Նիկոլ Փաշինյանի բախտախնդիրներն ու կորոնավիրուսը. Stop Kadr

Արտակարգ դրության մասին կառավարության որոշմամբ արգելվում են զանգվածային միջոցառումները, մասնավորապես, 20 հոգուց ավել անձանց համախմբումն արդեն իսկ անթույլատրելի է: Այս պահանջը, սակայն, որեւէ կերպ իշխանությանը չի վերաբերում:

Երեկ հայտնի դարձավ, որ իշխող թիմը խմբակցության նիստ է հրավիրել, որին մասնակցել է նաեւ վարչապետ Փաշինյանը: Իշխող թիմն ունի 88 պատգամավոր, դիցուք, եթե անգամ կեսն էլ մասնակցեն, ապա ստացվում է արտակարգ դրության պահանջների խախտում: Կամ այսօր մեկնարկեց ԱԺ հերթական քառօրյան: Նիստի սկզբում ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկեց դադարեցնել ԱԺ աշխատանքները. « Ես կարծում եմ, որ քառօրյա նստաշրջանը գումարելով հիմա, 130 հոգով այստեղ հավաքվելով և մեր աշխատողներին այստեղ հրավիրելով վատ օրինակ ենք ծառայում, մանավանդ վարչապետի երեկվա հայտարարությունից հետո: Եվ ես առաջարկում եմ խմբակցություններով քննարկել, ԱԺ-ում մնանք միայն խորհրդի անդամներով, հիմա քվորում չապահովենք, չհաստատենք օրակարգը, և այդ ճանապարհով նիստ չիրականացնենք»: Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ խորհրդարանի աշխատանքը չի կարող խաթարվել արտակարգ դրության օրերին:

«Այս ընթացքում՝ մինչ արտակարգ դրությունը շարունակվում է, Ազգային ժողովը չի կարող կասեցնել իր աշխատանքները: Մենք չգիտենք, թե արտակարգ դրությունը երբ կավարտվի, 30 օրով է այն, բայց սա շարունակաբար կարող է երկարել: Նույնիսկ վերլուծություն կա մի քանի ամիսների, տարվա մասին, մենք այդ ռեժիմով չենք կարող մի տարի մնալ և պետք է երկրի համար կարևոր օրենքներ ընդունենք»,- նշեց Միրզոյանը:

Իմ Քայլի պատգամավորները, մեկը մյուսին հերթ չտալով, ելույթներ ունեցան, ցույց տալով, թե որքան մտահոգ են պետության ապագայով եւ Մարուքյանը մի բաժակ ջրում փոթորիկ է սարքում: Տպավորիչ էր Մխիթար Հայրապետյանի ելույթը.«Երեկ ԱԺ խորհրդի նիստ է եղել, եւ այս հարցը չէր կարող չքննարկվել: Չեմ զարմանում, որ պարոն Մարուքյանն իր խոսքում չնշեց, որ Արարատ Միրզոյանը երեկ նախ ասել է՝ մեր աշխատակազմը հերթափոխով է գալիս գործի: Բացի այդ, խոցելի, թիրախային խումբը եւս չի գալիս աշխատանքի»:

Մխիթար Հայրապետյանը այն համոզման է, որ ԱԺ-ն պետք է շարունակի աշխատանքները. « Հանրությանը կոչ եմ անում չհետեւել մեր օրինակին՝ սոցիալական տարածության պահպանման եւ փակ տարածությունում հավաքվելու հետ կապված: Արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ նշվել է, որ ԱԺ-ն պետք է աշխատի: Այդ աշխատանքը չի կարող դադարեցվել, եւ նաեւ դրանից է կախված երկրի ընթացքը»:

Ընդունելով հանդերձ, որ ԱԺ-ն համաձայն Սահմանադրության կարող է աշխատել արտակարգ դրության պայմաններում, բայց չենք կարող չբարձրաձայնել ԱԺ հաճախած պատգամավորների վերաբերմունքը: Առավոտից բոլոր ԶԼՄ-ներն են ֆիքսել, որ պատգամավորներն առանց դիմակի են ներկայացել նիստերին: Վերջապես, պարոնայք, չի կարելի ամեն ինչին այսքան անպատասխանատու դիրքերից նայել, խախտել արտակարգ դրության պահանջները, փոխարենը զսպաշապիկ հագցնել լրատվամիջոցներին: Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի գործող կառավարությունը ոչ այնքան կորոնավիրուսի համավարակից ու դրա տարածման վտանգից է անհանգստանում, որքան խոսքի ու մամուլի ազատությունից, իշխանությանը ոչ ենթակա լրատվամիջոցների գոյությունից:

Անի Սահակյան

դիտվել է 2213 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am