Ցանկացած «շանսից» չառիթավորվել

Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրն իր անհանգստությունն է հայտնել մարտի 23-ին Հայաստանում Քրեական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխությունների փաթեթի վերաբերյալ, որի նպատակն է պայքարել կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ ապատեղեկատվության դեմ, հաղորդում է ԵԱՀԿ-ի կայքը: «Լիովին հասկանում ենք նոր օրենքի նպատակը, որն է խուսափել համաճարակից, ագրեսիայից և պայքարել կեղծ տեղեկատվության դեմ COVID-19 համաճարակի ժամանակ: Միևնույն ժամանակ մեդիան առանցքային դեր է խաղում հանրությանը կարևոր տեղեկատվություն տրամադրելու և համաճարակի վերաբերյալ«կեղծ լուրերին» հակազդելու հարցում»,-ասվում է Դեզիրի հայտարարության մեջ:

Նրա խոսքով՝ օրենքը չպետք է խոչընդոտի լրագրողների աշխատանքին և համաճարակի վերաբերյալ տեղեկատվություն հաղորդելուն: «Միայն իշխանությունների կողմից տրամադրված տեղեկատվության հրապարակումը շատ սահմանափակող միջոց է, որը կսահմանափակի լրատվամիջոցների ազատությունը և տեղեկատվության հասանելիությունը»,- նշել է Հարլեմ Դեզիրն իր հայտարարության մեջ:

Նշվում է, որ արտակարգ դրության ժամանակ սահմանափակումները խախտած հրապարակումների համար առավելագույն տուգանքը սահմանվել է 300 000 դրամ (մոտ 600 դոլար), իսկ 24 ժամվա ընթացքում արգելված տեղեկատվությունը ջնջելու պահանջին չենթարկվելը կհանգեցնի տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի 500-1000-ապատիկի չափով (1000-2000 դոլար):

Հայաստանում մամուլի նկատմամբ ընտրովի վերաբերմունքը, կարծես, վաղուց նորություն չէ: Իշխանությունն ունի իր նախընտրած մամուլը, ընդդիմությունն էլ իր: Ճամբարները վաղուց նորություն չեն: Սակայն պատեհ առիթը իշխանության կողմից օգտագործել ոչ ցանկալի մամուլին ֆինանսապես ճնշելու ուղղությամբ, իսկապես անթույլատրելի է, և դա չէր կարող վրիպել միջազգային կառույցների ուշադրությունից:
Այսօր հանդես է եկել Հայաստանի Ժուռնալիստների միությունն՝ արձանագրելով, որ անհասկանալի մնաց, թե Հայաստանի ժուռնալիստների միությունն ինչու ընդգրկվեց այն կազմակերպությունների ցուցակում, որի գործունեությունն այս մեկ շաբաթվա ընթացքում առնվազն պետք է դադարեցված լինի: «Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» որոշման, մասնավորապես` լրատվամիջոցների գործունեությանը վերաբերող դրույթներում։ Որևէ կերպ չհասկանալով կորոնավիրուսային արհավիրքով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների գործունեության տոտալ վերահսկման փորձի անհրաժեշտությունը` Հայաստանի ժուռնալիստների միությունը ողջունում է կառավարության սույն որոշմամբ սահմանափակումների թեկուզ շատ չնչին ազատականացումը, ուրախ ենք, որ ԶԼՄ-ների ձայնն ինչ-որ չափով լսելի դարձավ: Ասել, թե մամուլն այսուհետ անկաշկանդ կգործի արտակարգ դրության պայմաններում, չենք կարող, քանի որ մենք շարունակում ենք այս առումով դուրս գտնվել ժողովրդավարական երկրների ընտանիքից ու համարվում ենք այն 3 երկրներից մեկը, ուր արտակարգ դրությունն առաջին հերթին վերաբերեց մամուլի ազատության ոչ համաչափ սահմանափակմանը: Հայաստանյան մամուլը բոլորովին դեմ չէր կատարել պարետի ցուցումները, համագործակցել կառավարության հետ, տալ ճշտված տեղեկատվություն, բայց դրա համար խիստ անհրաժեշտ էր, որ պարետն ու համապատասխան կառավարչական մարմիններն օպերատիվ արձագանքեն մամուլի բարձրացրած խնդիրներին ու հարցադրումներին, ինչը, ցավոք, այս պահին խնդիր է»:

Իշխանությունն, իհարկե, ականջալուր եղավ լրատվամիջոցների ղեկավարների բարձրացրած բողոքի ձայնին, այն ահազանգ դարձավ ու կառավարությանը զերծ պահեց ավելի ուժգին քննադատությունից, որը կարող էր հնչել միջազգային հանրության կողմից:
Մամուլի ազատ ու անկաշկանդ աշխատանքը խոչընդոտելու և խոսքի ազատությունը սահմանափակելու փորձերը ոչ մի կերպ չեն վրիպի ո՛չ հայաստանյան անկախ մամուլի, ոչ էլ միջազգային կառույցների կողմից:

Հայաստանի իշխանությունները մամուլին թիրախավորելու համար ամեն առիթ չօգտագործեն: Նման քայլերը Հայաստանին նույն մակարդակի վրա կդնեն, ինչ հարևան Ադրբեջանն ու Թուրքիան են:

Զանգվածային լրատվության միջոցներով ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը օրերս մտահոգություն է հայտնել Թուրքիայում լրագրողների ձերբակալության վերջին դեպքերի կապակցությամբ։ Ըստ Ermenihaber.am-ի՝ խոսքը Թուրքիայի Բարթըն շրջանում հրապարակային գործունեություն ծավալող «Ժողովուրդ» (Halk) և «Կողմնացույց» (Pusula) թերթի 7 լրագրողի, այդ թվում թերթի հիմնադրի և խմբագրի մասին է, որոնք ձերբակալվել էին կորոնավիրուսի համավարակի թեմայով տեղեկություն լուսաբանելու պատճառով։

Դեզիրը թեմայի շուրջ նշել էր․ «Ճգնաժամային իրավիճակում լրատվամիջոցները շատ կարևոր դեր են խաղում։ Հանրությանը կարևոր տեղեկություններ են հաղորդում, պայքարում կեղծ լուրերի տարածման դեմ և համավարակի մասին հանրօգուտ հարցերի շուրջ տեղեկություն տրամադրում»։ Դեզիրը ԵԱՀԿ անդամ պետություններին հիշեցրել էի, որ կորոնավիրուսի դեմ իրականցվող ցանկացած հրատապ միջոցառում պետք է լինի համաչափ և խտրականությունից զերծ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ձերբակալված լրագրողներն արդեն ազատ էին արձակվել։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3734 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am