Ազնաուր. արցախցի անպարտ հետախույզը (լուսանկարներ)

Հադրութի շրջանի Մոխրենես գյուղից էր 29-ամյա հետախույզ Ազնաուր Բալայանը: Ապրիլյան մարտերում զոհված հերոսի անունով ցուցատախտակը դրված է հարազատ գյուղի կենտրոնում` Հայրենական և Արցախյան պատերազմներում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանների մեջտեղում: Ազնաուրը չավարտված պատերազմի խորհրդանիշն է, Արցախյան ազատամարտում զոհված Ռաֆիկ Բալայանի որդին: «Պատերազմում ես թանկ եմ վճարել, որովհետև ողջ ընտանիքս եմ տվել խաղաղության համար` հայրս , քեռիս, եղբայրս, բոլորը զոհվել են Ղարաբաղի համար` այս հողում»,- ասում է Ազնաուրի զինվորական եղբայրը: 30-ամյա Ռոմա Բալայանը հրամանատար է, նա 90-ականներին կորցրել է հորը, իսկ չավարտված պատերազմում` եղբորը: Ռոման նաև բանաստեղծ է, եղբոր մասին տողերն ինքն է գրել ցուցատախտակին: «Իմ հոգու ցավը Ղարաբաղիս հողում մեռնելն է»,- այս տողերն էլ սեփական տան բակում` ժանգոտ թիթեղի վրա գրել է, երբ դեռ Արցախում «խաղաղություն էր»: Թաղասերում, Տումայում, Մոխրենեսում, Տողում և Հադրութի մյուս գյուղերում Ազնաուրի սխրանքների մասին հպարտությամբ են խոսում: Նրան բոլորն են ճանաչում` մեծից փոքր: «Իմ եղբորը ողջ Հադրութում գիտեին, Աստված նրան ֆիզիկական ուժ էր շնորհել, հետախույզի ունակություններ: Շատ հնարավորություններ է ունեցել` Արցախից դուրս գալու, բայց նվիրվեց հետախույզի գործին և մնաց գյուղում»,- պատմում է եղբայրը ու հիշեց Ազնաուրի խոսքերը:- «Նա միշտ ասում էր, որ հակառակորդը չի կարող իրեն ավտոմատով կամ նռնակով սպանել, փամփուշտը նրա համար ոչ մի բան էր, փամփուշտը բազմիցս նրա մարմնի տարբեր մասերով քերել-անցել էր, բայց նրան բան չէր եղել, քանի որ նա հսկա էր, ասում էր` ինձ միայն սնարյադով կարող են խփել, այդպես էլ եղավ…»: Ռոմայի խոսքով` եղբայրը գիտեր հակառակորդի հարձակման մասին: «Նա միշտ ասում էր, որ մոտ օրերս լինելու է, ասում էր` ճիշտ է, քիչ է տևելու, բայց մեծ կորուստներով է լինելու: Ասածը եղավ …»,- պատմում է նա: Ապրիլյան մարտերի առաջին օրերին Ազնաուրը, վտանգելով կյանքը, մի քանի կիլոմետր ներթափանցել է հակառակորդի տարածք ու բերել հայ զոհված զինվորների մարմիններ: «Առաջին օրերին վիրավորված տղաներին է տեղափոխել` փրկելով նրանց կյանքը»,-ասում է եղբայրը: Ազնաուրի մարտական ընկերները պատմում են, որ այդ օրերին նա դիրքերից մեկում հոգնած նստած է եղել, տղերքն ասել են, որ հակառակորդի դիվերսիոն խմբեր են ներթափանցում, այդ պահին միայն նրա անցնելն են տեսել, գնացել` դիրքի անձնակազմի` մոտ 8 հոգու կյանքը փրկել է: Տղերքը պատմում էին, որ եթե նա չլիներ, հակառակորդը ոչնչացնելու էր դիրքը: Ազնաուրի հետախույզ ընկերներից մեկի խոսքով էլ` այդ օրերին նրան մի անծանոթ տարածք են տարել և նա, տեղանքը չճանաչելով հանդերձ, մի քանի կիլոմետր ականապատված տարածքով անցել` մեր վիրավորներին ու զոհված ընկերոջը` Նվերին է բերել: Ի դեպ, նա ու զոհված ընկերը` թաղասերցի Նվերը, նպատակ ունեին աշնանն ամուսնանալ: Ազնաուրի եղբայրը հետո ընկերներից է իմացել, որ եղբայրը սիրած աղջիկ ուներ և աշունն ուզում էր ամուսնանալ: «Հիմա ցավ եմ ապրում, որ նրա երազանքները կիսատ մնացին, բայց մի տեղ հպարտ եմ, որ էդպիսի եղբայր եմ տվել հայրենիքիս»,-ասում է Ռոման: Զինվորական եղբայրը Ազնաուրի մասին իր մտքերը հանձնել է ցուցատախտակին: Մոխրոնեսում մառախուղի մեջ երևացող` հերոսի լուսավոր նկարի տակ կարդում եմ Ռոմայի` եղբորը նվիրված տողերը. «Անպարտ հետախույզ Ազնաուրը նորից ամրագրեց լեռան պես ամուր` արցախցու ապրելու իրավունքը»: Մանրամասները` Yerkir.am-ի տեսանյութում: Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

դիտվել է 47 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am