց կորոնավիրուսի տարածման դեմ համալիր ծրագիր անելուց։ Նա վարակի դեմ գործին կպավ, երբ բանը բանից անցել էր։

Ճակատագրի հեգնանքով՝ այս կառավարության անգործության և սխալ քայլերի թիվ մեկ տուժողը դառնում է բիզնեսի և աշխատուժի այն շերտը, որը երկու տարի առաջ փռվել էր Փաշինյանի ոտքերի տակ՝ կյանքի բարելավման հույսով։ Այսօր Փաշինյանը նրանց թողնում է բախտի քմահաճույքին։

Հեղափոխությունը նախ «քցում» է իր զավակներին, ապա նոր միայն խժռում նրանցից ամենահավասարներին՝ հասցնելով «գիլյոտինի» բարձունքին։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 964 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am