Անսպասելի շրջադարձ. ում համար են «վնգստալու» դատավորները

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Դատական օրենսգիրքը» կից փաթեթով, որն առավել հայտնի է որպես վեթթինգի, կամ դատավորների բարեվարքության չափանիշների սահմանման մասին օրենսդրական փաթեթ: Հիմնական զեկուցողը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էր: Այսպիսով՝ ինչ փոփոխությունների է ենթարկվել նախագիծը առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում:
Ըստ փաթեթի` դատավորների գործունեությունը գնահատող հանձնաժողովը բաղկացած է լինելու հինգ անդամից` մեկական դատավոր տարբեր դատարանների ատյաններից և երկու իրավաբան-գիտնական: Հանձնաժողովը քննարկելու է դատավորների կողմից գործերի բաշխման, ողջամիտ ժամկետում քննարկման հարցերը, նիստի ընթացքում դատավորի վարքագծի հետ կապված խնդիրներ: Եթե հայտնաբերվեն նյութական կամ դատավարական օրենքի դիտավորյալ կամ կոպիտ անփութությամբ խախտումներ, նման դեպքերում գնահատման հանձնաժողովը կարող է դիմել էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով` կարգապահական վարույթ հարուցելու հարցով:
Դատավորների թեկնածուների ընտրության նոր մեխանիզմներ են սահմանվել. հարցազրույցի ընթացքում ԲԴԽ-ն հաշվի է առնելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տված խորհրդատվական բնույթի եզրակացությունը թեկնածուի բարեվարքության վերաբերյալ:
Ներդրվել է դատավորների գույքային դրության ստուգման և դրա հիման վրա կարգապահական պատասխանատվության հիմքի սահմանումը:
Իջեցվում է նաեւ դատավորների թեկնածուների հավակնորդների տարիքային շեմը 28 տարեկանից 25 դառնալով
«Այս փոփոխությունները նպատակաուղղված են դատական իշխանության անկախության և արդյունավետության բարձրացմանը: Մենք լուծում ենք այն խնդիրները, որոնք ի հայտ են եկել 2015 թվականից հետո դատական համակարգում տեղի ունեցած փոփոխությունների արդունքում: Այս փոփոխություններով փորձ է կատարվում ապահովել այնպիսի միջավայր, որ քաղաքացիների մոտ բացարձակ վստահություն լինի դատական իշխանության ներկայացուցչների նկատմամբ»,- հայտարարեց պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, սակայն, պնդեց, որ փաթեթը դատական համակարգի առջև դրված խնդիրները չի լուծելու:«Փաթեթն ընդունում ենք այնպես, որ 2017 թվականից հետո նշանակված դատավորների հետ կապված կարող է լինել գործընթաց, մինչ այդ նշանակված դատավորի նկատմամբ որևէ բան չի կարող լինել, բա էսքան քննարկումները որ դատական իշխանությունը պետք է վեթինգի ենթարկվի, ոնց ենք անում»,- ասաց նա:
Եւ, իսկապես, ինչ նպատակ են հետապնդում այս փոփոխությունները, եթե չեն իրականացնելու իշխանությունների բաղձալի երազանքը՝ վեթթինգի ենթարկել դատավորներին ու ազատվել անցանկալիներից: Գաղտնիք չէ, որ հեղափոխությունից հետո այս համակարգը բազում փորձությունների ենթարկվեց իշխանության կողմից: Դեռ ամենասկզբում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե զանգովի արդարադատություն Հայաստանում այլեւս չկա ու քանի ինքն է իշխանության գլխին, չի լինելու: Բայց Ռոբերտ Քոչարյանի գործով հայտնի որոշումից հետո նա դատարանները շրջափակելու հրահանգ արձակե, ու այդ օրվանից սկսվեց պատերազմը դատավորների դեմ, էլ պատերի տակ վնգստացրիող, էլ նախկինն նախկին լափամանին մոտ դատավորներ… Ապա իշխանությունը նրանց սպառնաց վեթթինգով, որը հավանության չարժանացավ Վենետիկի հանձնաժողովի կողմից ու պահանջ դրվեց ավելի մեղմացնող՝ բարեվարքության կանոնների կիրառման ճանապարհով գնալ: Շուրջ մեկ տարվա աշխատանքներից հետո, ահա, իշխանությունը ներկայացնում է մի փաթեթ, համաձայն որի մինչեւ 2017 թվականին նշանակված դատավորնրը չեն ենթարկվելու բարեվարքության կանոնին, կարելի է ասել, գործող դատավորների գրակշիռ մասը: Ինչ է սա նշանակում. արդյոք Նիկոլ Փաշինյանը կարողացլ է լեզու գտնել դատավորի հետ եւ հիմա նրանք վնգստում են բացառապես իր համար, թե այս սահմանափակումը եւս դրսի պահանջն է եղել:

Անի Սահակյան

դիտվել է 3154 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am