Վերցնում է «նետված ձեռնոցը» ու գործի անցնում

Ֆինանսների նախարարության բաժանումից և ֆինանսներն ու Պետեկամուտների կոմիտեն տարանջատելուց հետո ՊԵԿ նախագահ նշանակված Հովհաննես Հովսեփյանի ու նախկին սուպերնախարար Գագիկ Խաչատրյանի միջև լուռ հակամարտություն սկսվեց։ Գագիկ Խաչատրյանը ակնհայտ դժվարությամբ «բաժանվեց» իր հզոր պոստից ու դա դրսեւորվեց Հովսեփյանի դեմ հրապարակումներով։ Սա այն պարագայում, երբ Խաչատրյանի գործունեության եւ անձնական կյանքի յուրաքանչյուր դրվագը մամուլի ուշադրությանն արժանի երեւույթներ են իրենց սկանդալային բնույթով։ Հետեւաբար պատասխանը չուշացավ, իհարկե, միայն գործունեության տիրույթում։ Համացանցում հայտնվեց մի խումբ մաքսային աշխատակիցների հրապարակած ձայնագրությունը, որն ուղղված էր Սերժ Սարգսյանին եւ ԶԼՄ ներկայացուցիչներին: Գագիկ Խաչատրյանի եւ իր եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի մասին աղմկահարույց ձայնագրության մեջ Խաչատրյանների հասցեին մեղադրանքներ էին հնչում: Մասնավորապես, որ նրանք հանցավոր խումբ ստեղծելով պետական միջոցներն են յուրացրել։ Լսանյութում արծարծված որոշ պաշտոնյաներ լքեցին իրենց պաշտոնները։ Օրինակ Բագրատաշենի մաքսայինի պետ Կարեն Գրիգորյանը։ Ձայնագրության մեջ ասված էր, որ «Կյաժ» մականունով Կարեն Գրիգորյանը մաքսային չարաշահումների մասնակիցն է եղել, եւ չի բացառվում, որ նրա անաղմուկ պաշտոնանկությունը կապված է այս լսանյութի հրապարակման հետ։ ՊԵԿ-ում կադրային այլ փոփոխություններ էլ են եղել։ Հիշեցնենք, որ Հովսեփյանը ՊԵԿ նախագահ է նշանակվել այս տարվա մարտի 3-ին, սկանդալային ձայնագրությունն էլ տարածվել էր նույն ամսվա վերջին,այս ընթացքում Գագիկ Խաչատրյանը որեւէ կերպ չէր արձագանքում այդ հրապարակումներին, ավելին, մի որոշ ժամանակ նա գրեթե աննկատ էր դարձել։ Հաղթանակի զբոսայգում, լրատվամիջոցների նկատմամբ առանձնապես սեր չտածող Գագիկ Խաչատրյանը սիրահոժար եւ ընդգծված ինքնավստահությամբ անդրադարձել է իր անվանն առնչվող բոլոր լուրերին եւ ուշագրավ պատասխաններ տվել։ Նա ասել է, թե ինքը որեւէ կապ չունի վերջերս համացանցում հայտնված սկանդալային ձայնագրությունում հնչած մեղադրանքների հետ եւ որ մեղավորների մասին պետք է հարցնել «սցենարիստին»։ Խաչատրյանն առավել խրոխտ չի գտնվել բացահայտելու, թե ով կամ ովքեր են «սցենարիստները», բայց միանշանակ պնդել է, որ ինքն անմեղ է։ Իհարկե, մեղավոր եւ անմեղ լինելու մասին խաչատրյանական եւ առհասարակ իշխանության փիլիսոփայությունը բոլորովին այլ չափանիշներ է սահմանում։ Վերջին ամիսների վիճակագրությունն ինքնին փաստում է, թե ինչպես է աշխատել Խաչատրյանը ու որքան «անմեղ» է նա։ ՊԵԿ-ը ապրիլ ամսվա արդյունքներից տեղեկանում ենք, որ ապրիլ ամսին բյուջետային եկամուտները կազմել են 97 մլրդ դրամ: ՊԵԿ հաղորդագրության մեջ հատուկ նշվում է, որ հարկային եկամուտները գերազանցում են նախորդ տարվա ցուցանիշը 6,1 մլրդ դրամով: Ավելին, համեմատություն է արվում նախորդ տարվա չորս ամիսների հետ և ասվում է, որ ի տարբերություն նախորդ տարվա, այս տարվա չորս ամիսներին հավաքվել է 21,3 մլրդ դրամով ավելի գումար, և շեշտվում, որ պետական բյուջե հավաքվող գումարների չափը համապատասխանում է պետական բյուջեով նախատեսված առաջադրանքին, այսինքն՝ պլանը կատարվել է: Հովսեփյանը ՊԵԿ ղեկավար է դարձել մարտից, և այդ հավելյալ գումարն էլ հավաքվել է մարտ-ապրիլ ամիսներին, քանի որ հունվար-փետրվարին կար հարկային մուտքերի թերակատարում, որը բացատրվում էր տնտեսության վատ վիճակով, ներմուծման և արտահանման ցուցանիշների նվազմամբ: Քանի որ մարտ-ապրիլ ամիսներին համաշխարհային և հայկական տնտեսության մեջ աննախադեպ աճ չի արձանագրվել, մնում է ենթադրել, որ հարկերի ավելացումը տեղի է ունեցել այլ գործոնների հաշվին:Հետեւությունները թողնում ենք յուրաքանչյուրիդ։ Սրանից հետո այլեւս անմիաստ է մեջբերել Խաչատրյանի այն հավաստիացումները, թե ինքը հարստացել է օրինական ճանապարհով: Սակայն պարոն Խաչատրյանի մեկ այլ հայտարարություն ամեն ինչ իր տեղն է գցում։ Անդրադառնալով Զինված ուժերին տրվող օգնությանը` Գագիկ Խաչատրյանը հայտարարել է, թե ինքն անձամբ օգնել է բանակին, «Ցավոք սրտի, չեմ կարող ասել, որովհետև դա հրապարակման ենթակա չէ»: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո իշխանական հիերարխիայում «փողերի վերադարձի» մասին Սերժ Սարգսյանի ներքին կոչից հետո շատերի հետագա ճակատագիրը որոշվեց կախված այն բանից, թե ինչ չափի օգնություն կցուցաբերի Արցախին ու բանակին։ Այն, որ Գագիկ Խաչատրյանն այսօր ինքնավստահ վերցրել է իր դեմ նետված ձեռնոցը ու մինչեւ անգամ նախկինի պես չհերքել, որ «Յուքոմ» ընկերությունն իրենն է, կնշանակի իր հարցերը լուծել է Սերժ Սարգսյանի հետ, իր «պարտքը» կատարել հայրենիքի ու բանակի նկատմամբ ու նորից անցել իր առաքելությանը... Անի Սահակյան

դիտվել է 112 անգամ
Լրահոս
««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Կարապետյանը բարենորոգել է հազարավոր մարդկանց կյանքեր ու եղել է հազարավորների վերջին հույսը․ Մելոյան Շիրակի պետական համալսարանի ռեկտորը վրաերթի է ենթարկել հետիոտնին «Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ Լեհաստանը դառնում է Եվրոպայի ծովային առաջատար տերություններից մեկը․ Տուսկ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am