Դաժան առերեսում. Փաշինյանի ապտակը հպարտներին

Աշխարհը կաթվածահար կորոնավիրուսը Հայաստանում նախեւառաջ սպառնում է իշխանություններին, որոնք այնքան են ցայտնոտի մեջ հայտնվել, որ պատրաստ են ուրանալ ոչ միայն սեփական ընտրազանգվածին, ժողովրդին, այլեւ ընտանիքներին, ծնողներին ու զավակներին, քանզի եկել է ժամանակը իրականությանը դեմ հանդիման դուրս գալու ու բախվելու անհուսալի իրողությանը, որը կերտել ես սեփական ձեռքերով ու շուրջ երկու տարի փորձում էիր ֆեյք իրականության տակ որպես դրախտավայր ներկայացնել:

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը որքան էլ ջանաց տուրք չտալ էմոցիաներին, հարցերին պատասխանել սթափ ու սառը, բայց ի վերջո ստացվեց ինչպես միշտ եւ արտակարգ այս իրավիճակում նա խորհրդարանական ամբիոնից հերթական միտինգը բեմադրեց: Պատգամավորները հետաքրքրված էին ինչպես փոքր ու միջին բիզնեսին պետության աջակցությամբ, այնպես էլ քաղաքացիներին սոցիալական ու տնտեսական աջակցությամբ:

Էդմոն Մարուքյանը հատուկ շեշտադրեց օրավարձով աշխատող քաղաքացիների կարիքների հարցը: «Օրավարձով աշխատանք» ձևակերպումը գործնականում նշանակում է այն, որ. մարդը վարձատրվում է տվյալ օրվա աշխատանքի համար։ Եթե այդ օրն աշխատում է, ապա եկամուտ կունենա, իսկ եթե չի աշխատում, ապա չի ունենա: Այս կատեգորիայի մեջ են մտնում տաքսիստները, գեղեցկության սրահի աշխատակիցները, սննդի օբյեկտների, ռեստորանների եւ այլ հաստատությունների աշխատողները:
Պարզ ասած՝ բոլոր այն մարդիկ, ովքեր Նիկոլ Փաշինյանի էլեկտորատն էին հին ու վաղնջական ժամանակներում ու հենց նրանց աջակցությամբ տեղի ունեցավ հեղափոխությունը: Փաշինյանի աջակիցներն էին, քանզի ընդդիմադիր գործիչը 24-ժամյա ռեժիմով խոսում էր սոցիալական արդարության մասին, խոստանում իշխանության գալուն պես թալանչիների ունեցվածը բյուջե բերել ու բաշխել սոցիալական խոցելի շերտերին: Փաշինյանի ելույթները որեւէ մեկը չի մոռացել, իսկ ով էլ հիշողության հետ պրոբլեմ ունի, կարող է փորփրել կայքերը եւ գտնել բոլոր այն ելույթները, որոնք նա նվիրել է սոցիալական տարբեր խնդիրների՝ իշխանություններին կոչ անելով ժողովրդից թալանած գումարներով հոգալ այդ խնդիրները:

Մինչդեռ այսօր՝ Հայաստանի համար այս ճգնաժամային իրավիճակում, երբ քաղաքացիների զգալի մասն, իսկապես, պետության հոգացության կարիքն ունի, վարչապետը հայտարարեց, որ ՀՀ–ում օրավարձով աշխատող գոյություն չունի՝ հարցը միտումնավոր տեղափոխելով գրանցվածների ու չգրանցվածների դաշտ. «Մենք մեկ ու կես տարի մարդկանց կոչ ենք անում աշխատել օրինական դաշտում, գրանցել աշխատանքը, եկամուտը։ ՀՀ-ում օրավարձով աշխատող հասկացություն գոյություն չունի։ Կա գրանցված աշխատող և կա չգրանցված աշխատող։ Ընդ որում, պարտավորություն է, որ աշխատանքն ու եկամուտը պետք է գրանցվի»,- ասաց նա։ Բնական է, որ խնդիրը տնտեսվարողների դեմ շուռ տալով Փաշինյանը խուսափում է այն ուղիղ հարցից, թե ինչպե՞ս պետք է ապրեն և իրենց պարտավորությունները կատարեն այն մադիկ, ովքեր հայտնի պատճառներով հիմա չեն կարող աշխատել և իրենց օրական գումարը ստանալ։
Եթե վարսավիրն աշխատանքի չգնաց, այդ օրվա փողը չի ունենա, տաքսիստը չքշեց, այդ օրվա փողը չի ունենա և այլն։ Բայց Փաշինյանը առանց խղճի խայթի <<քցում>> է իր էլեկտորատին, ավելին, նույնիսկ ափերից դուրս գալիս ու այս իրավիճակում էլ անցնում սպառնալիքների. «Այո, կոպեկ առ կոպեկ հետ ենք բերելու, Սահմանադրական հանրաքվեն էլ նշանակել ենք, որ մաֆիոզներն իրենց մաֆիաները մաֆիոզ կառույցներով և մաֆիոզ իրավաբաններով չպաշտպանեն: Կոպեկ առ կոպեկ հետ ենք բերելու, այդ թվում՝ այնտեղերից, որտեղից մտածում եք որ չենք հասնի և չենք բերի: Որ բերենք, այդ ժամանակ վարկառուներին անպայման միջոցներ կտրամադրենք», ասում է նա ի պատասխան Տիգրան Ուրիխանյանի հարցի: Բայց ակնարկն, անշուշտ, Ծառուկյանին էր ուղղված, ով մի քանի օր է ահազանգում է երկրում ստեղծված խնդիրների մասին եւ կառավարությանը կոչ անում քայլեր ձեռնարկել: Առհասարակ, խոսել են սկսել բոլոր ձեռներեցները, որոնք իսկապես արարել են ու կանխատեսում են, որ առաջիկայում տնտեսությունը փլուզվելու է, եթե չլինի պետության աջակցությունը: Նիկոլ Փաշինյանը այսօրվա պահվածքով ցույց տվեց, որ լվանում է ձեռքերը ու քաշվում մի կողմ, ով ինչպես ուզում է, թող իր գլխի ճարը տեսնի, ոչինչ որ Սահմանադրության անփոփոխ հոդվածով Հայաստանը սոցիալական պետություն է հռչակված եւ նման իրավիճակներում պարտավոր է պահպանել այդ կարգավիճակը: Հատկապես, որ կրկնում ենք ընդդիմադիր Փաշինյանը տարիներ շարունակ մարդկանց սնել է, որ պետությունը պարտավոր է ասենք ֆորս մաժորային իրավիճակներում լուծել քաղաքացիների բնական կարիքները: Փաշինյանի ցայտնոտային տրամադրությունը միգուցե այլ՝ հեռահար պատճառներ ունի, չի բացառվում, որ իրեն ֆինանսակա բլոկի պատասխանատուները տեղեկացրել են, որ շուտով չեն կարողանալու նույնիսկ պետական աշխատավարձեր տալ, քանզի բյուջեն մուտքերի խնդիր ունի, իսկ իշխանությունն այնքան է թալանել այն ու միլիարդների հասնող պարգեւավճարներ սահմանել, որ այսօր ստիպված է կանգնելու փաստի առաջ:

Անի Սահակյան

դիտվել է 2980 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am