The Guardian պարբերականը գրում է , որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դիմել է «Մեծ քսանյակ»-ի պետությունների ղեկավարներին՝ հորդորելով ընդունել պատերազմական իրավիճակին հատուկ ծրագիր, որը կորոնավիրուսի համավարակը հաղթահարել փորձող զարգացող երկրների բիզնեսին, աշխատավորներին և տնային տնտեսություններին մի քանի տրիլիոն դոլարի ծավալով խթանիչ փաթեթների հատկացում կներառի:
«Այս երկրները կազմում են համաշխարհային համախառն ներքին արտադրանքի 85 տոկոսը, ուստի «Մեծ քսանյակ»-ի պետությունների շահերից է բխում ճգնաժամի հաղթահարման հարցում այդ երկրներին օգնելը:
Պետք է համակարգենք բոլոր ռեսուրսները և պայմաններ ստեղծենք զարգացող երկրների համար իրենց տարածաշրջաններում և տնտեսություններում համաճարակի հաղթահարման հավասար իրավունքներ ապահովելու համար»,- G20 ղեկավարներին ուղղված նամակում նշել է գլխավոր քարտուղարը :
Գուտերեշը զգուշացրել է նաև, որ այս պարտավորության իրականացման ցանկացած թերացում կհանգեցնի ապոկալիպտիկ մասշտաբի համավարակի, որն իր ազդեցությունը կունենա յուրաքանչյուրի վրա։
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը