Ի՞նչ չասաց Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում

Ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք. 2008–ին իր հակասահմանադրական գործողություններով արտակարգ դրություն մտցնելու որոշմանը հանգեցրած Նիկոլ Փաշինյանն ինքն է 2020–ին վարչապետի կարգավիճակով արտակարգ դրություն մտցնում, բայց ուշացած։

«Կորոնավիրուսն ում շունն է, որ...» ձևակերպմամբ ՀՀ քաղաքացիների գլխի տակ փափուկ բարձ դրած և «թու, թու, թու»–ով կորոնավիրուսի դեմ պայքարող Փաշինյանը ստիպված եղավ արտակարգ դրություն մտցնել։ Դրանից հետո նա ամեն օր խոսում է վարակի վտանգների ու արտակարգ քայլերի գնալու անհրաժեշտության մասին։

Նա հիմա կոչ է անում քաղաքացիներին մնալ տանը և դրա ապահովման համար հատուկ ռազմական տեխնիկա է մտցրել քաղաք։

Նա քիչ առաջ ուղերձով դիմել է ժողովրդին ու հայտարարել, որ չի կարելի տանից դուրս գալ ու երկու մարդուց ավելի հավաքվել, եթե հատուկ անհրաժեշտություն չկա։

Հարկ է հատուկ ընդգծել, որ Նիկոլ Փաշինյանի խոսքում չկար ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆՆ այն քաղաքացուց, որին նա ընդամենն օրեր առաջ «հպարտ քաղաքացու» անձնագիր էր բաժանում։ Կորոնավիրուսն արդեն Հայաստանում էր, մարդիկ ահազանգում էին, որ պետք է քայլեր ձեռնարկել, բայց Նիկոլը չլսելու էր տալիս դա և կոչ էր անում մարդկանց մեծ խմբերով հավաքվել ու լսել իր ատելության քարոզը։ Նաև բուկլետներ էր բաժանում մարդաշատ վայրերում։

Նիկոլին այնքան էր պետք սեփական իշխանության ավելացումը, ՍԴ–ի սեփականաշնորհումը և դիկտատուրայի հաստատումը, որ հարվածի տակ դրեց զանգվածներին՝ նրանց ենթարկելով հիվանդանալու ռիսկի։ Մարդկանց համոզելով ու վարչական ռեսուրսի կիրառմամբ բերում էին Նիկոլի ատելության խոսքը լսելու։ Նրանց խմբերով մի տեղ էին հավաքում ու խմբերով ենթարկում ռիսկի։

Ընդամենը երեկ՝ հանուն ընտանեկան փիառի, Փաշինյանի կինը վարակվելու ու վարակելու ռիսկային գոտում էր հայտնվել՝ բուկլետներ բաժանելով։ Իսկ այսօր նրա ամուսինը Երևան ԲՄՊ է մտցնում։

Աննա Հակոբյանը բուկլետ էր բաժանում այն դեպքում, երբ արդեն կային իշխանությունների հայտարարություններն այն մասին, որ չի կարելի սոցիալական հեռավորությունը խախտել, առանց դիմակի ու ձեռնոցների շփվել, մեծ խմբերով հավաքվել և այլն։

Փաշինյանն այս ընթացքում ցույց տվեց, որ իրականում թքած ունի իր կողմից «հպարտ քաղաքացի» որակումը ստացած մարդկանց կյանքի ու առողջության վրա։ Կորոնավիրուսը մտել էր Հայաստան, բայց նա գզիրի նման դռնեդուռ էր ընկել ու բուկլետ էր բաժանում։ Իսկ եթե չէր հասկանում վտանգը, ապա դա պակաս վտանգավոր երևույթ չէ։ Փաստորեն, եթե հանկարծ պատերազմ լինի, նա կրկին կարող է ոչ համարժեք քայլերի գնալ։

Ատելության քարոզի ժամանակ Նիկոլն ի՛նքն էր հայտնվել վարակվելու և վարակելու ռիսկային գոտում, բայց ինքնամոռաց տրվել էր փողոցին՝ իր միակ աշխատավայրին։

Նա ուղերձում մոռացավ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ խնդրել այն բանի համար, որ անտեսել է վիրուսն ու կարևորել «այո»–ի քարոզը։

Որպես մարդ Նիկոլը, միգուցե, կարող է անտարբեր լինել սեփական առողջության նկատմամբ, բայց որպես պետության ղեկավար նա պարտավոր է հոգ տանել մեր քաղաքացիների կյանքի ու առողջության համար, ինչը չի արել։ Ու հիմա փորձում է հետ բերել կորցրածը և հրշեջի ֆունկցիա կատարել։

Նիկոլը պետք է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ խնդրեր, որ սխալվել է ու Սյունիքի, Վայոց Ձորի բնակիչներին ռիսկի տակ դրել, որ ժամանակին մատների արանքով է նայել Իտալիայից ժամանածներին, որ Իրանում առաջին դեպքի մասին իմանալուց հետո անհրաժեշտ քայլերը չի արել, որ...

Նիկոլն ուղերձում լսարանին նախապատրաստում է վիրուսից առաջին վատագույն սցենարն ունենալուն։ Նա անոնս է անում ծայրահեղ ծանր հիվանդի մասին, բայց ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ չի խնդրում։

Հարցն այն չէ, որ մենք ապահովագրված էինք կորոնավիրուսի ներթափանցումից։ Ամենայն հավանականությամբ այն չէր շրջանցի մեզ, նույնիսկ եթե ավելի վաղ քայլեր անեինք, բայց եթե դրանք արվեին, վիճակն այսպիսին չէր լինի։ Երբ տեսնում ես, թե ինչ բառադի վերաբերմունք կար, արդեն պարզ է դառնում, թե ինչու ենք Վրաստանից ու Ադրբեջանից ավելի քիչ բնակչություն ունենալով հանդերձ վարակվածների ավելի շատ դեպքեր գրանցել։ Եվ դա այն դեպքում, երբ Վրաստանն ու Ադրբեջանը, տարբեր գործոններով պայմանավորված, ավելի բարձր ռիսկային գոտում էին։

Նիկոլի ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ցույց կտար, որ նա հրաժարվել է իր՝ պատասխանատվությունը միշտ այլոց վրա գցելու և իրեն միայն լիազորությունները պահելու քաղաքականությունից։ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ նաև ցույց կտար, որ նա գիտակցել է սեփական սխալն ու հետևություններ արել։

Նիկոլը պետք է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ խնդրեր էջմիածնեցի կնոջից, որի հետ կապված սուտ պատմություն էր ներկայացնում ուղիղ եթերում, որպեսզի արդարացներ սեփական հանցավոր անգործությունը։

Նիկոլը պետք է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ խնդրեր, բայց չխնդրեց ու «էս նեղ մաջալին» անգամ նյուվասյուկիստական կերակուր մատուցեց։

Կորոնավիրուսից հետո կյանք կա, այդ թվում՝ քաղաքական կյանք։ Այդ քաղաքական կյանքում վստահաբար տեղ չի լինելու պոպուլիզմին, ամբոխավարությանը, դիլետանտիզմին, դեմագոգիային ու փարիսեցիությանը։ Եվ ամենակարևորը՝ տեղ չի լինելու ստախոսների ու պետական շահը սեփականին ստորադասածների համար։

7or.am

դիտվել է 1217 անգամ
Լրահոս
53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am