Ծառուկյանի ձիու քայլը` նա կտանի Փաշինյանի ընտրազանգվածը

 

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հրավիրած հատուկ նիստին խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը նշել է, որ իրենք ոչ միայն խնդիրն են ներկայացնում, այլև դրա լուծումն են առաջարկում:
Ըստ ԲՀԿ ղեկավարի` Հայաստանում կա 200 հազար ընտանիք, որոնք աշխատում են օրավարձով, և կորոնավիրուսը նրանց զրկել է ապրուստի միջոցից: Ծառուկյանն առաջարկում է նրանց բոլորին պետական աջակցություն ցուցաբերել. . «Ունենք 200 հազար ընտանիք, որոնք օրավարձով աշխատում են, ստանում 5-7 հազար դրամ, հիմա այդ մարդիկ չեն աշխատում, տաքսիստները չեն աշխատում, հյուրանոցները չեն աշխատում: Մենք առաջարկում ենք օրավարձով աշխատողներին, թոշակոռուին, նպաստ ստացողներին, վարորդներին, տաքսիստներին ամսական տրամադրել 70 հազար դրամ»: ԲՀԿ մյուս առաջարկը վերաբերում է բանկերում վարկերի մարմանը: Մասնավորապես, Ծառուկյանն հայտարարել է ,որ բանկային համակարգում պետք է լինի ներում երեք ամսով. «Մարդը չի աշխատում, չգիտի՝ ոնց սնվի և այդ մարդուն ասում են, որ, եթե այսօր վարկը չի վճարում, երկու ամիս հետո տոկոսներ են ավելանալու.: Ասում են՝ անհատական հանդիպումներ: Ծիծաղելի ա, միլիոն 650 հազար մարդ վարկառու է, անհատական հանդիպումներ էս վիրուսի ժամանա՞կ: Եղբայր, ինչո՞ւ եք ընկել մեր ժողովրդի հետևից: Այսօր մենք ոչ թե ուզում ենք «լավամարդ» լինել, ցեխ շպրտել, այսօր դրա ժամանակը չէ, մենք պատրաստ ենք 24 ժամ աշխատել և ներկայացնել մեր լուծումները: Այսօր չպետք է լինի իմը և քոնը, փոխարենը՝ պետք է լինի իրական և արդյունավետ առաջարկներ»,- նշել է ԲՀԿ առաջնորդը: Նա նաև դժգոհել է վիրուսի կանխարգելիչ աշխատանքներից. «Այսօր բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում այդ վիրուսը չի եղել, վիրուսը եկել ա դրսից: Առաջին քայլն այնպես պետք է արվեր, որ վիրուսը ներս չմտներ: Եթե ներս է մտել, բնականաբար ամեն մեկն էլ իր ընտանիքներով տարածել ա: Այո, դժգոհ եմ էս մոտեցումից, որովհետև այսօր բոլոր սահմաններում պետք է թեստեր լինեին, բացի ինֆեկցիոն հիվանդանոցից ուրիշ տեղ չկան»,-նշել է Գագիկ Ծառուկյանը:
Ըստ ամենայնի Ծառուկյանի այս հայտարարությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է որպես մարտահրավեր: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը, ԲՀԿ-ական պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ուղղակի հունից դուրս եկավ, ասելով` եթե շատ եք ուզում լավամարդ լինել, Ձեր շրջապատում եղածների փողերը բաժանեք: Նա նաև շատ կոշտ հակադարձեց օրավարձով աշխատողներին աջակցություն տալու մսին հարցին, նշելով, թե ՀՀ-ում օրավարձով աշխատող մարդ հասկացություն գոյություն չունի: << Հայաստանում գոյություն ունի գրանցված և չգրանցված աշխատող: Մենք արդեն 1,5 տարի է՝ մարդկանց կոչ ենք անում գրանցվել իրենց աշխատատեղերում, լինել օրինական դաշտում, գրանցել իրենց եկամուտներն ու վճարել հարկերը>>,- հակադարձել է Փաշինյանը:
Փաշինյանը այս մանիպուլիատիվ քայլը իրականության նենգափոխում է: Ուզենք, թե չուզենք Հայաստանում դեռևս կա օրավարձով աշխատողներ, այդ թվում նաև գրանցված աշխատողներ, որոնց համար այժմ շատ վատ փուլ է սկսվել: Օրինակ`տաքսի վարողները, վարսավիրները, ռեստորանների մատուցողները: Այս մարդիկ իրավունք ունե՞ն ստանալ պետական աջակցություն, թե ոչ: Ի դեպ, սա այն առաջնային շերտն է, որի վրա 2018 թվականի թավշյա հեղափոխության ժամանակ հենվում էր Նիկոլ Փաշինյանը: Հասկանալի է, որ կառավարությունը չի ուզում մտնել այդ լծի տակ և չի ուզում ստանձնել հանրային այդ խոշոր շերտին պետական հոգածատության տակ պահելու պատասխանտվությունը: Այստեղ կա նաև օբյեկտիվ իրողություն, որովհետև նվազել են նաև բյուջեի հավաքագրումները: Բայց սոցիալական պետության կարևոր առաքելությունը դժվարին իրավիճակում հայտնված քաղաքացում մենակ չթողնելն է:
Ծառուկյանը սա հրաշալի հասկանում է և պատրաստ է պետության այդ ֆունկցիան վերցնել իր վրա` դրա դիմաց Փաշինյանից տանելով ամենկարևոր քաղաքական կապիտալը` ընտրազանգվածը:


Հայկ Դավթյան

դիտվել է 15584 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am