Ռուս-թուրքական հարաբերությունները պայթեցնելու ԱՄՆ-ի նոր պլանը

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նախօրեին հանդիպել են Սիրիայում, հայտնում էին ռուսական գործակալությունները՝ հղում անելով Պաշտպանության նախարարությանը: «Դամասկոսում Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար Ասադը ընդունել է Սերգեյ Շոյգուին»:

Նշվում է, որ պաշտպանության նախարարը աշխատանքային այցով գտնվում է Սիրիայում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ։

Օրեր առաջ Պուտինը և Ասադը քննարկել էին Սիրիայի իրավիճակը և ռուս-թուրքական համաձայնությունների իրականացումը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Սիրիայի իրավիճակը և ռուս-թուրքական համաձայնությունների իրականացումը:
«Քննարկվել են սիրիական Սահմանադրական կոմիտեի շրջանակում քաղաքական պրոցեսի առաջընթացի հարցերը, ինչպես նաև Սիրիային տրամադրվող մարդասիրական աջակցության հարցը»,- հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը, հիշեցնենք, որ մարտի 5-ին Մոսկվայում կայացած բանակցություններում պայմանավորվեցին հրադադարի հաստատման և մի շարք այլ միջոցառումների մասին, որոնք ուղղված են իրավիճակի կարգավորմանը Իդլիբում: Նրանց կողմից ձեռք բերված պայմանավորվածությունները նախատեսում էին, որ այս տարածաշրջանում ռազմական գործողությունները դադարեցվելու են շփման գծի ողջ երկայնքով` մարտի 6-ին հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո:

Մարտի 15-ից Ռուսաստանի Դաշնությունը և Թուրքիան համատեղ պարեկություն են իրականացնում Մ-4 մայրուղու վրա, որի երկայնքով անվտանգության միջանցք կստեղծվի: Մոսկվան և Անկարան վերահաստատել են իրենց` Սիրիայի ինքնիշխանության պահպանմանն ուղղված հանձնառությունը և պայմանավորվել են շարունակել վճռական պայքարը ահաբեկչության դեմ:

Միևնույն ժամանակ Վաշինգտոնը ձգտում է «կրակը» թեժացնել ռուս-թուրքական հարաբերություններում: Միացյալ Նահանգները կարծում է, որ Ռուսաստանն է Սիրիայում իր ռազմական գործողությունների ընթացքում սպանել տասնյակ թուրք զինվորներին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ նշելով, որ Վաշինգտոնը շարունակում է աջակցել ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիային։

Պոմպեոն չի հստակեցրել, թե որտեղ և որ միջադեպի ժամանակ են սպանվել թուրք զինվորները։ Ընդ որում, Վաշինգտոնն առաջին անգամ, թուրք զինվորների զոհվելու հետ կապված, ուղղակի մատնացույց է արել Մոսկվային։

«Մենք կարծում ենք, որ Ռուսաստանն է իր ռազմական գործողությունների ժամանակ սպանել տասնյակ թուրք զինվորներին, և մենք աջակցում ենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակցին՝ Թուրքիային, և շարունակում ենք դիտարկել Թուրքիայի աջակցության լրացուցիչ միջոցառումները՝ Իդլիբում և Սիրիայում բռնության դադարեցման համատեքստում»,- ասել է նա։

Ռուս-թուրքական հարաբերություններում ցանկալի զարգացումներ ԱՄՆ-ը չստացավ: Ըստ ամենայնի, հիմա որոշել է «թուրք զինվորների սպանության» թեմայով՝ կրքերը բորբոքելով հասնել ցանկալի արդյունքի՝ ռուս-թուրքական հարաբերություններում լարման:
Իր հերթին ԵՄ-ն էլ քննադատել է Թուրքիային: Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է օգնել Թուրքիային փախստականների հարցում, սակայն չի հանդուրժի, որ նրանց օգտագործեն քաղաքական ճնշում գործադրելու համար: «Մենք ինտենսիվ բանակցություններ ենք վարել սիրիական Իդլիբում տիրող իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև ԵՄ-ի և Թուրքիայի միջև փախստականների հարցով համաձայնագրի մասին»,- ասել է Մաասը ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի մամլո ասուլիսի արդյունքում:

Նրա խոսքով՝ քննարկվել է նաև Իդլիբին հավելյալ հումանիտար օգնություն տրամադրելու հարցը: «Այժմ հրադադարի ռեժիմ է գործում, և մենք պարտավոր ենք օգտվել այդ առիթից՝ Իդլիբում բնակվող մոտ մեկ մլն մարդու հումանիտար օգնություն հասցնելու համար», - հավելել է գերմանացի նախարարը՝ շեշտելով, որ թույլ չեն տա, որ «փախստականներին օգտագործեն որպես քաղաքական լծակ»:

Հիշեցնենք, որ Թուրքիան փետրվարին Իդլիբում տիրող իրավիճակի սրումից հետո հայտարարեց, որ այլևս չի զսպի փախստականների հոսքը և բացել էր ԵՄ-ի հետ իր սահմանները:

Այս հարցով, կարելի է ասել, Անկարան լարվածության մեջ է պահում ԵՄ երկրներին՝ պարբերաբար հանդես գալով շանտաժի ելույթներով ու սարսափեցնելով, որ կբացի սահմանները փախստականների առջև:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3289 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am