«Մենակ 15-20 հոգու դեմ մարտի է բռնվել ու զոհվել»

«Ապրիլյան պատերազմում զոհված Մանվել Գեւորգյանի մասին պատմում են ծնողները Ապրիլյան պատերազմում զոհված երեւանաբնակ 18-ամյա Մանվել Գեւորգյանի տանն եմ: Ամենուր նրա շունչն է` լուսանկարները, միջազգային առաջնություններում նվաճած մեդալները, հետմահու ստացածները… Սեղանին Մանվելի լուսանկարն է` թարմ ծաղիկները կողքին: Ծնողներն ամեն օր մոմ են վառում` աղոթելով զինվորների կյանքի ու խաղաղության համար, ինչպես նախկինում: Կարծես ոչինչ չի փոխվել: Հայրը` Արմեն Գեւորգյանը, հայացքը չի կտրում որդու լուսանկարից: Լռությունը քանի գնում ճնշող է դառնում… Ստիպված ես եմ ընդհատում. -Մանվելի մասին կպատմե՞ք: Սկսում է պատմել` առանց դադարի, ոգեւորությամբ, հավանաբար ցանկանալով, որ ես էլ ճանաչեմ հերոս Մանվելին, որ մենք էլ ճանաչենք… -7 տարեկանից կարատեով է զբաղվել, միջազգային մրցաշարերի է մասնակցել, Եվրոպայի Գրան պրին նվաճել… Շատ արագաշարժ էր, ամեն ինչ ուզում էր սովորել, անել, հասցնել…Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Ֆիզկուլտինստիտուտ: Համ սովորում էր, համ աշխատում: Խանութում գործ էր գտել` փաթեթավորող էր: Առաջին աշխատավարձը որ ստացավ, բերեց ասաց` պա՛պ, աշխատավարձ եմ ստացել: Ասի` ուզում է առաջինը լինի, ուզում է վերջինը, ինձ քո աշխատավարձը պետք չէ, բարով ծախսես: Երբեք ավելորդ ծախսեր չէր անի: Մի տարի ինստիտուտում սովորեց ու գնաց բանակ: Մարտունիում էր ծառայում: Ամբողջ ծառայության ընթացքում մի անգամ դժգոհած չկար, ասած չկար` էս ինչ աֆիցերը հետս լավ չի, սնունդը լավը չի, տեղը լավը չի… Մենակ լավն էր պատմում: Սանհրահանգիչ էր, կրտսեր սերժանտ: Մարտի 8-ին արձակուրդ եկավ: Ոչ մեկին չէր ասել, ասաց` ուզում եմ գամ մայրիկին ու քույրիկին անակնկալ անեմ: Եկավ, գնաց, ու մեզ էսպես «անակնկալ» արեց: Zohvac-Manvel-Gevorgyan4 Մանվել Գեւորգյանը բանակ էր զորակոչվել 2015թ հուլիսի 7-ին, ծառայում էր Մարտունիի զորամասերից մեկում: Ծնողների հետ վերջին անգամ ապրիլի 14-ին էր խոսել, ասել էր` դիրքեր է բարձրանում, իջնի՝ կզանգի: -Այդ օրը բոլորիս հետ խոսեց` իմ, քույրիկի, տատի, պապի, ընկերների… Ասաց` ամեն ինչ կարգին է, դուք հանգիստ եղեք: Որ հարցրի` Մանվե՛լ ջան, կամավորականները որ եկել են, էդքանիդ համար տեղ կա, բա ո՞նց եք էդքանով մի տեղ մնում, որտե՞ղ եք քնում: Կատակի տվեց, ասաց` մա՛մ ջան, նոր «դվուխներ» ենք ստացել,- պատմում է Մանվելի մայրը` տիկին Նաիրան: Ապրիլի 14-ի զրույցը, ցավոք, վերջինն է եղել. դրանից երկու ժամ անց` դիրքերում հակառակորդի դիվերսիոն հարձակումը կանխելիս՝ 18-ամյա Մանվել Գեւորգյանը զոհվել է հակառակորդի կողմից ստացած հրազենային կրակից: -Դիրքերում երկուսով են եղել, որ դիվերսիան զգացել են, Մանվելը հետի ծառայողին ասել է` ես կպահեմ, գնա կանչի տղերքին, ասա՝ հարձակում է լինելու: Մինչեւ էդ երեխեն իջել է, թշնամին հարձակվել է: Մանվելս մենակ 15-20 հոգու դեմ մարտի է բռնվել, մի քանի րոպե դիմադրել է, մինչեւ տղերքը հասել են, բայց արդեն ուշ է եղել: Երեւի լիցքավորելու պահին է դեպքը եղել…,- ասում է Մանվելի հայրը: Zohvac-Manvel-Gevorgyan2 Հետո նորից հիշողությունների գիրկն ընկնում. -Ինձ թագավոր էր ասում: Ասում էր` թագավոր ջան, արխային, գալու եմ, ձեզ թեւ ու թիկունք լինեմ, բնակարան առնենք, դուրս գանք էս վարձով տնից: Թագավորին մատ արեց…: Երեւանի քաղաքապետարանն օրերս որոշում կայացրեց բնակարանով ապահովել վարձով բնակվող զոհված զինծառայողների ընտանիքներին: Սա, սակայն, Գեւորգյաններին չի սփոփում, ցավը չի մեղմում: -Մենակ մի բան է մխիթարում, որ հերոսի մահով գնաց, որ մեր մյուս հերոսների պես անմահացավ…,- ասում է հերոսի հայրը»: asparez.am

դիտվել է 19 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am